Արցախում տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքի գործով ԱԱԾ պետի որդին մեկ ամսով կալանավորվել է

Արցախում օրեր առաջ տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքի գործով այսօր կալանավորումներ են տեղի ունեցել:

Հունիսի 1-ին Արցախում քաղաքացիների եւ Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որը մեծ հնչեղություն է ստացել: Ծեծկռտուքին հաջորդել էին Արցախում բողոքի ցույցերը՝ ուժայինների ղեկավարների հրաժարականների պահանջով:

Այսօր Ացրախի դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին եւ Վարդան Ղարամյանին 05.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով): Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Մխիթար եւ Սերգեյ Մուսայելյանները ԱԱԾ հատուկջոկատային Մհեր Մուսայելյանի եղբայրներն են: Ինչը մեր զրույցում այսօր հաստատեց նաեւ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Վերջինս մեր զրույցում նշեց, որ կալանավորվածների թվում մեկ ԱԱԾ աշխատակից կա: Նշենք, որ խոսքը Վարդան Ղարամյանի մասին է, որն ԱԱԾ արդեն նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին է: Արցախի դատախազության տարածած տեսանյութում Վարդան Ղարամյանը բաժանողի դերում է եղել չնայած դրան նրան մեղադրանք է առաջադրվել եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Մեր հարցին ի պատասխան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ըստ քաղաքացիների նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է մեկ ամիս ժամկետով: Մեր հարցին, թե սա որեւէ բան նշանակո՞ւմ է, Արցախի ՄԻՊ-ը չպատասխանեց. «Դա նշանակում է, որ նախաքննական մարմինը անհրաժեշտ չի համարել դատարանից հայցել երկու ամիս ժամկետով կալանավորում, դա սովարաբար կարող է պայմանավորված լինել նախաքննությունը արագ ավարտելու մտադրությամբ, թեեւ պետք է նշեմ, որ դա որեւէ կերպ չի սահմանափակում նախաքննական մարմնին՝ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնել դատարան»:

Նշենք, որ ծեծկռտուքի հետեւանքով տուժած ԱԱԾ աշխատող Մհեր Մուսայելյանը, Դավիթ Հարությունյանը եւ Ալբերտ Ավետիսյանը դեռ բժշկական կենտրոնում են. հայտնի չէ նրանք գործի շրջանակում ինչ դատավարական կարգավիճակ ունեն:

Ավելի ուշ դատախազությունը հաղորդագրությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Բաղրամյան 2բ հասցեի դիմաց, վիճաբանություն է առաջացել, մի կողմից՝ Դավիթ Հարությունյանի եւ Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից՝ Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի եւ Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջեւ, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ»: Դատախազությունը նաեւ նշել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով): Քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ, որոնց թվի եւ ինքնությունների մասին, սակայն, Արցախի դատախազությունը չի հայտնել: Սկզբում տեղեկություն տարածվեց, թե ծեծկռտուքին մասնակցել է 15 ԱԱԾ հատուկջոկատային, սակայն դատախազության հրապարակած տեսանյութում 15 ԱԱԾ-ական այդպես էլ նկատելի չեղավ:

Տպել
4916 դիտում

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)