Ջավախքցիները տուգանվում են. Ախալքալաքի ղեկավարությունը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի բնակիչները Հայաստանում մինչեւ իշխանափոխությունը տեղի ունեցած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանվել են եւ այդ տուգանքները չեն զրոյացվել։ Տվյալ հարցի լուծման համար Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Akhaltskha.Net-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակը ներկայացնում է առանց փոփոխության։

«Տեղեկացնում ենք Ձեզ առ այն, որ վերջին շրջանում Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները դիմել են մեզ, գանգատվելով այն բանից, որ մեր շրջանի որոշ վարորդներ ՀՀ տարածքում գտնվելու ժամանակ թույլ են տվել վարչական իրավախախտումներ, սակայն այդ իրավախախտումների նկատմամբ Հայաստանի համապատասխան ծառայությունների կողմից արձագանք չի եղել: Բոլոր վարչական իրավախախտումները մտցվել են ցուցակ եւ հանձնվել Հայաստանի մաքսային ծառայությանը, ինչից հետո մեր բնակիչներին սկսել են տուգանել նախկին վարչական իրավախախտումների համար:

Մեր վարորդները հասկացել են, որ չպետք է խախտեին ճանապարհային երթեւեկության կանոնները: Հայաստանը մեզ՝ ջավախքցիներիս համար եղել է, կա ու կմնա որպես պատմական հայրենիք: Մենք միշտ Հայաստանի կողքին ենք եղել, երբ ընթանում էին ղարաբաղյան իրադարձությունները, երբ երկրաշարժ տեղի ունեցավ, մենք ձգտել ու ձգտում ենք օգուտ տալ մեր Մայր Հայաստանին: Այսօր մեր բնակչության սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է: Տուգանելով ջավախքցիներին սահմանին ՝ ավելի ենք խորացնում մեր բնակչության սոցիալական վիճակը:

Վերոնշյալից ելնելով, խնդրում ենք Ձեզ, բացառության կարգով, ներել նախկին վարչական իրավախախտումները, ինչպես դա կատարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Եթե նորից կխախտվեն ճանապարհային երթեւեկության կանոնները, ապա թող իրավախախտները տուգանվեն», - ասված է նամակում:

Հիշեցնենք, որ կառավարությունը օրենսդրական փոփոխություն նախաձեռնեց ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների տուգանքների համաներում հայտարարելու համար:

Մասնավորապես, կառավարությունը 2012-17 թվականների տուգանքների համար նախատեսում է համաներում հայտարարել: Արդարադատության նախարարությանն առաջարկել են, որպեսզի այդ կառույցն իր հերթին կառավարությանն առաջարկի՝ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կչեղարկվեն 13,7 միլիարդ դրամի չափով տուգանքներ:

Ավելի վաղ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ծննդով Ջավախքից, «Ջավաք» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվել էր՝ համաներումը տարածվելո՞ւ է Ջավախքի բնակիչների վրա, ովքեր վրացական համարանիշով մեքենաներով երթեւեկել են Երեւանում: Նա նշել էր, որ կան Ջավախքի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր նույնպես ունեն խոշոր չափի տուգանքներ: Պատգամավորը հայտնել էր, որ Ջավախքի բնակիչները միայն սույն թվականի հունիսի 4-ին են իրազեկվել այդ տուգանքների մասին:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, շեշտել էր, որ համաներումը տարածվելու է բոլորի վրա՝ անկախ քաղաքացիությունից, անկախ ազգությունից, առանց որեւէ խտրականության: «Բոլորը, ովքեր ունեն վարչական իրավախախտումներ, նրանց վրա դա կտարածվի»,- նշել էր նախարարը:

Տպել
3769 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան