Մոսկվան դժգոհ է Ղրիմի մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինի և Ղրիմի թաթարների առաջնորդ, ռադայի պատգամավոր Մուստաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուի հետ։ Չավուշօղլուն նրանց հետ խոսել է Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին։

«Ղրիմի թաթարները որտեղ էլ հաստատվեցին, Թուրքիան միշտ նրանց կողքին գտնվեց։  Եվ մենք շարունակելու ենք նրանց աջակիցը լինել։  Երբեք չենք մոռացել և չենք էլ մոռանա Ղրիմի թաթարների աքսորը։ Ղրիմի անեքսիան չենք ճանաչել և չենք էլ ճանաչելու»,- նշել է Չավուշօղլուն:

Ermenihaber-ի փոխանցմամբ, այդ հայտարարությունը խիստ դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում։ Թեմային արձագանքել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խորհրդի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը։  

«Թուրքիան արևմուտքի կողմից ենթարկվում է ճնշման։  Այդ ճնշման պատճառներն են Թուրքիայում տիրող ներքակաղաքական իրավիճակը, ինչպես նաև Սիրիայի քրդերի դեմ ուղղված գործողությունները։ Կարող ենք կարծել, որ թուրք նախարարների հայտարարության նպատակը  արևելքի ուշադրության շեղումն է Թուրքիայից դեպի Ռուսաստան»,-ասել է ռուս պաշտոնյան՝ հավելելով, որ նման հայտարարությունները վնաս են հասցնելու ռուս-թուրքական հարաբերություններին։ 

Չավուշօղլուի հայտարարությունը անպատասխան չի թողել նաև Ռուսաստանի պետդուման։ Պաշտպանության  հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Յուրիյ Շվիտկինն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկակի խաղ է խաղում։ Մի կողմից նա քննադատում է Եվրամիությանը (ԵՄ), բայց մյուս կողմից լիովին կապերը չի կտրում ԵՄ-ի հետ։

Տպել
1627 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց