Պատասխանատվություն չեք վերցնում՝ մեզ հետ չեք. սուր դեբատ Փաշինյանի և Մինասյանի միջև

Կառավարության արտահերթ նիստում կրքերը խիստ թեժացան, երբ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Մինասյանը մասնավորապես ասաց, որ չի եղել դեպք, որ ինքը, որպես Դաշնակցության ներկայացուցիչ, կողմ քվեարկի պարտադիր կուտակային համակարգին, այս անգամ նույնպես մնում է իր տեսակետին:

«Ո՞րն է Ձեր տեսակետը, պարոն Մինասյան»,- հարցրեց վարչապետը, երբ Մինասյանն ավարտեց ելույթը:

«Դեմ եմ պարտադիր կուտակայինի այն մոդելին, որ կա, բայց հասկանալով հանդերձ, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

«Ո՞ւ, այսինքն, այստեղ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ պարտադրված լուծում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ, խոսքն այն մասին է, որ հետաձգումը և քննարկելու հնարավորությունը, կարծում եմ, շատ ավելի լավ լուծումներ կարող էր բերել, չնայած ես ընդունում եմ այն մոտեցումը, որ այսօր մենք մեղմում ենք 200 հազարի ֆինանսական բեռը, ամենևին չեմ ուզում քննադատել այս որոշումը»,-ասաց Ա. Մինասյանը:

Վարչապետը հիշեցրեց՝ պետք է հասկանալ, որ գործում են թիմային պատասխանատվության շրջանակներում: «Ես, որպես վարչապետ, և կառավարությունը, որպես կառավարություն, այս պատասխանատվությունը վերցնում է, և մենք համոզված ենք, որ սա քայլ է, որը պետք է լուծենք առաջ գնալով: Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում՝ մեզ հետ չեն: Ուզում եմ սա հստակ արձանագրենք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Արձագանքելով՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ որպես կոլեգիալ մարմին այս որոշումը ենթակա է կատարման և ինքը կատարելու է:

«Այլ կերպ չէր էլ կարող լինել, Դուք դրանով որևէ մեկին լավություն չեք էլ անում: Ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում այլ հաշվարկներով, այլ մոտեցումներով փորձեն մարդկանց բաժանել առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հույս ունեմ՝ մենք հասկանում ենք, որ չենք կարող այդպես կիսադիրքորոշումներով առաջ շարժվել: Կիսադիրքորոշումներից արվելու են հետևություններ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արդյունքում բոլորը նախագծին կողմ եղան, այդ թվում նաեւ Մինասյանը:

Տպել
8925 դիտում

Ջերմուկցիները գալիս են Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի, մեկ անձ հետախուզվում է

Մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը դեպի Երեւան

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Հրդեհ՝ Շիրակի մարզում. այրվել է անասնագոմ եւ պահեստավորած անասնակեր

Նռնակ՝ իր պայթուցիչով, 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ. կինը զինամթերք է հանձնել

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհը ժամանակավոր փակ է լինելու. ժայռը կպայթեցնեն

«Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության առաջարկների մասին պատասխաններ

Շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ. ջերմաստիճանը կտատանվի +40-ի սահմաններում. Սուրենյան

Արեգնադեմ գյուղում տնակ է հրդեհվել, ապա պայթել գազի բալոն․ 1 հոգի այրվածքներով հոսպիտալացվել է

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 48 հրդեհ` ներգրավելով 58 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ

Սերժ Թանկյանը միացել է SaveAmulsar արշավին

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ հաղթելով թուրք ըմբիշին

Կառավարությունը 2.1 մլրդ դրամ կտրամադրի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար. վարչապետ

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ. Նիկոլ Փաշինյան

Հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրներ են առաջացել. ՊԵԿ

Երեւանը համալրվելու է եւս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ Կուբատյան

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին