ՀՀԿ-ն մտահոգված է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությամբ եւ սահմանին տիրող իրավիճակով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով: 

«Մենք մտահոգված ենք Արցախում ու Նախիջեւանի սահմանին տիրող իրավիճակով։ Մեկ անգամ չէ, որ մենք նշել ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորմամբ, ՄԽ համանախագահների ձեւաչափով, 3 հայտնի սկզբունքների հիման վրա, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի սկզբունք ու անքակտելի իրավունք է»,– Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա հայտնել է նաեւ ՀՀԿ–ի մտահոգությունը՝ պայմանավորված Ադրբեջանից հնչող ռազմատենչ հռետորաբանությամբ։ Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանությունը Շարմազանովը որակել է խաղաղ բանակցությունների ընթացքի տորպեդահարման փորձ։

Նա անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե ինքը նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է: Շարմազանովը կարծիք է հայտնել, որ դա ոչ այլ ինչ է, քան պանթուրքիզմի եւ նեոօսմանիզմի ցայտուն դրսեւորում:

Ինչ վերաբերում է Արցախում տիրող որոշակիորեն լարված ներքաղաքական իրավիճակին՝ Շարմազանովը համոզմունք է հայտնել դա չի բխում այդ երկրի շահերից: 

Տպել
1453 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ