ՀՀ ֆուտբոլի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» լեգենդ Չավիի հետ մասնակցել է միջոցառման: Նրանք Մոսկվայում «Ալֆա բանկի» եթերում պատասխանել են երկրպագուների հարցերին: 2 ֆուտբոլիստները խոսել են աշխարհի 2018 թ. առաջնության մասին, որը կայանալու է Ռուսաստանում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Մխիթարյանը ներկայացրել է իր 3 ֆավորիտին:

«Կարծում եմ՝ բոլոր թիմերն էլ շատ լավ են նախապատրաստվել: Բոլորն էլ ցանկանում են հաղթել: Կարծում եմ՝ 1 ընդգծված ֆավորիտ չկա: Ինձ համար ֆավորիտներն են Իսպանիան, Ֆրանսիան եւ կարծում եմ՝ Արգենտինան»,- ասել է Մխիթարյանը:

Ռուսաստանցի ազգությամբ հայ ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանն ինստագրամում լուսանկար է հրապարակել հանդիպումից

Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Չավին, ինչպես Մխիթարյանը, հաղթողի՝ 1-ից ավելի թեկնածու հավաքականների է նշել: Մշտական ֆավորիտների կողքին նա նաեւ թվել է Խորվաթիային ու Բելգիային, որոնք, ըստ նրա, նույնպես հնարավորություններ ունեն:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ Հենրիխի, ինչպես նաեւ ձեզ հետ: Կարծում եմ, որ ֆավորիտները շատ են՝ Գերմանիա, Բրազիլիա, Իսպանիա, Արգենտինան Մեսսիի հետ, Պորտուգալիան Կրիշտիանուի հետ: Կարծում եմ նաեւ, որ անակնկալներ կարող են մատուցել Խորվաթիան, Բելգիան: Վստահ եմ՝ աշխարհի բարդ առաջնություն է սպասվում: Ֆրանսիան, իհարկե, նույնպես ֆավորիտների թվում է: Հույս ունեմ՝ Իսպանիան կկարողանա լավ պայքարել ու հնարավորինս հեռու գնալ»,- ասել է նա:

Աշխարհի 2018 թ. առաջնության բացման խաղում A խմբում ուժերը կչափեն մրցաշարը հյուրընկալող Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան: Հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Բացման արարողության ժամանակ ելույթ կունենան բրիտանացի հայտնի երաժիշտ Ռոբբի Ուիլյամսը եւ օպերային երգչուհի սոպրանո Աիդա Գարիֆուլինան: Բացմանը ներկա են լինելու տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1954 դիտում

ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում կանցկացնի

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

2019 թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են 11.1 %-ով

Մենք շարունակում ենք ասֆալտին փռելու գործողությունները. Վալերի Օսիպյան

Նարեկ Սարգսյանը ՀՀ տարածքը հատել է որպես Սարգսյան, թե հետո ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել. Վալերի Օսիպյան

Մոսկվայում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգևատրել է մեդալով

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է, շուտով կներկայացնենք մեր բոլոր հաջողությունները. ոստիկանապետ

Դատական իշխանության առջև ծառացած մարտահրավերները չափազանց էական են․ ԲԴԽ նախագահ

13 անշարժ գույք, 598 մլն դրամ, 152 հազար դոլար. Միհրան Պողոսյանը 5 անշարժ գույք է թաքցրել

Մխիթարյանը մասնակցեց «Ռեալի» դեմ խաղին. «Արսենալը» պարտվեց (տեսանյութ)

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում կինը հոսանքահարվել եւ տեղում մահացել է

Երեւանում ինքնասպան է եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

Իջևանում անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի․ հետախուզվողների թիվն ավելացել է մեկով․ ՔԿ

Կրթության նախարարությունը կոչ է անում ՀԱՕԿ-ին զերծ մնալ բռնցքամարտի մասին խնդրահարույց նախաձեռնություններից

Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել․ հանգամանքները պարզվում են

ՀՀ-ից արտագաղթը շարունակում է կրճատվել. դրական դինամիկան պահպանվում է. Միգրացիոն ծառայության ղեկավար

Ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը. կոնգրեսական

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

Կրասնոյարսկում անտառային հրդեհներն արդեն ներառել են 836 հազար հեկտար տարածք