Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանին։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, կարևորելով ինստիտուցիոնալ հիշողության անընդհատությունը`  շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետին ներկայության համար և շնորհավորել նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով համայնքի ղեկավարների, ուժային կառույցների, գործադիր իշխանության հետ համագործակցված բեղուն և արգասաբեր աշխատանք։  Խոսելով իրական ժողովրդավարության հասնելու ճանապարհին մարզային և համայնքային իշխանությունների առաքելության մասին՝ նախարարը ներկաներին է փոխանցել նոր կառավարության հիմնական ուղերձը, համաձայն որի` տարածքային և տեղական իշխանությունների համար, որպես գործունեության հիմնական ուղեգիծ, պետք է հանդես գա   իրավական և ժողովրդավարական պետություն ունենալը։  

Այս գործընթացում, որպես օրենքի պաշտպան և օրենքի կատարմանը հետևող, նախարարն առանցքային է համարել ուժային կառույցների անաչառ և բացառապես օրենքի շրջանակներում գործելու կարևորությունը՝ նրանց որակելով որպես ուժեղ պետության գրավական։ Դիմելով տեղական իշխանության ներկայացուցիչներին՝ նախարար Պապիկյանը նրանց հորդորել է դրսևորել բացառապես բաց և թափանցիկ գործելաոճ, իրենց օրինական աշխատանքով թոթափել հանրության և իշխանության միջև ձևավորված անջրպետը, համայնքի բնակչության համար հասանելի պահել համայնքային բյուջեի, համայնքներին տրվող դոտացիաների, սեփական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը։

Նախարարը ներկաներին է ծանոթացրել ՏԿԶ նախարարության կողմից մշակվող օտարման ենթակա հողային և գույքային ֆոնդի տարեկան պլանի վերաբերյալ միասնական տեղեկատվական առցանց հարթակի գաղափարին, ինչը հնարավորություն կտա համայնքային ռեսուրսների օտարման գործընթացը կազմակերպել բացառապես համայնքային և հանրության շահերից ելնելով՝ կանխելով գույքի կամայական և ոչ նպատակային օտարումը։ 

Սուրեն Պապիկյանը հիշեցրել է նաև մարզպետներին տրված վարչապետի հանձնարարականի մասին, որով յուրաքանչյուր մարզ պետք է ամենատարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բիզնես- ծրագրերի փաթեթներ ունենա, որոնք տրամադրվելու են նաև հայրենիքից դուրս գտնվող, սակայն Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին։ 

Նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը իր հանդեպ դրսևորած բարձր վստահության համար,  նշել է, որ լինելու են բաց, գործելու են բացառապես օրենքի շրջանակներում և անելու են առավելագույն հնարավորը՝ արմավիրցիների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։

Տպել
1682 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ