Լորդ Մաունթբեթնը թագավորական ընտանիքի պատմության առաջին միասեռականը չէ

Բրիտանական թագավորական ընտանիքն օրերս զարմացրեց միասեռական ամուսնության վերաբերյալ հայտարարությամբ: Թագուհի Էլիզաբեթ 2-րդի զարմիկ լորդ Այվր Մաունթբեթենը պաշտոնապես ամուսնանալու է իր նշանածի՝ Ջեյմս Քոյլի հետ: Սա կլինի բրիտանական թագավորական ընտանիքի պատմության առաջին միասեռական ամուսնությունը, սակայն Մաունթբեթնը թագուհու առաջին միասեռական ազգականը չէ:

Պատմաբանները կարծում են, որ լուրջ փաստեր կան, որոնք ապացուցում են, որ միապետության պատմության մեջ 3 թագավոր ոչ ավանդական սեռական կողմնորոշում է ունեցել: Նրանցից մեկը Ռիչարդ Առյուծասիրտն է: Նա թագավորել է 1157-1199 թվականներին:

Ռիչարդ Առյուծասիրտ

Նման կասկածներ կան նաեւ Էդվարդ 2-րդի հետ կապված: Նա թագավորել է 1284-1327 թվականներին:

Էդվարդ 2-րդ

Ավելի խոսուն պատմական փաստեր կան Ջեյմս 1-ինի վերաբերյալ, որը թագավորել է 1566-1625 թվականներին: Նա հաջորդել է Էլիզաբեթ Առաջինին, որը ժառանգորդներ չի ունեցել: Տեղեկություններ կան, որ նա բազմաթիվ սիրեկաններ է ունեցել: Շատ մտերիմ է եղել Բուքինգհեմյան պալատի 1-ին դուքս Ջորջ Վիլրսի հետ, որն ի վերջո դարձել է թագավորական ազդեցիկ խորհրդական:

Ջեյմս 1-ին

Ինչ վերաբերում է Այվր Մաունթբեթնին: Նա շատ երջանիկ է: Լորդն իր նախընտրությունների մասին առաջին անգամ խոսել է 2 տարի առաջ: Ամուսնանալու է այս ամառ: Մաունթբեթնը նախկինում ամուսնացած է եղել կնոջ հետ: Լեդի Փենիի հետ կյանքը կապել է 24 տարի առաջ, միասին են եղել 16 տարի: 3 աղջիկ ունեն՝ 22 տարեկան Էլլան, 20 տարեկան Ալիքսը եւ 15 տարեկան Լուլին: Ե՛վ աղջիկները, ե՛ւ նախկին կինը հավանություն են տալիս նրա որոշմանը: Հենց նախկին կինն է նրան ուղեկցելու դեպի խորան:

Լորդ Մաունթբեթնը (աջից), նրա նշանածը՝ Ջեյմս Քոյլը, եւ նախկին կինը՝ լեդի Փենին

Տպել
1316 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության