Դպրոցի տնօրենները չաշխատողներին աշխատավարձ են տվել, դասի չհաճախող աշակերտին՝ գնահատական

Լոռու մարզում գործող մի քանի դպրոցների տնօրեններ առաջիկայում կկանգնեն դատարանի առաջ՝ պաշտոնական կեղծիք կատարելու, չաշխատող անձանց տեւական ժամանակ աշխատավարձ փոխանցելու, ինչպես նաեւ երկրում չգտնվող ու դասի չհաճախաս աշակերտի անվան դիմաց բարձր գնահատական դնելու հիմքերով:

Armtimes.com-ի այս տեղեկությունը հաստատեց Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը, հավելելով, որ հարուցված է 3 քրեական գործ, որից մեկը՝ գնահատական ֆիքսելու, մյուս երկուսը՝ ազգականներին կամ այլ անձանց աշխատանքի ընդունելու, սակայն աշխատանքի չհաճախելու դիմաց աշխատավարձ փոխանելու հիմքերով. « Անձանց ընդունում են աշխատանքի, մարդիկ չեն հաճախում աշխատանքի, բայց աշխատավարձ են ստանում: Ունենք առանձին քրեական գործ, երբ աշակերտը տեւական ժամանակահատվածով, մասնավորապես, 3 ամիս ու կես ՀՀ-ում չի գտնվել, բայց կոնկրետ աշակերտի անվան դիմաց դրվել են բարձր գնահատականներ, եւ տնօրենի թողտվության, եւ ուսուցիչների անբարեխիղճ աշխատանքի արդյունքում այդ աշակերտը փոխադրվել է հաջորդ դասարան», ասաց նա, հավելելով.

«Տեւական ժամանակահատվածում դասի չհաճախող երեխան, որ կառավարության որոշմամբ սահմանված ժամաքանակով եթե չի հաճախում, դպրոցը պարտավոր էր  հեռացնել ուսումնական հաստատությունից, տնօրենը չի ձեռնարկել միջոցներ հեռացնելու ուղղությամբ, դեռ մի բան էլ նրա անվան դիմաց դրվել են բարձր գնահատականներ, հարուցված քրեական գործերով տնօրենը ունի մեղադրյալի կարգավիճակ: Նախաքննության ընթացքում կքննարկվի նաեւ ուսուցիչներին դատավարական կարգավիճակ տալու հարցը»:

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները օրեր առաջ՝ հունիսի 5-ին, բացահայտել են  պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3,300,000 դրամի յուրացման հերթական դեպք։

Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Ուրասար գյուղի հիմնական դպրոցի տնօրենը՝ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում 2015թ-ից աշխատող հավաքարարին կարգադրել է հաշվապահական փաստաթղթերում ստորագրել 53000 դրամ աշխատավարձի դիմաց, բայց փաստացի առձեռն վճարել է 26000 դրամ յուրացնելով շուրջ 1.000.000 դրամ։

Նախնակական քննությամբ պարզվել է նաև, որ նույն կերպ 63000 դրամ աշխատավարձի դիմաց ստորագրել է նաև 2014թ-ից աշխատող դպրոցի պահակը՝ փաստացի ստանալով 10000 դրամ. յուրացվել է շուրջ 2.300.000 դրամ։ 

Դատախազը վստահեցնում է, բոլոր այն դպրոցներում, որտեղ կհայտնաբերվեն նմանատիպ երեւույթներ, պատասխանատու անձինք կենթարկվեն պատասխանատվության:

Տպել
9414 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին