Մեր ժողովուրդները կապված են խորը թելերով. ԱԳ նախարարի ելույթը Ռուսաստանի օրվա առթիվ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ու շնորհավորել Ռուսաստանի օրվա կապակցությամբ.

Հարգարժա՛ն Սերգեյ Պավելի,
Նախևառաջ, ևս մեկ անգամ,
բարի գալուստ Հայաստան։
Տիկնայք և պարոնայք
Սիրելի՛ ընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ ռուս ազգին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Այս օրը ռուս ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում իր հայրենիքին․ հազարամյա պատմություն և յուրօրինակ մշակութային ժառանգություն ունեցող երկիր, որն ահռելի տարածության վրա միավորել է բազմաթիվ ազգեր, մշակույթներ և ճակատագրեր:

Այս տոնի ժողովրդականության մասին է վկայում նաև այն փաստը, որ ռուս ժողովուրդն այն տոնում է ոչ միայն հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս՝ ընկերների շրջապատում, և ինչպես տեսնում եք այսօր՝ ընկերների այդ շրջապատը բավականին մեծ է:

Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը թելերով, ամուր հիմքով, որի վրա էլ կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի բազմակողմանի միջպետական հարաբերությունները՝ վստահորեն զարգանալով դաշնակցային համագործակցության հունով: Այս ռազմավարական ուղղությունն անշեղորեն զարգանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրով և դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրով ամրագրված սկզբունքների հիման վրա:Հայ-ռուսաստանյան դաշնակցային ռազմավարական հարաբերությունները հենվում են ամուր իրավապայմանագրային դաշտի վրա, աչքի են ընկնում բարձր մակարդակի ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքականության լայն համադրմամբ, բազմակողմ միջազգային, տարածաշրջանային հարթակներում կառուցողական համագործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ փոխգործակցությամբ: Ինտենիվ կապեր են պահպանվում երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների, տարբեր գերատեսչությունների միջև: Ընդլայնվում է արդյունավետ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, նորարարական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության ոլորտներում, իրականացվում են կարևոր ներդրումային ծրագրեր, տարեցտարի նոր թափ են առնում միջտարածաշրջանային կապերը, հետևողականորեն զարգանում է համագործակցությունը հումանիտար և այլ ոլորտներում:

Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի միջնորդական ջանքերը:

Մեր երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ներդրում ունեն Ռուսաստանում հայ համայնքը, ինչպես նաև Հայաստանում բնակվող ռուսները, ովքեր դարձել են մեր պետություններն և ժողովուրդներին իրենց ճակատագրերով, դրանց միահյուսվածությամբ իրար կապող կարևոր կենդանի կամուրջ։

Կցանկանայի երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են ունենալ մեր եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ: Ովքեր իրենց ամենօրյա ոչ միշտ բարձրաձայնվող աշխատանքի շնորհիվ փորձում են հարստացնել Այն: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ռուսաստանյան հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել՝ ի բարօրություն մեր պետությունների և ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ողջ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ բոլոր ներկաներին առողջություն և հաջողություն, Ռուսաստանին և ողջ ռուս ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Տպել
1576 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին