Կես ժամից Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստն է. նրան կկալանավորե՞ն

Մոտ կես ժամից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում կայանալու է ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը:

Այն նշանակված էր ժամը 13:00-ին, սակայն հետաձգվեց ու նշանակվեց ժամը 15:00-ին:

Նշենք, որ փաստաբանները միջնորդել են, որ ինքը Գրիգորյանը եւս ներկա լինի նիստին, իսկ դատարանի դիմաց բողոքի ցույցն են շարունակում գեներալի համակիրներն ու ԵԿՄ անդամները:

Հիշեցնենք, որ գիշերվանից ԵԿՄ-ականները ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, որի ժամանակ գիշերը տեղի էր ունեցել բախում կարմիրբերետավորների և ազատամարտիկների միջև:

Այսօր առավոտից բողոքի ցույցերը շարունակվում են: ԵԿՄ-ականներն ու Մանվել Գրիգորյանի կողմնակիցները նրա ձերբակալումն անօրինական են համարում, նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին, որը ձերբակալվել էր երեկ՝ մեծ քանակությամբ զենք-զինամթերք ձեռք բերելու եւ դրա ապօրինի պահման համար:

Մ. Գրիգորյանի ազատության համար ցույց անողները փակել են Նալբանդյան փողոցը, այնտեղ նստացույց սկսել: Քիչ առաջ այդ փողոցում բախումներ եղան ցուցարարների ու ոստիկանների միջեւ, ընդհարմ,ան ժամանակ ԵԿՄ-ականները կոչ էին անում ձեռք չբարձրացնել ու չփորձել ուժով հեռացնել Արցախյան պատերազմի ազատամարտիկներին:

Գեներալին երեկ գիշեր տեսակցել են Էդուարդ Շարմազանովն ու Վահրամ Բաղդասարյանը, այցելել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

Տպել
12583 դիտում

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ

«Մեծ է Ձեր ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԳԴՀ նախկին նախագահին

Չմոռանանք, որ մենք շատ երկար ժամանակ ընդդիմադիր դաշտում ենք գործել. Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ հանդիպման մասին

Արթուր Վանեցյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Ինքն արդեն պետական պաշտոնյա չէ, եւ կարող է ցանկացած հայտարարություն անել. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները միջազգային մակարդակով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)

Ըմբիշ Չալյանն օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում