Կայծակը Գյումրիում տուն է հրդեհել

06/06/2018 schedule18:03

Հարությունյանների հյուրասենյակի բազմոցը, ջահերը, 4 գորգ, անկողինն ու ամբողջ հագուստն այրվել է, ինչին էլ կրակի լեզվակները չեն հասել ծխահարվել, հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ էլ թրջվել, աղբի են վերածվել:

Մոխրացած գույքը դեռ տան բակում է, հրշեջ ծառայության պատասխանատուն դրանք թափելու, տարածքը կարգի բերելու թույլտվություն չի տվել: Տանտիրոջն ասել են սպասել է պետք այնքան ժամանակ, քանի դեռ հրդեհի առաջացման պատճառը վերջնական չի հստակեցվի: Նախնական եզրակացությունը կա, կայծակից է,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Անահիտ Հարությունյանը:

Տան երկրորդ հարկում հրդեհը բռնկվել է կայծակից, սկսվել հյուրասենյակի գորգի հետեւում գտնված վարդակից եւ աստիճանաբար տարածվել բնակարանով մեկ, հասել ննջարան:  Անահիտը Լալայան 105 տանն ապրում է կույր մոր հետ: «Երեկոյան լավ չէի զգում, մամաս էլ էր հիվանդ, խեղդվում էր, գիշերը արդեն 11-ն էր, ասացի արի գնանք քնենք: Մամայիս թեւից բռնած բարձրացանք վերեւ, դուռը բացեցի ու ծուխը միանգամից դուրս եկավ: Չհասկացա ինչ է կատարվում, առաջ գնացի ու չկարողացա լույսը վառել, ոչ մի բան չէի տեսնում, հոտից զգացի, որ հրդեհ է: Քանի դուռը փակ էր, կրակ չկար, հենց թթվածինը ներս լցվեց, միանգամից սկսեց ամեն ինչ վառվել: Արագ դուրս վազեցի, հարեւաններին կանչեցի, իրանք էլ հրշեջներին զանգեցին, բայց մինչեւ եկան, արդեն ահագին բան վառել էր»,- պատմեց Անահիտը: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ վնասվել է նաեւ Անահիտի հարեւանը, ստացել սուր էկզոգեն թունավորում, տեղափոխվել հիվանդանոց:

Անահիտի բնակարանը երկհարկ է, առաջին հարկում փոքրիկ խոհանոցն է, վերեւում հյուրասենյակն ու ննջարանը:

Ամեն ինչից զրկված կինն այսօր անելիքը չգիտե: Չի աշխատում, գոյատեւում են մոր կենսաթոշակով: Ընտանեկան նպաստ համակարգում եւս ընդգրկված չէ ընտանիքը: Ծխահարված հագուստներն ու անկողնային պարագաներն ասում է կլվանա, մի կերպ կօգտագործի, բայց բնակարանը նորոգելու հնարավորություն չունի: Այս պահին միակ տարբերակը մոր հետ խոհանոցի փոքրիկ բազմոցին տեղավորվելն է: Բայց սա հարցի լուծում լինել չի կարող: Անահիտն ասում է՝ դիմում է գրել եւ օգնություն խնդրել Գյումրու քաղաքապետարանից:

Տպել
2589 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը