Մենք համաձայնվել ենք, որ վաղը հորս վիրահատեն. Քրիստ Մանարյանը մտավախություններ ունի

Լուսանկարը՝ Քրիստ Մանարյանի Ֆեյսբուքյան էջից

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, սցենարիստ, ռեժիսոր Երվանդ Մանարյանին տեղափոխել են հիվանդանոց։ Երվանդ Մանարյանը նախօրեին՝ հունիսի 11-ին, կոտրել է ոտքը եւ տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Սա մեզ հետ զրույցում հաստատեց արվեստագետի որդին՝ երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանը:

Քրիստ Մանարյանն ասաց, որ Երվանդ Մանարյանն ազդրի կոտրվածքով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: 94-ամյա Մանարյանը մինչ այս ֆիզիկապես բավական ամուր է եղել եւ երբևէ չի բողոքել ինքնազգացողությունից: «Շատ մեղմ մարդ է, թե՛ սննդի, թե՛ իր խնամքի հետ կապված երբևէ հարցեր չի ունեցել»,- ասաց Քրիստ Մանարյանը: Որդու փոխանցմամբ՝ 94-ամյա Մանարյանը տանը նստած է եղել, անսպասելի տեղից վեր է կացել եւ ընկել:

Քրիստ Մանարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բժիշկները, հաշվի առնելով հոր տարիքը, նախապես ընտանիքի հետ քննարկել են վիրահատություն կատարելու հարցը: «Մենք համաձայնվել ենք վիրահատության, ամենայն հավանականությամբ, վաղը կարվի»,- ասաց Քրիստ Մանարյանը: Վերջինս այս պահին շատ լարված եւ ծանր վիճակում է, մտավախություններ ունի հոր հետ կապված:

Տպել
3584 դիտում

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան