Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Գյումրիում խոստումներ է տվել

Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Շիրակի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ ունեցած զրույցից հետո նախարարը շրջել է քաղաքում, եղել Սեւ բերդ ամրոցում, Մարզային գրադարանում, եւ պատմական այն վայրերում, որտեղ Հայֆիլմի շատ հայտնի ֆիլմերն են նկարահանվել: Նախարարը  նաեւ տեսել է փլուզման շեմին գտնվող «Մեր մանկության տանգո»-ն ֆիլմի հայտնի պատշգամբը:Այցի ընթացքում Լիլիթ Մակունցը քննարկել է մասնավորապես Շիրակի Երկրագիտական թանգարանի շենքային պայմանների լուծման ու տարիներ առաջ Գյումրիից տարված Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերադարձման խնդիրները: Թանգարանին հնարավոր է տրամադրվի Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը, որն արդեն մի քանի տարի է դատարկ է, քանի որ հիվանդանոցն ամբողջությամբ տեղափոխվել եւ գործում է «Գյումրի» բժշկական կենտրոնի շենքում:

Շենքը, որը տրվելու է Երկրագիտական թանգարանին, 19-րդ դարի կառույց է եւ հիմնանորոգման կարիք ունի: Այստեղ թանգարանային բոլոր ցուցանմուշները հնարավոր կլինի եւ ցուցադրել, եւ համարժեք պայմաններում պահպանել, ինչի հնարավորությունը Երկրագիտականը երբեք չի ունեցել:«Դուք գրավոր դիմել էիք, եւ հենց դրա համար էլ եկանք, տեղում խնդրին ծանոթանալու»,-թանգարանի պատասխանատուին դիմեց նախարարը: Ըստ Մակունցի, այս պահին շենքի տրամադրման հետ կապված խնդիր չեն տեսնում, մարզպետի հետ նաեւ քննարկել են հավանական հովանավորների խնդիրը, որպեսզի հնարավոր լինի հասկանալ աշխատանքների մեկնարկի ընդհանուր պատկերը:Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ Մշակույթի նախարարությունը ստեղծելու է մշակութային շարժական հարթակ, որը նաև գրադարան է ունենալու: Այդ գրադարանում հնարավոր կլինի գտնել նաև ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Մարզպետ Կարեն Սարուխանյանն առաջարկեց գրադարանում ներառել նաև շիրակցի գրողների ստեղծագործությունները։ «Մենք ոչ միայն Շիրակում, այլ հանրապետության բոլոր մարզերում մշակույթի համաչափ զարգացման խնդիր ենք դրել: Հենց երեկ հուշագիր ստորագրեցինք «Ստեղծարար Հայաստան» հիմնադրամի հետ, նպատակ ունենալով հայտնաբերել այն տաղանդավոր անձանց, ովքեր մշակութային ոլորտում որոշակի նախաձեռնություններ ունեն»,-տեղեկացրեց Մակունցը:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ Գյումրուց տարիներ առաջ տարված Մինասի որմնանկարների մասին: Նախարարն ասաց՝ մինչեւ չհասկանան, թե դրանք Գյումրիում որտեղ է հնարավոր տեղակայել, բանակցային գործընթացը չեն սկսի:

Տպել
3817 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)