ԲՀԿ-ն քարոզարշավն արդեն սկսել է, օգտագործու՞մ են քաղբանտարկյալներին

Լուսանկարը՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավից, Աբովյան

Թավշյա հեղափոխությունից հետո երկրում իսկապես իրավիճակ է փոխվել, որը դրսեւորվում է նաեւ տարբեր քաղաքական ուժերի ամենաանհավանական քայլերով: Մասնավորապես, խորհրդարանական Ծառուկյան խմբակցության պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում այնպիսի նախաձեռնություններով են հանդես գալիս, որը ինչ-որ չափով անհասկանալի է: ԲՀԿ-ականները համատարած անձնական երաշխավորություններ են ներկայացում «Սասնա Ծռեր» խմբավորման ներկայացուցիչների կալանքը որպես խափանման միջոց փոխելու համար:

Այս ընթացքում ԱԺ Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արարատ Զուրաբյանը, Արայիկ Աղաբաբյանը, Տիգրան Ստեփանյանը, Միքայել Մելքումյանը, Վարդեւան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Շահե Իսայանը, Լուիզա Սարգսյանը, Նորա Առուստամյանը եւ Գեւորգ Պետրոսյանը տարբեր երաշխավորագրեր են ներկայացրել քաղբանտարկյալների խափանման միջոցը փոխելու համար: Մասնավորապես, ԲՀԿ-ի այս պատգամավորները երաշխավորություն են ներկայացրել «Սասնա Ծռերի» գործով Հովհաննես Հարությունյանի, Սեդրակ Նազարյանի, Արամ Մանուկյանի, ինչպես նաեւ Ժիրայի Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի, Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելյանի համար:

Հետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակաշրջանում երբեւէ չի բարձրաձայնել, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան: Մեր այս դիտարկումը չի կիսում ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

«Մենք տարբեր փուլերում արտահայտել ենք մեր դիրքորոշումները»,- ասում է Մելքումյանը, իսկ հարցին՝ ինչու՞ նախկինում երաշխավորություն չեն ներկայացրել, որ փոխվեն նշյալ անձանց խափանման միջոցները, Մելքումյանը պատասխանեց.

«Եթե երաշխավորագրերը տայինք ու չաշխատեր ինչ-որ մի փուլում, կարծքում եք՝ արդյունավետ կլինե՞ր: Մենք միշտ էլ ասել ենք, որ սա նաեւ քաղաքական երանգավորում է պարունակել: Ո՞նց կարող է քաղաքական երանգ չլինել»,- նշեց նա ու չպատասխանեց որեւէ այլ հարցի:

Առաջիկայում արտահերթ ընտրություններ են, ճիշտ է՝ ժամկետների հստակեցման հետ կապված դեռ անորոշություն կա, բայց հստակ է, որ ընտրությունները կայանալու են մեկ տարվա ընթացքում: Ուստի, ԲՀԿ-ն այս գործողություններով չի բացառվում, որ նախապատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այլ կերպ ասած՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը սկսել է նախընտրական քարոզարշավը: Անցած տարիների ընթացքում Բարգաված Հայաստան կուսակցությունն իշխանության մաս է կազմել ընդդիմության կամ իշխանության կարգավիճակներով: Դե յուրե դեմ լինելով իշխանություններին՝ նրանք փաստացի գործել են ի շահ գործող իշխանության՝ կողմ քվեարկելով նրանց օրենսդրական նախագծերին, ԱԺ բերած թեկնածուներին եւ այլն:

Հիմա երկրում իրավիճակ է փոխվել եւ բանականաբար ԲՀԿ-ն էլ պետք է փորձի իրեն համապատասխանեցնել նոր իրավիճակին ու Նոր Հայաստանի կողմից թելադրվող պահանջներին համահունչ քայլի:

ԲՀԿ-ն, թրեւս ընտրել է «փիառվելու» եւ «աչոկներ» հավաքելու լավագույն տարբերակը: Նրանք սկսել են անհանգստանալ քաղբանտարկյալների ճակատագրով, որը միշտ հասարակության ուշադրության կենտրոնում է եղել: Թե որքանով սա կօգնի ԲՀԿ-ին սրբագրել ՀՀԿ-ի իշխանության օրոք թույլ տված սխալները, պարզ կդառնա առաջիկայում: Երեկ Ծառուկյան խմբակցության տարբեր պատգամավորներից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ հենց այս շրջանում սկսեցին հետաքրքրվել քաղբանտարկյալներով, երբ ոչ հեռու ապագայում արտահերթ ընտրություններն են:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ իրենց նման նախաձեռնությունը պայմանավորված է քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, քանի որ նախկինում, եթե նման երաշխավորություն ներկայացնեին, ոչինչ չէր փոխվի:

«Նախկին ռեժիմի պայմաններում դա ոչ ոք չէր ընդունելու: Դատական համակարգը հրահանգով աշխատում էր եւ հրահանգով էլ որեւէ մեկին չէին թողնելու»,- ասաց նա:

Սերգեյ Բագրատյանը համամիտ է, որ նախկինում Ծառուկյան խմբակցության որեւէ ներկայացուցիչ քաղբանտարկյալների առկայության հարց չի բարձրաձայնել: Պատգամավորը սա կապում է կրկին Սերժ Սարգսյանի իշխանության հետ:

«Նախկին ռեժիմը քաղբանտարկյալներ չէր ձեւակերպում, բոլորը գնում էին քրեականի տակ: Բնականաբար միջազգային հանրության մոտ խնդիրներ չառաջանալու համար բոլորը ձեւակերպվում էր քրեական գործերով: Իրադրության փոփոխություններով պայմանավորված՝ եկել է ամեն ինչ իր անուններով կոչելու ժամանակը»,- ասաց նա:

Ծառուկյան խմբակցության պատգամավորները երաշխավորագրեր ներկայացնում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գիտությամբ: Սերգեյ Բագրատյանի փոխանցմամբ՝ գրավադրվող գումարը վճարում է Գագիկ Ծառուկյանը, թեեւ պատգամավորները եւս ներդրում են ունենում:

«Միայն մենք չենք հավաքում, խմբակցության բոլոր պատգամավորներն էլ օգնում են: Եթե խմբակցության անունից 2-3 հոգի են ներկայացնում երաշխավորագիրը, մյուսներն էլ են օգնում»,- մանրամասնեց նա:

Մինչեւ այս ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ գումար են վճարել յոթ մեղադրյալի համար: Յուրաքանչյուր պատգամավոր վճարել է 500 հազար դրամ: Մասնավորապես, Սամվել Բաբայանի համար երաշխավորություն ներկայացրել են 11 պատգամավոր՝ յուրաքանչյուրը վճարել է 500 հազար ՀՀ դրամ, որը կազմում է 5 մլն 500 հազար դրամ, եւս 5 մլն 500 հազար դրամ էլ վճարել են Սանասար Գաբրիելյանի համար:

Ժիրայր Սեֆիլյանի համար ԲՀԿ-ական 7 պատգամավոր ընդհանուր գրավադրել է 3 մլն 500 հազար դրամ: Եւս 3 մլն 500 հազար էլ՝ Արամ Մանուկյանի համար, 1-ական միլիոններ՝ Հովհաննես Հարությունյանի եւ Սեդրակ Նազարյանի համար եւ այլն: Ի դեպ, նշենք, որ այս գումարը հետագայում հետ է վերադարձվելու պատգամավորներին: Սակայն հետաքրքիր է, թե որտեղից նրանց այսքան գումար, եթե Գագիկ Ծառուկյանը չի տրամադրում:

Այս տարբերակից զատ ԲՀԿ-ն քարոզչության մեկ այլ տարբերակ էլ է ընտրել: Նրա լուռումունջ թեւի պատգամավորները սկսել են ԱԺ-ում ակտիվանալ, կառավարության ներկայացուցիչներին, օրենքի նախագծեր զեկուցողներին հարցախեղդ են անում:

Քաղբանտարկյալների համար երաշխավորություններ ներկայացնելը Սերգեյ Բարգրատյանը թաքնված քարոզչություն չի համարում: Պատգամավորն ասում է՝ դա սխալ տպավորություն է եւ հետո էլ իրենց դիմում են՝ երաշխավորություններ ներկայացնելու համար:

Տպել
14325 դիտում

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները