Շիրակի նորանշանակ մարզպետը նոր խորհրդական եւ օգնական ունի, այլ փոփոխություններ ևս կլինեն

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը համալրում է աշխատակազմը նոր կադրերով: Մարզպետի օգնական է նշանակվել Էմմա Պալյանը, ով մասնագիտությամբ լրագրող է, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ: Պալյանը խորհրդարանական ընտրություններում ԵԼՔ դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու է եղել: Էմմա Պալյանը փոխարինել է նախկին մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանին:

 

Այս պահին մարզպետի օգնականի եւս մեկ հաստիք կա ազատ: «Այդ տեղն էլ ազատ է, որովհետեւ իր դիմումի համաձայն հեռացել է Թաթուլ Մանուկյանը»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Մարզպետի որոշմամբ փոխվել է նաեւ խորհրդականներից մեկը: «Նոր խորհրդականը ոչ թե որեւէ մեկին է փոխարինել, այլ մենք ունեինք մեկ թափուր տեղ, վաղուց էր Հայրումյան Սեւակը դիմում գրել եւ դուրս եկել աշխատանքից: Հենց այդ թափուր տեղն էլ զբաղեցրել է նոր խորհրդական Վանիկ Սերոբյանը»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Մյուս խորհրդականը՝ Հասմիկ Կիրակոսյանը, դեռ շարունակում է պաշտոնավարել: Սակայն, ըստ մարզպետի, առաջիկայում սպասվում են կադրային փոփոխություններ: «Մենք էնպես ենք անում, որ համաձայնեցված լինի ամեն ինչ»,- ասաց Կարեն Սարուխանյանը: 

Մարզպետարան երիտասարդ կադրեր բերելու Ձեր խոստումն ուժի մե՞ջ է, հարցին, մարզպետը պատասխանեց՝ միանշանակ:

Տպել
2482 դիտում

Խմբակները, որ իրենց կուսակցություն են համարում, առաջիկայում ասելիք չեն ունենալու եւ շարունակելու են սատանաներ փնտրել

16-17 տարեկան տղաները տասը հոգով մի երեխայի են ծեծել. ոստիկանություն

Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են շուրջ 122%-ով․ Հակոբ Արշակյան

Երևանի Սիլիկյան թաղամասում մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը

Հնարավոր է՝ աշակերտների արտաքին ընթացիկ գնահատականը շուտով փոխարինի միասնական քննությանը․ նախագիծը քննարկվում է

Հայաստանը բնական աղետի մեջ է, 16 միլիարդի 1-2 ծրագրով չենք լուծում բնապահպանական խնդիրները․ Մանե Թանդիլյան

Ոստիկանության պաշտոնյաների կողմից պետությանը պատճառված վնասը գերազանցում է 700 միլիոն դրամը. ՊՎԾ

Վերականգնվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստ»-ի Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Մեղադրանք 40-ամյա լոռեցուն՝ գողության, ապօրինի ռազմամթերք պահելու, զենք պատրաստելու և թմրամիջոցների համար

Արա Վարդանյանը կմնա կալանավորված. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ-ն վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը. հանդիպման օրակարգ կսահմանվի

Վազգեն Մանուկյանը՝ Դավիթ Շահնազարյանի, Ռուբիկ Հակոբյանի կողքին. Հանրային խորհրդի նախկին նախագահը համաժողով է հրավիրել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնանկություն Առողջապահության նախարարությունում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը միանում է ՀՀ կառավարության՝ տնկել 10 միլիոն ծառ նախաձեռնությանը

Երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագրին 6.5 անգամ ավելի գումար է հատկացվել․ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը նոր ազատում-նշանակում է արել

Ֆուտբոլի եւս 4 հավաքական արդեն Եվրո 2020-ում է

Շիրակի մարզի դպրոցներում աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու մի քանի դեպքերով հարուցվել են քրգործեր

Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո