Թվիթերյան երկխոսություն. Ալիեւի հռետորաբանությունն անփոփոխ է

Հունիսի 7-ին Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Ռամադանի առթիվ ընդունելություն էր կազմակերպել իր նստավայրում: Ընդունելությանը, բնականաբար, մասնակցում էր նաեւ Իլհամ Ալիեւը: Նա հանդես եկավ ելույթով, որի ընթացքում անդրադարձավ նաեւ Հայաստանին: Ելույթից «հատընտիր» մտքեր հրապարակվեցին Թվիթերի նրա միկրոբլոգում:

Ընդունելությանը հրավիրված էին նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ ադրբեջանական պատրիարքության արքեպիսկոպոս Ալեքսանդրը, Ադրբեջանի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն եւ Լեռնական հրեաների համայնքի ղեկավար Միլիհ Եվդաեւը: Միգուցե դրանով էլ պայմանավորված էր այն, որ սկզբից միկրոբլոգում հայտնվեց «անմեղ զառանցանքների» շարքից Ալիեւի սիրած պնդումը Ադրբեջանի՝ բազմազգության եւ բազմակրոնության վերաբերյալ:

«Ադրբեջանն աշխարհին հայտնի է որպես միջկրոնական եւ ազգամիջյան հարաբերությունների կառուցման առումով օրինակելի երկիր»,- գրել էր Ալիեւը:

Դրանից հետո Ադրբեջանի նախագահն անցում կատարեց Հայաստանին եւ հայերին:

«Հայ ժողովուրդը, վերջապես հասկացավ, որ իրեն 20 տարի ղեկավարում էր հանցավոր խունտա՝ ռեժիմ, որը հետապնդում էր միայն սեփական շահերը»,- ասված էր նրա հերթական գրառման մեջ:

Սակայն այդքանով նա չսահմանափակվեց, եւ զարգացնելով միտքը, հերթական գրառումը կատարեց:

«Նախկին ռեժիմի անբավարար եւ հանցավոր գործունեությունը Հայաստանին բերեց ցավալի հետեւանքների եւ տարածաշրջանում Հայաստանին կանգնեցրեց փակուղու առջեւ»,- գրել էր Ալիեւը:

Ալիեւի ելույթը, չհաշված, իհարկե «Ադրբեջանի բացառիկության» մասին թեզը, հիմնված էր մեկ հիմնական մտքի վրա՝ «Հայաստանի նախկին իշխանությունը արյունարբու, քրեական, բանդիտական ռեժիմ էր», որը մեղավոր է ինչպես Հայաստանի ներկայիս իրավիճակի, այնպես էլ ռազմական հանցագործությունների եւ «Խոջալուի ցեղասպանության» համար:

Ալիեւի թվիթերյան գրառումներին է անդրադարձել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նույնպես Թվիթերում:

«Դժվար թե որեւէ մեկին հետաքրքրեն ժողովրդավարական գործընթացների մասին մտքերը մի ռեժիմից, որը ղեկավարում է երկիրը 1960-ական թվականներից»,- ասված էր Բալայանի գրառման մեջ:

Արտաքին գերատեսչության պատասխանի նրբանկատությունը գուցե հասու չլինի ադրբեջանական լայն հասարակությանը, քանի որ ադրբեջանական մամուլը որեւէ կերպ չի արձագանքել Բալայանի գրառմանը: Խնդիրն այլ է. Ալիեւի՝ ներքին անվերապահ սպառմանն ուղղված հռետորաբանության մեջ փոփոխություն չկա:

Տպել
4627 դիտում

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է