Լուսաձորի համայնքապետն առաջիկայում գուցե վայրի դնի ՀՀԿ-ի անդամատոմսը

Տավուշի մարզի 750 բնակիչ ունեցող Լուսաձոր համայնքի 150 բնակիչից ավելին գտնվում է արտերկրում: Գյուղում չնայած կա հիմնական դպրոց, սակայն աշակերտների թիվը մտահոգիչ է՝ 29 աշակերտ: Դպրոցն այս տարի 5 շրջանավարտ է տվել:

«Բնակչության մի մասը զբաղվում է հողագործությամբ, մի մասը՝ անասնապահությամբ: Գյուղը ժամանակին հայտնի է եղել նաեւ ծխախոտի արտադրությամբ, որը տարիների ընթացքում իսպառ վերացել է»,-Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց Լուսաձորի համայնքապետ Վարդան Սարդարյանը:

Գյուղն ունի 170 հա վարելահող, որից 50 հեկտարը մի քանի տարի ժամկետով գյուղացիները վարձակալությամբ տրամադրել են «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամին: Մյուս մասը ոռոգման ջրի ու գյուղտեխնիկայի բացակայության պատճառով դադարել է մշակվել՝ դառնալով խոտհարք:

Կաթի մթերման խնդիր չկա գյուղում, քանի որ անասնագլխաքանակն այնքան չէ, որ մթերման խնդիր առաջանա: Կաթը հիմնականում իրացվում է գյուղում ու Իջեւանի շուկայում:

Գյուղապետի խոսքով՝ գյուղի հիմնական խնդիրն արտագաղթն ու աշխատատեղերի բացակայությունն է, ինչը ժամանակի ընթացքում կվերանա. գյուղից հեռացածները կվերադառնան, աշխատանք չունեցողների համար էլ աշխատատեղեր կբացվեն, ասում է հանրապետական գյուղապետն ու նշում, որ ինքը ոչ միայն չի արգելել մասնակցել ցույցերին, դեռ մի բան էլ աջակցել է ինչով կարողացել է.«Ոնց որ ամբողջ Հայաստանում, մեր գյուղն էլ բացառություն չէ, ոգեւորված ու ոգեշնչված է թավշյա հեղափոխությունից»,-ասում է գյուղապետն ու հավելում, որ լավը տեսնելու համար կուսակցական լինելը չի խանգարում իրեն:

Համայնքի ղեկավարը չի բացառում, որ առաջիկայում գուցե վայր կդնի հանրապետականի անդամատոմսը, բայց մինչ այդ, հիշեցնում է, որ չնայած ինքը ցույցերին չի մասնակցել անձամբ, բայց իր տղաներն են մասնակցել, որոնց որեւէ կերպ չի խոչընդոտել, դեռ մի բան էլ՝ աջակցել է գյուղի երիտասարդներին:

Գյուղապետն ասում է, որ հեղափոխությունից հետո իրեն զանգահարել են գյուղից արտագաղթած բնակիչներից ու հայտնել, որ ցանկանում են վերադառնալ ու բիզնես դնել գյուղում:

Գյուղապետը հիշեցնում է, համայնքը մոտ է Վրաստանին, ու լուսաձորցիներն էլ շատերի նման հաճախ են գնացել Վրաստան ու փորձել էժան գնով ապրանք բերել, առեւտուր անել, սակայն մաքսակետի հայ աշխատակիցները խոչընդոտներ են ստեղծել. «Հիմա էդ խնդիրը չկա, մարդիկ 10 կգ-անոց ձմերուկ են առել, տամոժնիկը դրել կես է արել, 5 կիլոն տվել է, որ բերեն, մյուս 5 կիլոն թափել է, ասելով, թե չի կարելի…հիմա իրավիճակ է փոխվել…»:

Համայնքի բյուջեն 18 մլն դրամ է, որից 14-ը՝ դոտացիա, շուրջ 3.5 մլն դրամն էլ սեփական եկամուտներն են: Բյուջեի 80 տոկոսից ավելին գնում է աշխատակազմի աշխատավարձերին, իսկ մնացած 20 տոկոսով էլ, ինչպես գյուղապետն ասաց՝ ավագանու որոշմամբ օգնություն են ցույց տալիս մահացածների հարազատներին. «800 հազար դրամ, շրջանավարտներին ենք օգնություն տալիս, տոներ ունենք,  ֆոնդային բյուջեում ունեցած 7 մլն դրամով կամ տեխնիկա ձեռք կբերենք, կամ լուսավորություն կքաշենք…: Գյուղի բյուջեով, բացի օգնությունից ու աշխատավարձից, նաեւ այլ մանր ծախսեր ենք անում, շինարարական մյուս ծախսերն արվում են ֆոնդայինից»:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Տպել
5973 դիտում

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ