Ամենահայտնի կաշառակերներն ու թալանչիները էքսցենտրիկներ չեն

Վերջին օրերին տեղի ունեցած մի քանի իրադարձություններ կրքեր բորբոքեցին սոցցանցերում եւ լրատվամիջոցներում: Խոսքը առաջին հերթին այսպես կոչված ԲՈՀ-ի (բարձրագույն որակավորման հանձնաժողովի), իսկ պաշտոնապես՝ ԲՈԿ-ի (բարձրագույն որակավորման կոմիտեի) նախագահի պաշտոնում Սմբատ Գոգյանին նշանակելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման արձագանքներն էին:

Սմբատ Գոգյանը երիտասարդ գիտնական է, նրան անձամբ ճանաչողների պնդմամբ՝ բավականին խոստումնալից:  Նա ՀՀ Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է, դասախոսում է Երեւանի պետական համալսարանում եւ դասավանդում Երեւանի ֆիզմաթ դպրոցում: Նրա սաների ծնողների պնդմամբ՝ բացառիկ ուսուցիչ է թե գիտելիքներ փոխանցելու, թե երեխաների հետ մարդկային շփումներում:

Բայց այս ամենի հետ մեկտեղ, Գոգյանը, այսպես ասենք՝ ոչ այնքան սովորական, նույնիսկ էքսցենտրիկ լուսանկարներ ունի իր ֆեյսբուքյան էջում: Մի լուսանկարում նա «քյառթու» դիրքով «պպզած է» մի ինչ- որ մեքենայի վրա, մյուսում ֆաշիստական համազգեստով խրոխտ նստած է, երրորդում «300 սպարտացիներ» ֆիլմի մի դրվագում «ֆոտոշոփի» շնորհիվ ինտեգրվել է, չորրորդում  իր երեխաների հետ լեզու հանած է նկարվել, հինգերորդում միանգամից երկու հեծանիվ է վարում եւ այլն, եւ այսպես շարունակ:

Ահա այս լուսանկարները որոշ լրատվամիջոցների եւ ֆեյսբուքի մի խումբ օգտատերերի համար առանցքային նշանակություն էին ձեռք բերել: Գոգյանին ԲՈՀ-ի նախագահի պաշտոնում նշանակելու՝ վարչապետի որոշման հիման վրա ֆեյսբուքցիների այդ խումբը գրեթե ազդարարեց Հայաստանի վերջնական կործանումը: Ինքը՝ Գոգյանը լրատվամիջոցների հետ զրույցում ամենեւին չզղջաց իր այդ լուսանկարների համար, որեւէ կերպ չհրաժարվեց իր «մութ անցյալից», ավելին, մինչեւ հիմա այդ լուսանկարները նրա էջում են ու հավանաբար չեն հեռացվի: Նա այդ լուսանկարներից յուրաքանչյուրի հայտնվելը բացատրեց տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցած որեւէ իրադարձության նկատմամբ իր վերաբերմունքով: Օրինակ, երկու հեծանիվների վրա լուսանկարվելը կապված էր համաշխարհային ճանաչում ստացած մի գովազդի հետ, որտեղ Ժան Կլոդ Վանդամը նկարահանվում էր երկու բեռնատարների հետ:

Այդ լուսանկարների պատճառով Գոգյանին մինչեւ անգամ անձնական վիրավորանքներ հասցնող օգտատերերին ամենեւին չէր հետաքրքրում, թե մասնագիտական առումով ինչպես կդրսեւորի իրեն նորանշանակ պաշտոնյան, ինչ ծրագրեր ունի, ինչն է ուզում փոխել եւ այլն: Նշենք միայն, որ այդ ոլորտում շատ լուրջ խնդիրներ կան: Մասնավորապես Հայաստանում ցանկացած օլիգարխ, կիսագրագետ պաշտոնյա, քրեական հեղինակություն անցած տարիներին կարող էր գիտական կոչումներ ստանալ, եւ շատերը ստացել են:

Գուցե Գոգյանը տապալի իրեն հանձնարարված ոլորտը, գուցե աննախադեպ հաջողությունների հասնի...: Այս պահին դա դեռ հայտնի չէ: Սակայն հումորային ու սարկազմով լուսանկարների համար նրան անարգանքի սյունին գամելը, մեղմ ասած, իռացիոնալ է: Ի վերջո, բոլորս գիտենք, որ ամենահայտնի կաշառակերներն ու սրիկաներն ընդհանրապես սոցցանցերում չունեն էջեր, էքսցենտրիկության ոչ մի նշույլ չեն դրսեւորում, բոլոր լուսանկարներում նրանք շատ «պրեզենտաբելնի» դիրքով նստած են իրենց գրասեղանի մոտ, գրասեղանին դրված են բազմաթիվ գրքեր, իրենք էլ միշտ սափրված են ու թանկարժեք կոստյումներով են:  

Իռացիոնալ քննադատությունը մանավանդ վերջին շրջանում դարձել է մի տեսակ «սիրելի» զբաղմունք: Ու դա ներկայացվում է որպես նոր իշխանությանը այսպես ասած «հսկողության տակ պահելու» մղում: Իրականում նոր իշխանությունը ունի քննադատվելու ավելի իրական ու ավելի խորը պատճառներ: Օրինակ, հենց այդ նույն կադրային նշանակումների առումով: Չգիտես ինչպես եւ ինչ ճանապարհով պետական կառավարման ամենանուրբ շերտեր են թափանցում, մեղմ ասած, շատ տարօրինակ կենսագրությամբ անձինք, որոնք հետագայում լրջագույն խնդիրներ կարող են առաջացնել: Սակայն նույն «քննադատ» զանգվածը նրանց չի էլ նկատում: Երեւի նրանք ֆեյսբուքում էքսցենտրիկ նկարներ չունեն, կամ էլ «քննադատներին» հանձնարարված է չնկատել նրանց:

Տպել
10819 դիտում

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում