Վանեվանի համայնքապետը ՏԻՄ ընտրությունների ժամանակ ահաբեկե՞լ է համայնքի բնակիչներին

Այսօր «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն ահազանգ է ստացվել, որ հունիսի 10-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, համայնքներից մեկում բնակիչներին ահաբեկել են եւ ստիպել, որպեսզի ընտրեն գործող համայնքապետին: Ահազանգողը Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղի բնակիչ էր. նա նշեց, որ ընտրություններից երկու օր առաջ համայնքի բնակչության մեծամասնությունը որոշել էր ընտրել այլ թեկնածուի: Բայց ընտրություններից մեկ օր առաջ գործող համայնքապետը ոմանց ահաբեկել է, ոմանց էլ կաշառել, այդպիսով՝ շարունակելով իր երկար տարիների պաշտոնավարումը: Ահազանգողը նաեւ նշեց, որ կողքի գյուղերից մեկի գյուղապետն է անգամ եկել, որպեսզի աջակցի գործող համայնքապետին:

Դեպքի առնչությամբ պարզաբանում ստացանք Վանեվանի համայնքապետ Նորայր Հարությունյանից:

- Պարոն Հարությունյան, մենք ահազանգ ենք ստացել ձեր գյուղից, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ համայնքի բնակիչներին վախեցրել եք, որպեսզի դուք ընտրվեք, ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

- Նման բան տեղի չի ունեցել: Եթե եղել է, թող մեկն ու մեկը գա, կանգնի ու ասի: Սուտ հերյուրանքներ են տարածում, երեւի պարտված կողմը կուլ չի տալիս մաքուր, արդար ընտրությունը: Իրենց արածները ուզում են շեղել մեզ վրա: Ես սա հայտարարում եմ, ու գլխովի պատասխանատու եմ իմ արած հայտարարության համար, հերիք է մարդկանց հեղինակության հետ խաղան, ամոթ է:

- Նշում են, որ կողքի գյուղի գյուղապետը եկել է ձեզ աջակցելու, այդպե՞ս է:

- Ոչ մի տեսակի բան չի եղել: Կողքի գյուղի գյուղապետերը ո՛չ այս համայնքից մարդ են ճանաչում, ո՛չ էլ մարդկանց հետ գործ ունեն: Ես գիտեմ, որ դուք ի շահ իրենց եք անում, բայց ես իրական պատկերն եմ ներկայացնում: Հենց հիմա եկեք մտեք համայնք, տեսեք ինչ է կատարվում: Իրենք տուն առ տուն մտնում են, մարդկանց են ահաբեկում, դա իմ անձի հետ կապ ունի՞:

- Դուք քանի՞ տարի է համայնքապետ եք:

- Դա ի՞նչ կապ ունի: Եթե ժողովուրդն է ընտրում, եթե ժողովուրդն է իր քվեն տալիս, ուրեմն վստահում են, որ տալիս են:

- Բայց ես պարզապես հարցրեցի, թե դուք քանի՞ տարի է համայնքապետ եք:

- 22 տարի է, 1996 թվականից:

- Վերջին ընտրություններում դուք ո՞ր կուսակցության թեկնածուին եք հաղթել, ԲՀԿ-ի՞:

- Այո:

- Դուք ՀՀԿ-ական ե՞ք այժմ:

- Ես եղել եմ ՀՀԿ անդամ, ժողովրդական շարժման ժամանակ միացել եմ շարժմանը, հրաժարվել եմ ՀՀԿ-ից եւ գնացել եմ ընտրության, որպես անկուսակցական:

- Իսկ որեւէ կուսակցության անդամակցելո՞ւ եք:

- Երեւակայի՝ ոչ: Ձեր ամեն մի գրածը, ձեր ամեն մի ինֆորմացիան հավատացած եղեք, որ ինձ օգուտ է բերում, ես ավելի ի նպաստ եմ արդեն աշխատելու իմ ժողովրդի հետ:

- Քանի՞ բնակիչ ունի համայնքը:

- 334 բնակիչ է, 226 ընտրողով:

- Քանի՞ ձայնով եք հաղթել դուք:

- 31 ձայնի տարբերությամբ, 111 ձայն ես եմ հավաքել 80 ձայն մյուս թեկնածուն:

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Վանեվան համայնքը հունիսի 10-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ամենաակտիվ համայնքն է եղել: 262 բնակչից ընտրություններին մասնակցել է 199-ը, այսինքն՝ համայնքի բնակչության 75.95 տոկոսը:

Համայնքի թեկնածուները երկուսն են եղել Նորայր Հարությունյանը եւ Էմին Սարգսյանը: Նորայր Հարությունյանը ստացել է 110 ձայն, իսկ Էմին Սարգսյանը՝ 81: 8 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Տպել
5621 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի