Արցախում հիմա էլ պահանջում են Բակո Սահակյանի հրաժարականը

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ ինքը եւ «Լույս Արցախին» նախաձեռնությունը հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, շարունակելու են քաղաքական պահանջների իրականացման ուղղությամբ աշխատանքներն ու պայքարը։ Բադասյանը նշել էր, որ հարցի հանգուցալուծման երկու տարբերակ կա:

Առաջինը, «Բակո Սահակյանը հրաժարական է տալիս եւ քաղաքական հարթակի առկա քաղաքական ուժերը (խորհրդարանային եւ արտախորհրդարանային) ներկայացնում են համաձայնեցված նախագահի թեկնածու, որից հետո ԱԺ-ն ընտրում է նախագահ։ Նորընտիր նախագահը կազմավորում է ժամանակավոր կառավարություն և կազմակերպում արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրություններ՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության հակասական և թերի դրույթների փոփոխմամբ։
Երկրորդը, «Բակո Սահակյանի հրաժարական չտալու դեպքում Նախաձեռնող խումբը ձեռնամուխ է լինում այցելել ԱՀ-ի բոլոր բնակավայրեր և հարցը ներկայացնելով հանրությանը, ստանալ աջակցություն, ապա ճնշումներով հասնել հրաժարականին»։

Մեզ հետ զրույցում Վահան Բադասյանը մանրամասնեց, թե ինչպիսին է այս պահին Արցախի ներքին եւ սահմանային իրավիճակը:

- Պարոն Բադասյան, այս պահին, ո՞րն է ձեր նպատակը եւ ի՞նչը չի բավարարվել ձեր պահանջներից:

- Ես մանրամասն գրել եմ այդտեղ երկու տարբերակ: Առաջին տարբերակը, որ քաղաքական հարթակ պիտի ստեղծենք, մենք առաջարկել ենք արդեն բանավոր, եւ այն քաղաքական ուժերի կողմից ընդունվել է: Մենք պետք է միասին առաջարկենք, որպեսզի Բակո Սահակյանը հանդարտ պայմաններում հրաժարական տա եւ ԱԺ-ն համաձայնեցված թեկնածու ընտրի, որպես ժամանակավոր նախագահ, որը պետք է ոչ թե մինչեւ 2020 թվականը, այլ սահմանված կարգով հնարավորինս ողջամիտ ժամանակահատվածում մինչեւ 2019 թվականը ամենաուշը կազմակերպեն նոր ընտրություններ:

- Այսինքն, գրեթե նույն մեխանիզմով, ինչպես Հայաստանո՞ւմ:

- Մոտավորապես, բայց այստեղ պետք է բնական ձեւով անենք ամեն ինչ: Արցախում ռեժիմը հոգեբանորեն տապալված է, սակայն նրանք գործում են՝ լինելով Սերժ Սարգսյանի ռեժիմի շարունակողները: Սակայն ժողովուրդը չի հանդուրժում դա եւ դրա համար ստեղծվում է տնտեսական եւ քաղաքական ճգնաժամ: Փողոցով գալը սխալ է, առաջին հերթին մենք հորդորում ենք, այստեղ ստեղծվող երիտասարդ, ճանաչում չունեցող եւ անփորձ խմբերին, որ փողոցով գալը սխալ է, եթե փողոցով լինի, ցնցումների կգնա երկիրը:

Պետք է մենք գյուղ առ գյուղ գնանք եւ ապացուցենք Բակո Սահակյանին, որ ժողովուրդը չի ուզում այս ձեւով ապրել, իսկ ինքն էլ հակառակ դրան չի ուզում հրաժարվել ղեկավարման իր հին մեթոդներից: Ուստի, մենք առաջարկում ենք, որպեսզի 1 տարով ժամանակավոր նախագահ նշանակվի եւ նա կազմի կառավարություն` քաղաքական հարթակի հետ համաձայնեցված ձեւով, որպեսզի երկիրը չտանենք ցնցումների: Այս դեպքում արդեն կարելի է շեշտել` ոչ թե շահարկել, որ ունենք առաջնագիծ: Սակայն, եթե շարունակվի այսպես մնալ, առաջնագծի պահը ավելի վտանգավոր է Բակո Սահակյանի պաշտոնավարման շարունակումով, քան ցնցումներով այն փոխելով:

- Այսինքն, ցանկանում եք ամեն ինչ խաղաղ ձեւով կազմակերպել, որպեսզի առաջնագծում լարվածություն չառաջանա՞:

- Այո, իհարկե: Հնարավոր է, որ եթե քաղաքական հարթակը չկարողանա համոզել Բակո Սահակյանին հրաժարական տալ, դիմենք ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք հորդորեն, որ Բակո Սահակյանը գնա:

- Այս պահին սահմանային իրավիճակը ինչպիսի՞ն է Արցախում:

- Եթե այս ամենը կատարվի, մենք պետք է դրանից հետո մեր բոլոր ուժերը ուղղենք տնտեսությանը: Այս պահին պաշտպանության ամրապնդման հարցերը շատ կարեւոր են: Ապրիլին այս նույն իշխանությունները չեն կարողացել հետեւել իրավիճակին եւ լավ է, որ տեղում կրտսեր հրամանատարական կազմը եւ զինվորները կարողացել են անձնական նախաձեռնությամբ այնպես անել, որպեսզի առաջխաղացում չլինի: Դիրքերը հետ վերցնելու օպերացիան չմշակվեց, ինչո՞ւ, որովհետեւ անկարող էին իշխանությունները:

Ես սա արդեն երկու տարվա պատմություն եմ ասում, սակայն չպետք է այսպես շարունակվի: Ես չգիտեմ, թե ինչպես ասեմ, որ ժողովուրդը չհուսահատվի եւ հակառակորդը չիմանա այս մասին, բայց սա իրողություն է: Մեր ժողովրդի մի մասը 2016 թվականից հետո գիտակցելով, որ մի բան պատահելուց հետո այս իշխանությունը չի կարող բան անել, սկսեց արտագաղթել երկրից: Այս ամենը, ինչ-որ ձեզ ասում եմ, ես տեղեկանքով զեկույցի նման ներկայացրել եմ նախագահին, ինչ-որ բան ընդունել են, ինչ-որ բան չեն ընդունել: Հիմա, այո, առաջնագիծը այնպիսին չէ, ինչպես առաջ, հիմա արդեն կա 2-րդ գիծ, 3-րդ գիծ, բայց սա բավարար չէ:

Այսօր մեր խնդիրը չի, թե ինչպես է ուզում Բակո Սահակյանը իր աթոռը երկարացնել: Մենք էլ աթոռի խնդիր չունենք: Ես կոնկրետ չեմ հավակնում որեւէ պաշտոնի, բայց ինձ երբեք չեմ ների, եթե այդ իրավիճակը շարունակվի եւ արկածախնդիրներ գան իշխանության: Կան իշխանատենչներ, որ ազատ աթոռ են տեսնում եւ ուզում են վազել դրա հետեւից:

- Վերջին երկու օրվա ընթացքում Արցախի ՊԲ-ն սահմանային լարված իրավիճակի մասին հայտարարություններ է տարածում, ունենք զոհ, այժմ ինչպիսի՞ վիճակ է սահմանում:

- Սահմանային վիճակը միշտ էլ լարված է եղել: Միշտ էլ, երբ մեր զինվորը նկատվել է հակառակորդի կողմից վիրավորվել կամ սպանվել է: Սա առանձին թեմա է, որ հետագայում մենք պետք է այս մասին մտածենք, բայց երկրում ներքին խաղաղություն է պետք, որ այս մասին մտածենք:

Մենք ունեցել ենք այդ առաջարկությունները, թե ինչպես պետք է անենք, որ սահմանում զոհ չլինի, ինչ պետք է անենք, որպեսզի Ադրբեջանը երբեք չհոխորտա պատերազմով, ինչ պետք է անենք, որ ամրապնդվենք եւ զոհեր չլինեն: Մենք չպետք է ամեն ինչ գցենք Նիկոլ Փաշինյանի վրա, մենք պետք է բոլորս մեր առաջարկություններով, մեր նախաձեռնություններով մասնակցենք: Համոզված եմ, որ ազգ-բանակը հենց սա է: Եթե մենք ունենանք հզոր տնտեսություն, ուրեմն մենք կունենանք նաեւ ներդրումներ բանակի վրա: Բանակի վրա ներդրումներ ունեցանք, արդեն ամեն ինչ կանենք:

Բայց առաջին հերթին պետք է կարողանանք ունենալ վստահության իշխանություն, որը պետք է պահպանի երկրում արդարության հավասարակշռությունը եւ հասարակական համերաշխությունը, սա է ճանապարհը միայն, ուրիշ ճանապարհը չկա, ուրիշ ճանապարհը տանում է դեպի փակուղի:

Տպել
4831 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը