Մենք գործ ունենք 3-րդ հանրապետության մեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետ

Այս պահին կառավարության արտահերթ նիստում քննարկվում է Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը:

Նիստում ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ասաց, որ ԱԱԾ բացահայտումը 3-րդ հանրապետության մեծամասշտաբ բացահայտումներից է:

«Բոլորդ գիտեք, թե ինչի առիթով ենք այսօրվա նիստը հրավիրել: Տեղյակ եք երեկվա իրադարձություններից, երբ Մանվել Գրիգորյանի տանը խուզարկություններ են տեղի ունեցել: Առանց անմեղության կանխավարկածը խախտելու ուզում եմ ասել, որ մենք գործ ունենք 3-րդ հանրապետության մեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ: Սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները ցնցող են հանրության համար: Հույս ունեմ, որ գլխավոր դատախազությունը պատշաճ մակարդակով կտանի քննությունը»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա միաժամանակ շնորհակալություն հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ բացահայտումների համար:

Տպել
4240 դիտում

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում