Այս երկրում պատվեր տվողը մեկն էր, էդ կենդանին գիտի՝ ինչ պատվեր է տվել. Սամվել Բաբայան

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր մեկուսարանից դուրս գալուց հետո մեր հարցին ի պատասխան ասաց, որ ամբողջ Հայաստանում քաղաքական գործիչները տեղյակ են՝ իր ձերբակալումը պատվեր էր:

Մեր հարցին, թե ի վերջո ո՞վ է պատվիրատուն, Բաբայանը պատասխանեց. «Հայաստանում մի մարդ է պատվեր տալիս, 7 հոգի չի: Էդ կենդանին էլ, ինքը գիտի, որ կենդանի է, ինչ պատվեր է տվել, ինչ է արել»: Մեր դիտարկմանը՝ ձեր ձերբակալման ժամանակ երկիրը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, Արցախի հերոսը հետեւյալը պատասխանեց. «Ես չեմ ասում անուն-ազգանուն, ես կենդանի եմ ասում, ով է այդ կենդանին՝ դուք մտածեք: Անուն-ազգանուն տալով դուք մեծարում եք մի մարդու, որը դրան արժանի չէ: Իմ ձերբակալման դրդապատճառը քաղաքական է: Անվտանգության շենքում ձերբակալումից հետո իմ հետ խոսել են, խոսել են, որ մենք (խոսքը ՕՐՕ դաշինքի մասին է) արդեն 5 տոկոսի շեմն անցել ենք եւ պատրաստվում ենք մեծ միտինգի ու արդեն պառլամենտում իրենք (խոսքն, ըստ էության, ՀՀԿ-ի մասին է-հեղ.) չեն կարող ունենալ մեծամասնություն, դրա համար ինձ ձերբակալել են: Ես ասացի՝ ինչո՞ւ ինձ, չէ՞ որ ես ցուցակում չկամ, լիդեր չեմ, ձերբակալեիք օրինակ լիդերներից մեկին: Ինձ պարզ պատասխանեցին, որ՝ պարոն Բաբայան, դուք եք կազմակերպում, շտաբը դուք եք ղեկավարում, դուք եք մեզ պետք: Ինձ սա ասել է անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալը, ով զբաղվել է օպերացիայիով: Ես ոչ մի բան ո՛չ թաքցնում եմ, ո՛չ էլ»,- վստահեցրեց Սամվել Բաբայանը:

Նրա խոսքով՝ իրեն ոչ թե քաղբանտարկյալ է համարում, այլ կարծում է, որ իրեն առեւանգել են: «Դեռ 2000 թվականին, երբ քաղբանտարկյալ բառը կպցրել են, որոշ քաղաքական գործիչներ դա շահարկում էին, հենց դրա համար ես այդ բառը չեմ օգտագործել, այն՝ ինչ ես դատարանում փորձել եմ ապացուցել եւ ապացուցելու եմ, դուք բոլորդ կհամոզվեք, որ այն՝ ինչ արել են, դա ոչ թե քաղբանտարկյալ, այլ մարդուն առեւանգել է կոչվում:

Մեր մյուս հարցրին, թե երբ է պատրաստվում մեկնել Արցախ, Բաբայանն ասաց, որ դեռ նման մտադրություն չունի: Մեր դիտարկմանը՝ մամուլում նշում են, որ Արցախում հայտնվելով կսկսեք այնտեղ հեղափոխություն անել, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Նրանք, ովքեր մամուլում ասում են, որ ՀՀ քաղաքական դաշտից են, շատերը թոշակի պետք է գնան, սրա-նրա անունը տալով թող դաշտ չմտնեն: Հիմա երիտասարդներ են, թող զբաղվեն: Իմ Արցախը գնալը կախված է ՀՀ իշխանությունների որոշումից: Եթե Հայաստանի իշխանությունները որոշեն, որ ես պիտի լինեմ էնտեղ, ես կլինեմ էնտեղ, բայց Բաբայանն այս պահին ոչ մի տեղ մտադիր չի գնալ, դեստաբիլիզացիա անել, ինչ-որ խնդիրներ դնել, դա շատ լուրջ պետական խնդիր է: Նրանք, ովքեր հայտարարում են, թող մի պահ մտածեն, եթե էդ պատասխանատվությունը գիտեն, թե ամեն մեկը կարող է վերցնել իր վրա, ուրեմն ապուշ են: Ղարաբաղը շատ վտանգավոր գոտի է, չի կարելի այնտեղ խաղալ»,- հայտարարեց Սամվել Բաբայանը՝ նշելով, որ պետք է մինչեւ 2020 թվականը հանգիստ թողնել Արցախին:

Նա չհերքեց, որ հեղափոխության օրերին իշխանությունից իրեն դիմել են, որպեսզի հայտարարություն տարածի եւ ժողովրդին հորդորի գնալ տուն, բայց մերժել է: Խոսելով հեղափոխության մասին՝ Սամվել Բաբայանն ասաց, որ հեղափոխությունը բոլորի համար էր. «Ձեզ համար է, ստրկությունից ձերբազատվեցինք բոլորս՝ ինձանից սկսած: Հերիք է»:

Տպել
13294 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ