Ի՞նչ նպատակների համար է պահել Կարմիր գրքում գրանցված կենդանիներին Մանվել Գրիգորյանը

Մանվել Գրիգորյանի առանձնատան հանգստյան գոտում պահվող վայրի կենդանիների մեծ մասին արդեն տեղափոխել են այդտեղից: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Արծրունին ՀԺ-ին փոխանցեց, որ տեղափոխվել է 1 վագր, 5 կովկասյան գորշ արջ, 9 այծ, որոնք ընտանի եւ վայրի տեսակի խառնուրդ են, 2 ուլ, եվրոպական 1 եղնիկ եւ ջայլամներ:

Ջայլամները թվով շատ են եղել եւ չեն հաշվել, թե կոնկրետ քանիսն են: Մանվել Գրիգորյանին պատկանող վեց արջից երեքին տեղափոխել են Ուրցաձորի «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան», իսկ մնացած երեքին ու վագրին՝ կենդանաբանական այգի:

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված գորշ արջերը տարիներ շարունակ պահվել են տարբեր ժամանցի եւ հանգստի գոտիներում, այդ թվում՝  Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում: Այս մասին բնապահպանական կազմակերպությունները բազմիցս են խոսել, իսկ վերջին տարիներին մի քանի անգամ անդրադարձ է կատարել նաև միջազգային մամուլը: Ամենաթարմը բրիտանական հեղինակավոր «Daily Mail» պարբերականի անդրադարձն է:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք անազատ եւ կիսաազատ պայմաններում պահում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, իրավունք ունեն դրանք օգտագործել միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով:

Թերևս հայտնի չէ, թե Մանվել Գրիգորյանն ինչ մշակութային ու գեղագիտական նպատակներով է պահել իր արջերին, վագրերին եւ մյուս վայրի կենդանիներին: Նշենք, որ Վայրի բնության եւ մշակութային պահպանության հիմնադրամի ֆեյսբուքյան էջում երեկ ուղիղ միացումով ցուցադրվում էր նշյալ 3 արջի տեղափոխումը:

Ըստ մասնագետների՝ նրանք աշխույժ են: Կենդանիներին տրամադրված կացարանը ժամանակավոր է, համապատասխան խնամք ստանալուց հետո նրանք կտեղափոխվեն մեծ ազատավանդակներ: Վրույր Արծրունու փոխանցմամբ՝ այծերը, ջայլամները եւ երկու սիրամարգ դեռ Մանվել Գրիգորյանի տարածքում են:

«Այդ կենդանիներին տանելու համար նաեւ հնարավորության սահմանները պետք է հաշվի առնել: Կենդանաբանական այգի տանելուց առաջ պետք է հաշվի առնել այգու հնարավորությունները, որովհետև դրանց պետք է պատշաճ տեղավորել, բուժզննում անցկացնել: Հնարավոր չէ նրանց միանգամից խառնել այլ կենդանիների՝ շատ հնարավոր է, որ հիվանդություններ ունենան»,- ասաց Վրույր Արծրունին:

ՀԺ-ն հետաքրքրվեց, թե պահպանվե՞լ են Մանվել Գրիգորյանի տարածքում պահվող կենդանիների «Վայրի կենդանիների պահման համար օրենքով նախատեսված նորմերը: «Հատկացված տարածքը համապատասխանել է պահանջվող չափորոշիչներին, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես է Մանվել Գրիգորյանը դրանք ձեռք բերել եւ ինչպիսի ռեժիմով է կենդանիներին պահել»,- տեղեկացրեց Վրույր Արծրունին:

Վայրի կենդանիների պահպանման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2009 թվականի թիվ 725 որոշմամբ: Այդ որոշումից տեղեկանում ենք, որ օրինակ արջերին, եթե առանձին վայրում են պահում, պետք է ապահովել մեծ վանդակով, որը պետք է ունենա 25 մետր քառակուսի մակերես եւ 3 մետր բարձրություն:

Նույն կարգի համաձայն՝ վայրի կենդանիներին անազատ եւ կիսաազատ պայմաններում պահելու դեպքում անհրաժեշտ է ապահովել կենսամիջավայրի հանդեպ այդ կենդանիների կենսաբանական, անհատական եւ տեսակային առանձնահատկություններից բխող ու դրանց գոյատեւման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանները:

Այս ուղղությամբ, թերևս համապատասխան աշխատանքներ չեն իրականացվել: «Համագործակցում ենք Կենդանաբանական այգու եւ Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ: Կենդանաբանական այգու կլինիկայում են բուժզննում անցնում, որից հետո պարզ կլինի հետագա ճակատագիրը»,- ասաց Վրույր Արծրունին:

Իսկ թե երբ եւ որտեղից է Մանվել Գրիգորյանը կենդանիներին ձեռք բերել եւ ունի՞ համապատասխան փաստաթղթեր, դեռ հստակ չէ. «Միայն գիտենք, որ վաղուց ունի այդ կենդանիներին: Պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, բայց քանի որ ունենք այս իրավիճակը, մի փոքր բարդ է: Իրեն հաստատ այս պահին այդ հարցով չենք կարող դիմել»:

Տպել
6661 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք