Մեկնարկից տնտեսական վերելք տանող ճանապարհները. Հայկ Սարգսյան

19/06/2018 schedule17:42

ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը վստահում է նոր կառավարության կողմից ներկայացված ծրագրին, եւ չի կիսում թվերի բացակայությունից հիասթափված որոշ գործընկերների տեսակետը: Պրոֆեսորը նշում է նաեւ, որ խիստ կարեւոր է պատասխանատվության գործոնը եւ, միաժամանակ, ընդգծում, որ իր համար տեսանելի են այն բնագծերը, ինչին ձգտում է հասնել ներկա կառավարությունը:

- Ծրագրի վերաբերյալ տարաբեւեռ մեկնաբանություններ եղան, հնչեցին տարբեր դիտարկումներ, որովհետեւ վերջին տասնամյակներին ներկայացված ավանդական ծրագրերի համեմատ կային էական շեղումներ: Սահմանադրության պահանջն է, որ նոր կառավարությունը ծրագիր ներկայացնի, սակայն չի նշվում, թե ի՞նչ խորությամբ, տնտեսության ճյուղերի ինչպիսի՞ ընդգրկմամբ եւ ի՞նչ թվերի նշաձողերով պիտի ներկայացվի: Մայր օրենքում չկա այդպիսի պարտադրանք, եւ ծրագիրը կազմելիս հենց այդ հանգամանքից էլ օգտվել էր կառավարությունը: Ներկայացված ծրագիրը, լինելով քաղաքական հռչակագրային բնույթ կրող փաստաթուղթ, ակնհայտորեն ներառում էր մեր երկրի եւ տնտեսության զարգացման ուղենիշները:

- Տնտեսագետներից շատերը, կարծիք հայտնելիս, ընդգծում էին ծրագրում թվերի բացակայությունը: Դուք եւ՞ս հիասթափված եք, որ զարգացման տեմպերը նկարագրող թվերի ու չափելի միավորների չեք հանդիպել: 

- Տնտեսագետի համար, այո, լավագույն փաստարկը թիվն է, բայց, երբ այդ թիվը  շինծու է կամ համարժեք չի արտահայտում իրողությունը, ինչպես ասում են՝ գրոշի արժեք ունի: Ի դեպ, այս իմաստով եւս կարելի է ներկայացված ծրագիրը շահեկան համարել: Նկատենք, որ թվերի փոխարեն նախանշվում են ինչ-ինչ բնագծեր, որոնք ի վերջո ցույց են տալիս չափելի սահմանագծերը: Օրինակ ներկայացված էր, թե ինչ չափով կարելի է հասնել աղքատության կրճատմանը, հայրենադարձության ապահովմանը  որոշակի ժամանակահատվածում եւ այլն:

Ուրեմն ավելի վստահելի՞ է Ձեզ համար, այսպես ասած, խոստումների այն փաթեթը, որը բառերով ու էմոցիաներով է նկարագրված, թե՞ այն , որը հրապուրիչ թվերի վրա է կառուցված ու այդպես էլ բացառապես ԱՎԾ-ի թվերով է հիմնավորվում:

Եկեք հարցին այս դիտանկյունից նայենք՝ երբ զարգացման ծրագիրը թվերով ներկայացնողները չեն կատարել խոստացածը, ինչպիսի՞ պատասխանատվության են ենթարկվել նախորդ կառավարություններում: Հենց պատասխանատվության ինստիտուտն է շատ կարեւոր, որը պետք է ինչ-որ կերպ ամրագրվի նաեւ այդ փաստաթղթում: Այն կառուցակարգերը, այն գործիքակազմը, որոնք կիրառվում են ինչ-ինչ բնագծեր նվաճելու համար, ինձ համար տեսանելի են, ուստի, ես չեմ կառչում թվերից:

Իհարկե, կա նաեւ երկրորդ տարբերակը. իրազեկ եմ՝ դեռեւս կես դար առաջ Ֆրանսիայի  տնտեսության համար մշակված միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերին: Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Լ.Ստոլերյուն, ով «Հավասարակշռություն եւ տնտեսական աճ» հայտնի մենագրության հեղինակն է, ի դեպ, այդ գիրքը  ուսանողների համար գիտագործնական նյութ է, հինգ տարվա կտրվածքով այդ երկրի համար մշակում էր նյութաֆինանսական բալանսներ: Եվ թվերով արտահայտված այդ ծրագրերը պարտադրվում էին գերատեսչություներին՝ ի կատարում: Սա է լուրջ մեխանիզմը՝ ծրագիրը թվերով ներկայացնելու եւ այդ թվերին իրականում հասնելու համար: Մինչ հեղափոխական գործընթացների սկիզբը (ի դեպ, համոզված ենք, որ սա ընդամենը սկիզբն է), դեռ նախորդ կառավարության օրոք  իշխանության կողմից խնդիր դրվեց, որ տնտեսական աճը պիտի ներառական լինի, այսինքն՝ յուրաքանչյուր անհատ պիտի իր վրա զգա դրա ազդեցությունը: Սա շատ լավ ու բարի ցանկություն էր, բայց քանիցս ասել եմ, որ մեզ մոտ դեռեւս բացակայում են ռեալ մեխանիզմները, որոնք թույլ կտան տնտեսական աճի ներառական ազդեցությունը տարածել հասարակության բոլոր շերտերի վրա, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր կենցաղում զգա այդ էֆեկտը:

- Անդրադառնանք ծրագրի այն հատվածին, որտեղ ներկայացված են տնտեսության զարգացման գերակա ուղղությունները:

- Գերակա ուղղություններում միանգամայն նկատելի են տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը եւ տուրիզմը: ՏՏ-ում մենք շատ հետ չենք աշխարհի զարգացող տեմպերից, բայց այդ ռեսուրսը պետք է ներդնենք նաեւ ռազմարդյունաբերական ոլորտում: Մարդկային կապիտալի այդ մեծ պոտենցյալը դեռ չենք կորցրել: Աշխարհն այսօր զարգանում է արագ ռիթմով, եւ ժամանակի ընթացքում որոշ մասնագիտություններ անհետանալու են եւ ստեղծվելու են նորերը: Աշխատաշուկայի եւ գիտակրթական ծրագրերի միջեւ չպետք է թույլ տալ, որ գոյություն ունեցող խզվածքը խորանա: Եվ այս խնդիրը պետք է հաղթահարվի: Նման կերպ մենք վարվեցինք, երբ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում հիմնեցինք «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը:               

Հաջորդ կարեւոր դրույթը, որը հետագայում պետք է բացվի ծրագրերում, վերաբերում է  պայմանագրային էկոնոմիկային: Տնտեսությունն այսօր մի ամբողջական ցանց է, պայմանագրերի մի մեծ համախումբ: Շուկան մի իրավիճակ է, որտեղ պայմանավորվում են: Տնտեսագետները, ուսումնասիրելով այդ պայմանավորվածությունը, ձգտում են, որ դրանք ավելի լավը լինեն, ստեղծվեն բավարար տնտեսաիրավական կարգավորումներ ձեռնարկությունների միջեւ, գործատու-աշխատող հարաբերություններում եւ այլն: Պայմանագրային համակարգի գրագետ եւ պարտադիր գործարկումը արդեն իսկ շատ բան է կանխորոշելու: Կարեւոր է նաեւ պայմանագրերի լուծման կամ վիճարկման դատաիրավական ինստիտուտի կայացումը: 

Ծրագրում կար անդրադարձ նաեւ թվային էկոնոմիկային, որի սրընթաց զարգացումը մեզ համար պարտադրանք է: Համաշխարհային զարգացման միտումներին անդրադառնալով՝ նշեմ, որ տեղեկատվական եւ տելեկոմունիկացիոն ծառայություններում արտադրությունը կազմում է  աշխարհի  ՀՆԱ-ի  6.5%-ը: Միայն 2010-2015թթ. էլեկտրոնային առեւտրի ոլորտում այս ծառայությունների արտադրությունը աշխարհում հասել է 25 տրիլիոն դոլարի: Թվայնացումը միանգամայն բարձրացնում է ընկերությունների մրցունակությունը, օգնում է օպտիմալացնել ծախսերը, մեծացնել ակտիվների եկամտաբերությունը, եւ վերջապես, օգնում է ավելի լավ գնահատել սպառողների պահանջարկը:                                                                                                                                  

Հաջորդ կարեւոր խնդիրը ինովացիոն տնտեսության շեշտադրումն է: Պետք է նշեմ, որ միայն 2017թ. եվրոպական սանդղակում նորարարությունները հասնում են՝ Շվեդիայում, Նիդեռլանդներում եւ Գերմանիայում  շուրջ 70% -ի, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում գերազանցում են  60%-ը, իսկ  ՌԴ-ում ընդամենը 39 % է: Նույն կերպ պատենտների թվով միլիոն բնակչի հաշվով ԱՄՆ-ում (21939), Գերմանիայում (18728), Ճապոնիայում (15395) է, իսկ ՌԴ-ում այդ ցուցանիշը 105 է, որը վկայում է գիտատեխնիկական մշակումների առեւտրայնացման խիստ ցածր մակարդակի մասին: Կարծում եմ՝ եվրաասոցացման հնարավորությունները զարկ կտան ՀՀ-ում ինովացիոն հենքով ընկերությունների հիմնմանը եւ չենք սահմանափակվի  ժամանակ առ ժամանակ երեւացող Էքսպոներով:

- Պարոն Սարգսյան, որքանո՞վ ենք մենք կարեւորում ռազմարդյունաբերական ոլորտը:

- Մենք դեռ շարունակում ենք խոսել «Նաիրիտի» գործարկումից, պոլիմերներից ու լատեքսներից՝ անտեսելով  ռազմարդյունաբերական ոլորտի մեր կորցրած  պոտենցյալը: Մինչ անկախացումը ունեինք  փակ ձեռնարկություններ՝  «Էլեկտրոնը», «Բազալտը», «Սիրիուսը», «Մարսը», տասնյակ ձեռնարկություններ, որոնք ռազմարդյունաբերական համալիրի լրակազմող սարքերի գծով արտադրանք էին թողարկում: Պահպանված պոտենցյալի եւ նորաստեղծ ընկերությունների, ինչպես նաեւ գիտակրթական ոլորտներում իրական բարեփոխումների միջոցով կարող ենք ունենալ լուրջ ՌԱՀ: Տարբեր առիթներով գրել եմ, որ. «Առանց գիտության կարող ենք խարխլել մեր անվտանգությունը», կամ «Էժան կրթությունը ապագա չէ»: 

Մեր ուսանողների թվաքանակը «Հրազդան» ստադիոնի տարողության չափ է, այս կադրերով ենք շարժելու երկրի տնտեսությունը: Այսքան հասկանալի եւ անհասկանալի մասնագիտություններով ո՞ւր ենք շարժվում: Իներցիայով կադրերի թողարկումը, առանց գիտության զարգացման, հնարավոր չէ:

Սպասենք Կառավարության կողմից հաստատված փաթեթի միջոցառումների ծրագրերին, որոնք կարտացոլվեն 2019թ. բյուջեով եւ որտեղ ավելի առարկայաբար կերեւան ոլորտ առ ոլորտ աշխատանքները՝ սոցիալական, պաշտպանության, առողջապահության,  կրթության  եւ այլ ոլորտներում:

Նույն ոգեղենությամբ պետք է շարունակություն ապահովել եւ, որպես տնտեսագետ, համոզված եմ՝ Էֆեկտիվ տնտեսության կազմակերպումը հնարավոր է միայն դեմոկրատական, ինստիտուցիոնալ եւ քաղաքական զարգացումների առումով սահմանադրականության բարձր մակարդակ ունենալու պարագայում: Համաշխարհային զարգացումների օրինաչափությունների պրակտիկայում ընդունված է, որ 5-7% հարաճուն տնտեսական աճ ունենալու համար, պետք է ՀՆԱ-ի 1/4-ի եւ 1/5-ի չափով  ներդրումներ ապահովել: Մեր տնտեսության պարագայում մենք պետք է խնդիր դնենք, որ ամենատարբեր աղբյուրներից գոյացող ներդրումների ծավալը գերազանցի շուրջ 2 մլրդ դոլարը:

Հավատում ենք՝ կունենաք վերելքի ճանապարհ, իսկ Սահմանադրականության մակարդակի բարձրացումը կլինի որպես երկրում կուտակված խնդիրների լուծման համադարման: Մեկնարկից վերելք տանող ճանապարհները անցնում են դեմոկրատական, ինստիտուցիոնալ եւ քաղաքական զարգացումների լաբիրինթներով:

Տպել
5319 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել