Կենդանաբանական այգու գրեթե երկու տասնյակ կենդանի սատկե՞լ է. այգու պարզաբանումը

Aysor.am-ը այսօր գրել էր, որ, ըստ իրենց աղբյուրների, Երեւանի Կենդանաբանական այգում նախորդ տարեվերջին եւ այս տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի կենդանիներ, այդ թվում՝ բացառիկ, սատկել են ծանր հիվանդությունից, սակայն այդ իրողությունն այգու տնօրինությունը հանրությունից գաղտնի է պահել։ «Սատկած կենդանիների թվում են ուղտայծեր (լամաներ) դավթի եղջերու, որն ընդգրկված է բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում, կամերունյան այծ, որը երեւանյան կենդանաբանական այգում եղել է դեռեւս 2012 թվականից, այծյամ (կխտար), ինչպես նաեւ այլ կենդանիներ ու թռչուններ»,- նշված էր կայքի հրապարակման մեջ։

Հարցի առնչությամբ պարզաբանում ստացանք Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանից:

- Պարոն Աբրահամյան, մամուլում տեղեկություն է տարածվել, որ նախորդ տարեվերջին եւ այս տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի կենդանիներ, այդ թվում՝ բացառիկ, սատկել են ծանր հիվանդությունից, սակայն այդ իրողությունն այգու տնօրինությունը հանրությունից գաղտնի է պահել, ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

- Դուք քանի՞ վայրկյանում ինձ գտաք եւ հետս կապ հաստատեցիք: Բնականաբար, այգին 1942 թվականից գործում է եւ հազարավոր կենդանիներ անկած կլինեն:

- Անցած տարեվերջին եւ այս տարեսկզբին կենդանիների ի՞նչ քանակությամբ անկում եք ունեցել եւ ինչի՞ց են կենդանիները սատկել:

- Հունվար-փետրվար ամիսներին եղել է տուբերկուլյոզի վարակ, ինչի պատճառով եղել է անկում, որը չգիտեմ ինչու այսօր են հիշել:

- Իսկ հիմա այլ կենդանիների չի՞ սպառնում այդ վտանգը:

- Եթե դա որեւէ կենդանու սպառնար, բնականաբար կսպառնար նաեւ դրա խնամողին, բնականաբար կսպառնար նաեւ այցելուին: ՏՈՒԲ դիսպանսերից եկել են, բոլոր կենդանիներին եւ աշխատողներին զննել են, վարակի հետագա տարածումը հարյուր տոկոսով ժխտվել է: Այսինքն, բացառվել է, որ կարող է վարակը հետագա տարածում ունենալ, դրանից հետո այգին սկսել է իր բնականոն հունով աշխատել:

Միայն անցած շաբաթ մեզ մոտ եղել է մոտ 50 հազար այցելու, հունիսի 1-ին միայն մեծահասակների համար վաճառվել է 10 հազար տոմս, հիմա ի՞նչ եք կարծում, եթե այդ վարակը լիներ, Հայաստանում` Երեւանում, ի՞նչ մասսայականությամբ այդ տուբերկուլյոզը կտարածվեր:

- Դրա մասին հանրությանը տեղեկացրե՞լ եք:

- Իսկ ինչո՞ւ պետք է հանրությունը տեղեկացվեր դրա մասին: Լրագրողները պիտի հետաքրքրվեին, մենք էլ պատասխանեինք: Հետաքրքրվող չի եղել, դրա համար չենք էլ պատասխանել: Բայց այդ ինֆորմացիան ընդանրապես չի կարող գաղտնի լինել, մի քանի փաստարկ բերեմ: Եթե մարդը շահադիտական նպատակ չունի ինչ-որ տեղից կորած բանը այսօր հրապարակելու, այլ նա մտահոգ է կենդանաբանական այգու կենդանիների կեցությամբ, նա մի քանի տեղից այդ ինֆորմացիան կարող էր ճշտել: Նախ կենդանաբանական այգուց, երկրորդը ՏՈՒԲ (հակատուբերկուլյոզային) դիսպանսերներից, որը անպայման նման դեպքերում տեղեկացնում է, որպեսզի, եթե կա կենդանիների մոտ տուբերկուլյոզի վիրուս, հանկարծ չտարածվի աշխատողների եւ այցելուների վրա: Այդ միջոցառումները արվել են, ՏՈՒԲ դիսպանսերից եկել են, աշխատողներին ստուգել են, տեսել են, որ վարակի տարածման վտանգ չկա, ամբողջ հիգիենիկ պրոցեդուրան կատարվել է, դրանից հետո այգին իր բնականոն հունով աշխատել է:

Թե ինչո՞ւ հանրությանը չենք տեղեկացրել, դրա տեղեկացնելու կարիքը չկար` չենք տեղեկացրել, եթե լրագրողները դրանով չեն հետաքրքրվում, այգուն դա ոչ մի ձեւով պետք չի, այդ լուրի տարածման իմաստը կասե՞ք:

- Իսկ կենդանատեսակների եւ քանակի առումով ճի՞շտ է նշված:

- Այո, հրապարակման մեջ մոտավորապես ճիշտ է նշված, բայց էլի եմ ասում, զարմանալի է, թե ինչու են հիշել այս դեպքի մասին 5 ամիս հետո:

Տպել
6439 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված