Սակագների չնչին նվազեցումները չպետք է շեղեն կառավարության ուշադրությունը

20/06/2018 schedule18:47

Երեկ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարվող գազի սակագինը կնվազի 20 դրամով: Խոսքը այն ընտանիքների մասին է, որոնք տարեկան սպառում են մինչեւ 600 խորանարդ մետր գազ: Այդ կատեգորիայի մեջ մտնող ընտանիքների համար գազի սակագինը 100 դրամից կդառնա 80 դրամ:

Լավ է՝ անշուշտ: Փաստորեն, եթե վերցնենք մի ընտանիքի օրինակ, որը տարեկան ուղիղ 599 խմ գազ է օգտագործում եւ օգտվում է այս արտոնությունից, ապա տվյալ ընտանիքը տարեկան 60 հազար դրամի փոխարեն կվճարի 48 հազար դրամ: Ու եթե հաշվի առնենք, որ գազի հիմնական մասը այրվում է տարվա ամենացուրտ 4 ամիսների ընթացքում, ապա այդ ընտանիքները նշված 4 ամիսներին կխնայեն ամսական 3000 դրամ: 

Բայց արդյոք սա՞ է այն ակնկալիքը, որ հասարակությունը պետք է ունենա գազային մոնոպոլիստից՝ «Գազպրոմ Արմենիայից»: Նախանցած շաբաթ էլ ՀՀ կառավարության նիստում էներգետիկայի նախարարը հայտարարեց, թե անապահով խավի համար էլէկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորություն կա:

Թե ինչի հաշվին կարող են նվազել գազի եւ էլէներգիայի սակագները, առայժմ չեն ներկայացվել: Տարիներ շարունակ մեզ համոզել են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված գազի եւ էլէներգիայի սակագները գերհիմնավորված են, անվերապահորեն հիմնավորված են, ոչ մի կասկած լինել չի կարող դրանց հիմնավորվածության մասին: Բայց հանկարծ, չգիտես որտեղից, անսպասելիորեն հայտնվում է հնարավորություն սակագինը նվազեցնելու համար: Թեկուզ բնակչության մի հատվածի համար միայն:

Սակագնի նվազեցումը նշանակում է, որ գազի եւ էլէներգիայի մատակարարողների մոտ առաջանում է եկամուտների նվազում: Եթե գործող սակագինը հիմնավորված է, ապա դա պետք է նշանակի, որ մատակարարների մոտ առաջացել է նաեւ ծախսերի կրճատում: Որեւէ ծախսի կրճատման մասին  ոչ «Գազպրոմ Արմենիան», եւ ոչ էլ «ՀԷՑ»-ը չեն հայտարարել: Հայաստանին մատակարարվող գազի գինը չի նվազել, միջուկային վառելիքի գինը չի նվազել, նոր՝ ավելի էժան էներգիա արտադրող հզորություններ չեն գործարկվել... Մի խոսքով, ծախսերը կրճատելու օբյեկտիվ պատճառների մասին հայտարարություններ չեն հնչել: Այս դեպքում տնտեսական տեսանկյունից միակ տարբերակը մնում է այն, որ մատակարար ընկերությունները՝ «Գազպրոմ Արմենիան» ու «ՀԷՑ»-ը սակագնի նվազեցումը իրականացնելու են իրենց շահույթի հաշվին: Բայց ՀԾԿՀ-ն այդ ընկերությունների շահույթը եւս համարել է լրիվ հիմնավորված եւ նվազեցնելու տարբերակ չի դիտարկել:

Ուրեմն, ի՞նչ ռեսուրսների հաշվին են «Գազպրոմ Արմենիան» ու «ՀԷՑ»-ը նվազեցնելու սակագները: Ոչ մի: Պաշտոնապես նրանք չունեն նման ռեսուրսներ: Բայց դա՝ միայն պաշտոնապես: Իսկ թե ոչ պաշտոնապես որքան ռեսուրս կա սակագների նվազման համար, դժվար, շատ դժվար է ասել: Օրինակ, արդյոք մեր բնակարանների ծախսած հոսանքը կամ գազը ճշգրիտ են չափում հաշվիչները: Այդ հարցի պատասխանը հասարակությունը չունի: Խնդիրն այն է, որ թե գազի, եւ թե հոսանքի հաշվիչների ճշգրտության չափման համակարգերը գտնվում են հենց մատակարարների վերահսկողության տակ: Այլ կերպ ասած, դրանց ճշգրտությունը անկախ կառույցները չէ, որ չափում են: Նույնը վերաբերում է գազի կալորիականության չափմանը: Եթե դրան գումարենք նաեւ գազի ու էլէներգիայի մատակարար ընկերություններում մեղմ ասած, ուռճացված ծախսերը, տարօրինակ գնումները, ապա պարզ կդառնա, որ թե՛ գազի, եւ թե՛ էլէներգիայի սակագների նվազեցման լուրջ ռեսուրսներ կան: Ու անապահով խավի համար սակագնի նվազեցումները չպետք է շեղեն իշխանության ուշադրությունը այս խնդրից:

Տպել
2857 դիտում

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան