Մակրոնը ցանկանում է ֆրանսերենը ԵՄ-ի գլխավոր լեզու դարձնել. The Wall Street Journal

15/06/2018 schedule13:40

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ֆրանսերենը Եվրոպական Միության հիմնական աշխատանքային լեզու դարձնել: Այս մասին հայտնում է DW-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Պարբերականի տվյալներով՝ Մակրոնն առաջին անգամ այս գաղափարի մասին խոսել է մարտի 20-ին՝ ֆրանկոֆոն երկրների համագործակցության միջազգային կազմակերպության ստեղծման օրը: «Անգլերենը, հավանաբար, երբեք այսքան լայնորեն ներկայացված չի եղել Բրյուսելում, որքան Brexit-ի քննարկման ժամանակ: Այդ գերակայությունը, սակայն անխուսափելի չէ»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը կարծում է, որ պետք է վերադառնալ այն իրավիճակին, որ կար մինչեւ 1973 թվականը, երբ հենց ֆրանսերենն էր Եվրամիության հիմնական աշխատանքային լեզուն:

Ֆրանսիայի նախագահի շրջապատում կան մարդիկ, ովքեր կողմ են այս նախաձեռնությանը: Այդպես, օրինակ, ԵՄ-ում ֆրանսիացի պաշտոնյա Ֆիլիպ Լեգլիզ-Կոստան ապրիլին հրաժարվել էր մասնակցել բյուջետային խորհրդակցությանը, քանի որ այն անցկացվում էր անգլերեն լեզվով: Դիվանագետներից մեկի խոսքով՝ հանդիպման մնացած մասնակիցների համար անգլերենը հարմար էր, սակայն ֆրանսիացու դեմարշից հետո բոլորը սկսեցին իրենց մայրենի լեզուներով թարգմանություններ պահանջել:

Ֆրանսերեն լեզվի գերակայությանը կողմ է նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, գրում է WSJ-ն:

Տպել
735 դիտում

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է իրանցի գործընկերոջը, հրավիրել նրան Երեւան

Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Ըմբիշ Վիգեն Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Գեւորգ Ղազարյանը կարող է հայտնվել ղազախական թիմում

Համահայկական խաղերի կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը

ՀՀ մարզերում բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ)

Սերժ Թանկյանը, հայտնի ֆուտբոլիստները եւ ուրիշներ շնորհավորել են Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ

Սասստեքսն իր աշխատակիցներից մի քանիսին է ներս մտնելու իրավունք տվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Սննդամթերքում՝ սալմոնելլայի մանրէ, շեղումներ՝ շրջակա մակերեսներին. «Ծիրանի»-ի դեպքի փորձաքննությունը

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում մաղթանքների համար

ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

Եկեղեցական համագումարը հունիսի 27-ին կընտրի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի

Հանրահայտ Դել Բոսկեն Երեւանում սեմինար է անցկացրել ֆուտբոլային 180 մարզիչների համար

Երևանի աղբահանության նոր հիմնարկը 200 եւ 290 հազար դրամով հրավիրում է բանվորների ու վարորդների

Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության տոմսերը 200-500 դրամ են

Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը