Ասում են՝ գնացեք, բայց ու՞ր գնանք. Սարի թաղում մարդկանց տները փլվում են (տեսանյութ)՝

Երեւան քաղաքի Սարի թաղի բնակիչների մեծ մասն այսօր ապրում է վթարային եւ անբարեկարգ տներում: Գարնան ձնհալից եկող ջրերի եւ առատ անձրեւաջրերի պատճառով տարեցտարի կուտակված խոնավությունն իր սեւ գործն արել է՝ շատերին թողնելով անօթեւան մնալու եզրին:

Սարի թաղցիներն ասում են, որ այսօր այդ վիճակում են, հատկապես այն փողոցների տները, որոնք թեքության վրա չեն: Նրանց թվում է նաեւ Սարի թաղի 18 փողոցը եւ առավել վտանգավոր է 42 հասցեում գտնվող Հայրապետյանների երկհարկանի տունը: Վերջիններիս 8 հոգանոց բազմանդամ ընտանիքն արդեն 25 տարի է՝ ապրում է սարսափի մեջ, ամեն պահի փլման վախը սրտում:

Հայրապետյանները մեծից փոքր քնում ու արթնանում են այն մտքով, որ ուր որ է առաստաղից մի բան կթափվի, պատը դեպի ներս կփլվի, կամ ամեն անգամվա նման խոնավությունից ուռած դրսի դուռը չի բացվի եւ կմնան ներսում: Ասում են՝ բազմիցս նման դեպքեր են եղել, արդեն սովորել են, հարեւաններն էլ գիտեն՝ գալիս օգնության են հասնում: Հայրապետյանները 2012 թվականին դիմել են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»: Տունը նայելուց հետո գնահատել են չորրորդ աստիճանի վթարային:

Դիմել են եւ՛ քաղաքապետարան, եւ՛ թաղապետարան, սակայն միշտ նույն պատասխանն են ստացել. «Ֆոնդ չկա, ֆոնդ լինելու դեպքում հարցին անհապաղ ուշադրություն կդարձվի»: «Գալիս նայում են, իրենք էլ են զարմանում, թե ինչպես ենք այստեղ ապրում, առաջարկում են գնանք այստեղից, բայց ու՞ր գնանք, ինչպես ապրենք: Առանց այն էլ դժվար ենք ապրում, վարձով չենք կարող բնակվել»,- մեզ հետ զրույցում ասաց Հայրապետյանների հարսը՝ Անին:

Անի Հայրապետյանի խոսքով՝ տան անդամներից միայն սկեսուրն ու ամուսնու եղբայրն են աշխատում: Տան տատիկն էլ 34 հազար դրամ թոշակ է ստանում, սակայն հիվանդ է՝ շաքարային դիաբետ, ճնշում. ստացած գումարն անգամ դեղորայքին չի բավարարում: Անին ունի երեք անչափահաս երեխա: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ երեխաները քնից վեր են թռել՝ սենյակներից մեկի առաստաղի կամ պատերի փլուզումից:

Լուսանկարում՝ Անի Հայրապետյանը

«Քնած ենք եղել՝ ներսի պատն է փլվել: Մի անգամ էլ իրենց սենյակինը փլվեց, երեխեքս լացելով եկան, մա՜մա էս ինչա կատարվում, քնաթաթախ եկել, տեսել ենք՝ փլվել է, վախեցած դուրս ենք եկել տնից: Ամեն անգամ տնից վախենալով, դուրս ենք գալիս մինչեւ հասկանում ենք, թե ինչ է փլվում»,- պատմեց Հայրապետյանների հարսը:

Վթարային տունը վերջին անգամ 25 տարի առաջ են վերանորոգել: Գումար չունեն, ասում են՝ գումար ունենալու դեպքում անգամ իմաստ չունի: Սպասում են, որ որոշ ժամանակ կանցնի, կկարողանան մի քանի բան վերանորոգել, բայց ժամանակի հետ տան ճաքերը մեծանում են, իսկ ձմռանը տաքացնելն ուղղակի անհնարին է դառնում:

«Ձմռանը տունը տաքացնում ենք գազի վառարանի միջոցով, իսկ ավելի ցուրտ ժամանակ փայտի վառարանն ենք օգտագործում»: Հայրապետյանների տան մեջ հնարավոր չեղավ գտնել մի անկյուն, որտեղ կամ առաստաղը թափված չլիներ, կամ դեպի դուրս նկատելի մեծ անցք բացված չլիներ: Տան ամենաավագը՝ 74-ամյա Կարինե տատիկը, պատմում է, որ 1961 թվականից իր ջանքերով եւ համատեղ աջակցությամբ է տան պատերը շարվել, մեծ ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչպես է փլվում այն այսօր:

 74-ամյա տատիկը

«17 տարեկանից հարս եմ եկել, թե ի՜նչ տանջանք եմ տարել այս տան վրա՝ նկարագրել հնարավոր չէ: Ընտանիքով ենք տունը կառուցել: Անձրեւաջրերը գալիս լցվում են տան տակը, ամբողջը ջուր է: Բաղնիքն ու զուգարանն էլ դրսի պատից բացվել է, մի անշնորհք բան անեն կողքը սաղ կլսվի»,- ասաց 74-ամյա տատիկը:

Հայրապետյանների զուգարանը

Հ.Գ. Մինչ մենք տեսանկարահանում էինք Հայրապետյանների տունը, այդ ընթացքում հարեւաններից շատերը դիմեցին մեզ նույն խնդրով՝ առաջարկելով գնալ եւ իրենց բնակարաններն էլ տեսնել: Նրանք վստահեցնում էին, որ իրենց տներն էլ պակաս անբարեկարգ եւ վթարային վիճակում չեն՝ անձրեւաջրերի եւ անտերության պատճառով:

Տեսանյութ՝

Տպել
5550 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով