Կամավորը երբեք չի փոխարինում պարտադիրին. Արամ Կայֆաջյան

Հայաստանի կառավարությունը հունիսի 11-ի արտահերթ նիստում քննարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը:

Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող եւ հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձեւավորել 2.5 եւ 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը:

Սակայն, այս փոփոխությանը կրկին դեմ էին քաղաքացիները: «Դեմ եմ» շարժման մի քանի տասնյակ անդամներ հավաքվել էին կառավարության դիմաց եւ նշում էին, որ առաջարկվող փոփոխություններն անհասկանալի են: Նրանք պահանջում են հանրային քննարկում:

Պարտադիր կուտակային բաղադրիչի դրական եւ բացասական կողմերի մասին զրուցեցինք «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագետ Արամ Կայֆաջյանի հետ:

- Պարոն Կայֆաջյան, պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը դրակա՞ն եք համարում:

- Շատ դրական եմ համարում, քանի որ ներդրումը տեղի է ունեցել վաղուց, հիմա մենք քննարկում ենք շարունակության ապահովումը: Դրական գնահատում եմ տարբեր պատճառներով՝ հիմնական պատճառն այն է, որ սա ավելի արդյունավետ մեթոդ է, միջին զարգացող հասարակություն ունեցող երկրում:

- Արդյո՞ք նոր կառավարությունը հնարավորություն ուներ խուսափելու այս համակարգից:

- Այո, կարող էր ընդհանրապես գնալ այն ուղղությամբ, որպեսզի ժամանակավոր կասեցվեր պարտադիր բաղադրիչը, այնուհետեւ գնար ընդհանրապես օրենքի փոփոխությանը եւ չեղարկմանը: Պետք է ընտրել այնպիսի համակարգ, որն ունի ավելի շատ դրական կողմեր, քան բացասական: Սա բավականին լավ մշակված համակարգ է, գտնվում է կենտրոնական բանկի հսկողության տակ, որը նույնպես դրական երեւույթ է, քանի որ այնտեղ կա պրոֆեսիոնալ մոտեցում այս հարցի ուղղությամբ:

Ունենք երկու կասկած չհարուցող միջազգային մակարդակի կառավարիչներ: Տարիների փորձը ցույց է տվել, որ նրանք վատ չեն կառավարում այդ միջոցները եւ ավելացնում են, այլ ոչ թե պակասեցնում: Ունենք մոտեցում, նախկինում պետության կողմից ավելացվում էր 5 տոկոս քաղաքացու 5 տոկոսին, իսկ հիմա ավելի համարձակ մոտեցում է՝ քաղաքացու 2.5  տոկոսին գումարած պետության ավելացրած 7.5 տոկոսը: Կարծում եմ, որ սա ուղղակի ժամանակավոր լուծում է, մինչեւ արդեն ժամանակ կլինի նոր կառավարության համար ընդհանուր վերադիտարկել:

- Հասարակության շրջանում դժգոհություններ կան այս առիթով, արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի, որպեսզի կուտակային բաղադրիչը պարտադիր չլիներ:

- Դա չգործող համակարգ է, եթե մենք պետք է այդ աստիճան մեծ խթաններ տանք: Մեզ ամենամոտ պետությունը, այս համակարգի բովանդակությամբ Էստոնիան է: Եթե մենք նայենք իրենց վիճակագրությունը, իրենց մոտ միջին եւ ապահով խավը ավելի շատ է քանակով: Առաջին հայացքից նայելով, պետք է մտածենք, որ իրենց մոտ էլ կամավոր ցանկացողների թիվը պետք է ավելի մեծ տոկոս ունենար, բայց եթե չեմ սխալվում, կամավոր ցանկացողների թիվը իրենց մոտ 1 տոկոսից պակաս է: Որովհետեւ դա մարդու բնույթն է, մարդը երբեք այս պահին չի մտածում վաղվա օրվա մասին: Դա ապացուցված եւ բոլոր երկրներում հիմնավորված է: Էստոնիայում մարդկանց համար խթաններ կան, որպեսզի բացի պարտադիրից կամավորի քանակը նույնպես շատացնեն, բայց մարդու բնույթն այնպիսին է, որ իրենք չեն անում դա:

Մարդ է, կարող է ասել՝ եկեք այսօր չանենք, թող մնա հունվարի 1-ից, կամ միգուցե այսօր չանենք, մնա վաղը: Արդյունքում ստացվում է, որ մենք ունենում ենք անապահով թոշակառու: Այսինքն՝ մեր հիմնական նպատակն այն է, որ մարդը թոշակի անցնելուց հետո էլ՝ ապագայում ունենա ապահով կյանք: Պետք է ֆիքսենք, որ կամավորը երբեք չի փոխարինում պարտադիրին, դա փաստ է, դա բոլոր տեղերում, որտեղ դիտարկել եմ, ապացուցված է: Եթե մենք ասում ենք՝ այնքան շատ խթան պետք է տանք, որ մարդը կամավոր գնա եւ համաձայնվի այդ վճարումն անել, նշանակում է, որ օրինակ մեր 1 դրամին պետությունը պետք է տա 10 դրամ, այդ դեպքում բոլորը կգնան, բայց արդյո՞ք դա այն խթանն է, որ մեզ պետք է: Կարծում եմ՝ ավելի լավ է պարտադիրն աշխատի:

- Ի՞նչ ռիսկային տարրեր է պարունակում պարտադիր կուտակային բաղադրիչը:

- Սա ներդրում է: Ցանկացած միջոցների կառավարում պարունակում է ռիսկեր, այդ ռիսկերը բազմաթիվ են՝ սկսած երկրաշարժներից եւ ջրհեղեղներից, վերջացրած պատերազմական իրավիճակներով եւ դրամի արժեզրկմամբ: Մարդն ասում է՝ ես ուզում եմ դոլարով լինի, որովհետեւ դոլարը ավելի ամուր է, իսկ ո՞վ գիտի, որ դոլարն ամուր է լինելու, կամ թե ԱՄՆ-ի տնտեսությունը ինչ վիճակում կլինի 20 տարի հետո: Այսինքն՝ երկարաժամկետ ռիսկեր այսպես թե այնպես կան ցանկացած խնայողության հետ կապված:

Հիմա մենք կարող ենք ունենալ այլ ռիսկեր, օրինակ, ոչ պարտաճանաչ կառավարիչներ: Բայց պետությունը ընտրել է այնպիսի կառավարիչներ, որ որեւէ հարց չի առաջացնում: Մի ընկերությունն աշխարհում 9-րդն է չափերով: 

- Քաղաքացին ի՞նչ օգուտ կտեսնի այս բաղադրիչի ներդրման պարագայում:

- Բազմաթիվ օգուտներ կտեսնի, համեմատած նախորդ սերունդների համերաշխության համակարգի հետ, շատ առավելություններ կան: Մեզ մոտ կա մի խնդիր, մարդիկ տեղյակ չեն համակարգից: Համակարգը շատ բարդ է, ես ինքս էլ, որ զբաղվում եմ այդ հարցով, էլի մոռանում եմ որոշ դետալներ: Դրա համար պետք է այդ հարցով զբաղվող մարդիկ անընդհատ այս օրերին պատմեն, դա է հիմնական խնդիրը: 

Որոշ մարդիկ ինձ ասում են՝ այդքան վճարել են, բա որ մարդը մահանա ի՞նչ կլինի. դրա լուծումները կան: Կան որոշ թերություններ, պետք է ընդհանուր քննարկվի եւ շտկումներ մտցվի: Այս համակարգը մեծ թերություններ չունի, գուցե կան փոքր շտկումների կարիքներ: Համակարգի առավելությունները շատ են:

- Օրինակ, 20 տարի հետո, եթե երկրում մեծ փոփոխություններ լինեն, արդյո՞ք խնդիր չի առաջանա, որպեսզի մարդը կարողանա իր վճարած գումարը ստանալ թոշակի տեսքով:

- Շատ բարդ հարց է, ամեն ինչ հնարավոր է: Որ քաղաքական ուժը նման որոշում կայացնի, դա իր համար մահապատիժ կլինի: Նույնիսկ, եթե պատկերացնենք, որ կառավարությունը հիմա ասում է՝ ոչ, այդ համակարգն ինձ դուր չի գալիս, ապա ինքը կարող է դադարեցնել այդ համակարգը, բայց այդ միջոցները պետք է վերադարձվի այն մարդկանց, ովքեր վճարել են կամ էլ իրենց ժառանգներին: Ես չեմ տեսնում դեպք, որ ես կկորցնեմ այդ միջոցները, միգուցե գա մի կառավարություն, որն ասի՝ դադարեցնում ենք դա եւ ավելի արդյունավետ համակարգ ենք ներդնում:

Տպել
3428 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում