Փաշինյանը նշել է, թե երբ հրաժարական կտա՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար

Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ-ն կառավարության ծրագիրը համարում է բարի ցանկությունների եւ կենացների ժողովածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ուզում էին չար ցանկությունների ծրագիր լինե՞ր: Նշված է շատ կոնկրետ ժամանակահատված՝ արտահերթ ընտրություններ մեկ տարվա ընթացքում»:

«Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին, թե իր կառավարության ծրագիրը հստակ չի ասում, թե ինչ ժամկետներում է մարդկանց սոցիալական վիճակը լավանալու, Փաշինյանը պատասխանեց. «Մինչեւ այս տրամաբանությունն այն է, որ մի քիչ էլ կվատանա եւ այդպես էլ կմնա, իսկ հիմա տրամաբանություն այն է, որ անընդհատ լավանալու է: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում ծրագրում եղած թվերը երբեք իրականություն չեն դարձել: Մենք չենք պատրաստվում երկրում թվեր դզենք-փչենք, մենք պատրաստվում ենք լրջագույն բովանդակային փոփոխություններ անել»:

Վարչապետն անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ՀՀԿ վերնախավը, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանը կարծում է, որ որոշ գործարարներ ՀՀԿ-ն լքում են պետական ապարատի հնարավոր ռեպրեսիվ ճնշումների պատճառով, կառավարության ղեկավարն ասաց.

«Ամեն ինչ տեղի է ունենում ձեր աչքի առջեւ, դու կարող եք ինքներդ գնահատել, թե ինչ է լինում: Աշոտյանին եւ մյուս հանրապետականներին, որ նայում ենք, զգացվում են, որ նրանք հալածվա՞ծ են»:

Փաշինյանը համամիտ չէ, որ գործարաները լքում են ՀՀԿ-ն, որպեսզի իրենց քվեներով գործադրին օգնեն եւ արդյունքում գործադիր մարմնից այլ ակնկալիքներ են սպասելու:

«Ես իմ ելույթում ասեցի, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ: Անկախ նրանից՝ նրանք ՀՀԿ խմբակցությունում են, թե՝ ոչ»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, եթե նրանք կողմ լինեն ծրագրին, ապա հնարավոր է, որ ԱԱԾ-ի մասով որոշ մեղմացուցիչ հանգամանքներ կիրառվեն:

«ԱԱԾ-ն իր գործողությունների մասին արդեն հայտարարել է եւ իր գործողությունները մինչեւ վերջ շարունակվելու է»:

Եթե այսօր ծրագրին ԱԺ-ն հավանություն տա, ապա արտահերթ ընտրությունների հավանական տարբերակը մնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: ՀԺ-ն Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ սպասենք իր հրաժարականին. «Մեկ տարվա ընթացքում»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով կառավարության աշխատանքի մասին եւ պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կտա գործադիր մարմնի աշխատանքին, Փաշինյանը նշեց, որ կառավարությունն արդյունավետ կերպով լուծում է իր առջեւ դրված խնդիրները:

Էդուարդ Շարմազանովը բազմիցս հայտարարել է, որ ՀՀԿ-ն Փաշինյանի կառավարությանը 7.5 տոկոս տնտեսական աճով տնտեսություն է տվել, բայց հիմա թվեր չեն տեսնում կառավարության ծրագրում: Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս կարծիքին՝ ասաց. «Շարմազանովը Փաշինյանին ոչ մի բան չի տվել: Այն ինչ Փաշինյանին տրվել է, տվել է ժողովուրդը: Ես խնդրում եմ, որ իրավիճակի գնահատման մեթոդաբանությունը չկորցնել»:

Տպել
9902 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն