1 պացիենտի համար բյուջեից 6 անգամ գումար է գանձվել. ակնարկը Սերժ Սարգսյանի խնամու մասի՞ն է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի լուսանկար՝ կից գրառմամբ. «Մեկ պացիենտի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել»:

Լուսանկարից պարզ է դառնում, որ միեւնույն մարդուն 2017 թվականի օգոստոսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում 6 անգամ տրամադրվել է միեւնույն բժշկական ծառայությունը, որոնցից յուրաքանչյուրի համար պետական բյուջեից պահանջվել է 51 հազար դրամ:

Նախարարը չի մանրամանասել, թե չարաշահումների կամ յուրացումների ակնարկը որ բժշկական կենտրոնին է վերաբերում: Օգտատերերը, սակայն, իրենց մեկնաբանություններում համոզվածություն են հայտնել, որ խոսքը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մասին է՝ միաժամանակ ներկայացնելով նաեւ այդ հաստատությունից ունեցած իրենց դժգոհությունները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առողջապահության նախարարությունն այնտեղ ուսումնասիրություններ է սկսել: Նախարարի խոսնակ Լիանա Եղիազարյանն Իրավաբանnet-ին հայտնել էր, որ ուսումնասիրություններն իրականացվում են՝ պարզելու 2016, 2017, 2018 թվականներին այս բուժհիմնարկին հատկացված պետական պատվերի շրջանակում ծախսերի արդյունավետությունը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ղեկավարում է Արա Մինասյանը: Նա Սերժ Սարգսյանի խնամին է:

Տպել
12958 դիտում

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին քաշքշողների ինքնությունը պարզվել է. ոստիկանություն

Հայ սպորտսմեն Մանվել Մամոյանը «Գինեսի» նոր ռեկորդ է սահմանել Մոսկվայում

Անձրեւները կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին, տեղ-տեղ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում

Առաջին անգամ Երևանում անցկացվել է սպորտային պարերի մինչև 21 տ. աշխարհի առաջնությունը

Գեղարքունիքի մարզի 8 գյուղերում 36 ժամ ջուր չի լինելու

Բացահայտվել է կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեղադրանք՝ նախկին ամուսնուն

Միշտ պիտի Արթուրի կողքը լինեմ. Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրի հետ

«Mercedes E» ավտոմեքենան բախվել է կայանած 2 այլ մեքենաների. 2 ուղեւորները հիվանդանոցում են

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Վնասվածքից հետո ապաքինված Արթուր Ալեքսանյանը կմասնակցի միջազգային մրցաշարի

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում

Այն, ինչ կատարվել է, մեզնից՝ ինձնից, Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել. Սեդա Սաֆարյանը՝ գործի վարույթը կասեցնելու մասին

Սևան քաղաքում շմոլ գազից թունավորվել է 3 քաղաքացի

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները

«Փյունիկը» խիստ դժգոհ է մրցավարից. արձագանքել են հայտնի ֆուտբոլիստներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները երեք օրում բացահայտել են հանցագործության 101 դեպք

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետից 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

Սահակաշվիլիի կինը Վրաստանում պարտություն է կրել քաղաքապետի ընտրություններում

Բռնցքամարտի ֆեդերացիային սպառնու՞մ են. ահազանգում են եւ հորդորում պաշտոնյաներին հեռու մնալ իրենցից

Բացահայտվել է Երեւանում տերմինալների գողության երկու դեպք