Կառավարությո՞ւն, թե՞ հեղկոմ. մի քանի հարցի սառը նայելու փորձ

Վաղ հեղափոխական մթնոլորտն ավելի շատ սիրում է պայքար, թշնամիներ, կոչեր, հետո նույնը՝ այլ հերթականությամբ։ Քիչ պահանջարկ կա փաստարկված խոսքի, մասնագիտական, փորձագիտական տեսակետի, առաջարկների։ Այս մասին ասված է «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածում:

Սա փուլ է, որ անցել են շատերը, կանցնենք նաեւ մենք։ Բայց մի պահից պետք է սկսել ու, կարեւորը, չկաշկանդվել, որ «զանգվածների» հանրային մթնոլորտը դա չի ընդունի։ Ինչքան շուտ սկսենք լուրջ քննարկումներն, այնքան շուտ երկիրը կմտնի կանխատեսելի զարգացումների փուլ։

  1. Նոր Հայաստանի մթնոլորտը եւ «Մեծամասնության հասարակությունը»

Կա ակնհայտ ոգեւորություն։ Տարիների ընթացքում ձեւավորված՝ մշտական բացասական սպասումները վերացել են։ Սրան զուգահեռ՝ կտրուկ ընկել է ռացիոնալ, սառը դատողությունների հնարավորությունը։ «Մեծամասնության հասարակությունը» հակված չէ որեւէ լուրջ խնդրի լուրջ քննարկմանը։ Այնուհանդերձ՝ մեր երկրի լուրջ խնդիրները որեւէ մեկը չի չեղարկել. մեր կամքից անկախ՝ դրանք կան, շարունակում են մնալ, առաջանում են նորերը, իսկ մենք նոր մթնոլորտում հակված չենք դրանց մասին մտածել։

  1. Կատարվածի գնահատականը

Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում, ի՞նչ էր սա։ Շահերից եւ ինտելեկտից կախված՝ գնահատականները տարբեր են։ Հարցի պատասխանը, ամենայն հավանականությամբ, ոչ թե կատարվածի մեջ է, այլ՝ կատարվելիքի, պայմանավորված՝ նոր իշխանության քայլերով եւ այլ հանգամանքներով։ Փոփոխությունների խորությունը, հաջողությունների եւ սխալների ծավալը, ձեռքբերումների ու լուրջ խնդիրների համադրումը եւ հետհեղափոխական ընթացքը կտան հարցի պատասխանը։ Հետեւաբար՝ պատասխանը ոչ թե անցյալում է, այլ՝ ապագայում։  

  1. Հանրային վտանգավոր միտումներ

Հասարակության տարբեր շերտերում սահուն ձեւավորվում են նոր տրամադրություններ. ա. բռնելու, դատելու, խլելու պահանջը եւ բ. կենցաղային մատնության ոգեշնչում՝ ուսուցչին, բժշկին, հարեւանին, դասախոսին, մրցակցին եւ այլն։ Թեժ գիծ, բաց նամակ, դիմում-բողոք, կոլեկտիվ բողոք, մերկացում, բացահայտում եւ այլն, դառնում են շատ-շատերի նոր զբաղմունքը, հանրության նոր մշակույթը։ Սա, մանավանդ փոքր երկրներում, վտանգավոր միտում է։ Կարճ ժամանակ հետո այդ բողոքների առանցքը ոչ թե հակակոռուպցիոն պայքարն է լինելու, այլ՝ անձնական վրեժը, կուտակված միջանձնային խնդիրները, միջկլանային հարաբերությունները, տարբեր շահերի սպասարկումը։ Սրա դեմը պետք է առնել, որովհետեւ մի որոշ ժամանակ հետո կունենանք ներքին թշնամանքի ու կասկածամտության լրջագույն խնդիր։ 

  1. Կառավարությո՞ւն, թե՞ հեղկոմ

Իմ նախորդ հրապարակման մեջ ասել եմ, որ սխալ է «ժամանակավոր կառավարություն» ձեւակերպումը։ Սա բերում է հոգեբանական անկայունության եւ չի բխում ո՛չ երկրի, ո՛չ գործող կառավարության շահերից։ Սա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է եւ վերջ՝ Սահմանադրական իր բոլոր լիազորություններով։ Այսօր, սակայն, նոր միտում է նկատվում՝ կառավարության քայլերը եւ հռետորաբանությունը ժամանակ առ ժամանակ հեղկոմի տարրեր է պարունակում։ Նկատվում է վերեւից եկող ագրեսիվություն, հախուռնություն, յուրայինների եւ օտարների բաժանում։ Կառավարության եւ հեղկոմի միջեւ կան սկզբունքային տարբերություններ։ Կառավարությունը պետք է ձգտի հանրային կոնսոլիդացիայի, իսկ հեղկոմը շատ արագ բերելու է հակառակին։ Կառավարությունները ձգտում են կայուն զարգացման, հեղկոմները՝ ինչ-որ մեկին, նորանոր շրջանակների անընդհատ պատերազմ են հայտարարում։ Սկզբունքորեն տարբեր են կառավարության եւ հեղկոմի բառապաշարը։ Կառավարությունները փնտրում են աջակիցներ, օժանդակություն, հեղկոմները՝ հակահեղափոխություն, սաբոտաժ, թալանչիների, եւ շատ շռայլ են իրենց ձեւակերպումներում։ Կառավարությունը փորձում է եղած լավի վրա զարգացում ապահովել, հեղկոմները համարում են, որ զրոյից են սկսում կառուցել եւ մերժում են տարիների ընթացքում տարբեր սերունդների ստեղծածը։    

  1. Ղարաբաղի խնդիր

Ամենայն հավանականությամբ՝ բանակցային պրոցեսը ակտիվանալու է, եւ կողմերին է ներկայացվելու նորացված  փաստաթուղթ։ Չի բացառվում, որ բոլորը խրախուսեն համաձայնության ձեռք բերումը։ Հայաստանի նոր կառավարությունը ստորագրելո՞ւ է այն. «այո»-ն այլ բան կնշանակի, «ոչ»-ը՝ ամենայն հավանականությամբ, ռազմական գործողություններ։ Ու դարձյալ կարծես, որեւէ մեկը շահագրգիռ չի լինելու՝ զսպել պատերազմը, որպես հարցի լուծման տարբերակ։ Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտի կազմաքանդման եւ հանրային էմոցիոնալ փուլում այս թեմայի շուրջ քննարկումներ չկան։ Սա պրոբլեմ է։ Ղարաբաղի հարցում ձեւակերպումների մեջ պետք է շատ զգույշ լինել (նույնիսկ՝ ճիշտ բան ասելուց), այստեղ հեղափոխական հապճեպություն չի կարելի թույլ տալ։ Ինքներս մեզ կարող ենք ծուղակի մեջ դնել։ 

  1. Հայ-ռուսական հարաբերությունները իշխանությունների մակարդակով

Նոր իշխանությունները փոխել են իրենց տեսակետները ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։ Իսկ Ռուսաստանը որքանո՞վ ընդունեց եւ վստահեց այդ փոփոխությանը։ Չլինենք միամիտ։

«Անփոխարինելի ղեկավարների ակումբում» (Պուտին, Նազարբաեւ, Լուկաշենկո) Ն. Փաշինյանն օրգանապես օտար է, եւ մեծ է վտանգը, որ այդպիսին էլ մնա։ Նրանցից ամեն մեկն ունի իր Փաշինյանը եւ ձգտելու է չլեգիտիմացնել այդ փաստը։ Սա խնդիր է։ Այդ ակումբն ունի իր պլանները Ադրբեջանի հետ, որոնք չեն իրականանում նաեւ Հայաստանի պատճառով։ Ուրեմն՝ ամեն ինչ այնպես հեշտ չէ, ինչպես մենք պատկերացնում ենք։ Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն ունի մշակված քաղաքականություն՝ պաշտոնական եւ այլ բազմաթիվ խողովակներով ձգտել փչացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Սա Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն։ Դա արվել է բոլոր փուլերում, դրա վրա ծախսվել են լուրջ գումարներ եւ ներդրվել են լուրջ մեխանիզմներ։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր մանրամասն կարող են դա ներկայացնել։ Հիմա, մի շարք գործոններով պայմանավորված, Ադրբեջանի քայլերը կարող են ավելի արդյունավետ դառնալ։ Հայաստանը պարտավոր է ունենալ իր ակտիվ հակախաղը, որը միայն նախկին տեսակետների վերանայումը չէ։ Դա շատ ավելի բարդ գործ է՝ աշխատանք  ռուսական բազմաթիվ շրջանակների հետ։ 

  1. Արժանապատվության կառուցվածքային տեսքը

Հասարակության լայն շերտերի մոտ արթնացել է արժանապատվության զգացում։ Հարյուր-հազարներով մարդիկ փորձում են հաղթահարել են իրենց միջի ստրկությունը։ Բայց սա էմոցիոնալ ալիք է եւ կարիք ունի կառուցվածքային լուծման։ Հակառակ դեպքում՝ ունենալու ենք ընդամենը կարճաժամկետ պոռթկում։ Սա պատմական պահ է՝ օգնել մարդկանց ստեղծել՝ արհմիություններ։ Պետությունը պետք է կանգնի մարդկանց կողքին, հարյուր հազարների թիկունքին եւ օգնի՝ ձեւավորել անկախ արհմիություններ, թե՛ պետական համակարգում, թե՛ հատկապես այն գործատուների հիմնարկներում, որոնք  երկար տարիներ իրենց համարում էին բառիս բուն իմաստով ստրկատերեր։

  1. Հայաստան-սփյուռք հարաբերություններ

Ազգային վերելքի եւ ազգային համերաշխության այս փուլում շատ կարեւոր է ստեղծել նոր, երկարաժամկետ համագործակցության մեխանիզմներ՝ Հայաստան-սփյուռք հարաբերություններում։ Պետք է օգտագործել ժամանակակից աշխարհի բոլոր հնարավորությունները, պետք է հստակ ձեւակերպել իրատեսական նպատակները եւ գտնել նոր լուծումներ։ Չպետք է վախենալ հին մոդելների, ծրագրերի արմատական վերափոխումից կամ նույնիսկ՝ դրանցից  հրաժարվելուց։ Հայաստանակենտրոն հայկական աշխարհը պահանջում է նոր գաղափարներ եւ մեխանիզմներ՝ բիզնեսից մինչեւ կրթական, մշակութային հարթություն, հայապահպանություն։ Պետք են ռեալ նոր մեխանիզմներ եւ ոչ երբեք՝ պաթոս։ Սրան զուգահեռ՝ սահուն առաջ են բերվում այնպիսի գաղափարներ, որոնք ուղղակի վտանգ են ներկայացնելու ազգային անվտանգությանը, եւ սրա մասին նույնպես պետք է լուրջ մտածել։ Երկպալատանի խորհրդարանը, թերեւս նվազագույն վտանգավոր գաղափարն է, կան շատ ավելի վտանգավոր գաղափարներ, որոնք սահուն բերվում են օրակարգ։ 

  1. Հանրային աջակցություն եւ ցավոտ բարեփոխումներ

Հիմա արձանագրվում է համահայկական վերելք, հանրային դրական սպասումներ։ Բայց առկա խնդիրները, սոցիալական պրոբլեմները, հին՝ շատ բարդ խնդիրները ոչ ոք չեղյալ չի համարել։ Հետեւաբար՝ կենցաղը վաղ թե ուշ իր ողջ բարդությամբ ոտքի է կանգնելու։ Այդ պատճառով շատ կարեւոր է՝ այս ժամանակահատվածն օգտագործել համակարգային բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների իրականացման  համար։ Անել քայլեր, որոնք ոչ թե ժամանակավոր էմոցիա կբերեն, այլ իրական հենք կստեղծեն ապագա զարգացումների համար։ Բազմաթիվ ոլորտներում կա, այսպես կոչված, ցավոտ բարեփոխումների անհրաժեշտությունը, որը նախկինում անընդհատ հետաձգվում էր հանրային աջակցության բացակայության պատճառով։ Դրանց ժամանակը հիմա է։ Առանց դրա պետությունը չի զարգանա։ Սրա այլընտրանքն է՝ էմոցիոնալ բարձր ֆոնը եւս մի որոշ ժամանակ ուժեղացնել զանգվածներին հաճելի քայլերով, իսկ հետո՝ կանգնել պարպված էմոցիայի եւ չարված քայլերի փաստի առաջ։ 

  1. Ծրագիր եւ պատասխանատվություն

Հրապարակվել է կառավարության ծրագիրը, որը բուռն քննարկման թեմա դարձավ։ Մի կողմ թողնենք բովանդակությունը, դա այլ թեմա է, ի վերջո՝ նախորդ կառավարությունները, որ բերում էին շատ ավելի ճշգրիտ ու ցուցանիշային ծրագրեր, հետագայում հաջողությամբ դրանք տապալում էին։ Կա այլ, ոչ պակաս կարեւոր հարց, որը համառորեն շրջանցվում է՝ ո՞ր քաղաքական ուժերն են վերցնում այդ ծրագրի պատասխանատվությունը։ Դեռեւս չկա որեւէ հուշագիր՝ այն մասին, թե ի՛նչ սկզբունքների հիման վրա,  ի՛նչ չափով եւ ո՛ր քաղաքական ուժերն են կազմել կառավարություն։ Սա մի պահի բերելու է կոլեկտիվ անպատասխանատվության վիճակի։ Նորից ահազանգում եմ՝ Հայաստանի քաղաքական դաշտը հայտնվել է դեֆոլտի վիճակում։ Սա չափազանց վտանգավոր իրողություն է։ Կոալիցիոն հուշագրի կնքումը կլիներ կարեւոր քայլ քաղաքական համակարգի վերականգնման ճանապարհին՝ գոնե պաշտոնապես կուրվագծվեր իշխանական քաղաքական ուժերի բեւեռը։ Դա իր հերթին խթան կհանդիսանար ոչ իշխանական բեւեռների ձեւավորմանը։ Ես կրկին ահազանգում եմ՝ եթե քաղաքական համակարգը չվերականգնվի հետհեղափոխական կոլապսից, ապա մենք ունենալու ենք շատ անկանխատեսելի զարգացումներ։

  1. Համազգային հուզական մոլորությունները

Նման մթնոլորտում մեկը մյուսից արագ տարածվում են գաղափարներ, որոնց մեծ հաճույքով հավատում է ոչ միայն լայն հասարակությունը, այլ՝ նրա առավել կրթված, գիտակից մասը։ Ժամանակի յուրահատկությունն է այդպիսին, բայց դա երբեմն բերում է ցավոտ սխալների իրական կյանքում.

ա.  Միֆ 1. ԱՄՆ-ը հեղափոխությունից հետո շուտով մեծ ֆինանսական աջակցություն ցույց կտա Հայաստանին եւ արագ կզարգանա տնտեսությունը։ Նայենք Վրաստանին, Ուկրաինային, եւ հարցի պատասխանը պարզ կդառնա։

բ. Միֆ 2. Քանի որ Հայաստանը գտնվում է միջազգային առաջատար ԶԼՄ-ների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ապա Ադրբեջանը կվախենա գնալ ռազմական գործողությունների։ Ի տարբերություն այլ միֆերի՝ սա առավել վտանգավորն է. Ադրբեջանը ցանկացած պահի կարող է գնալ նման քայլի, այդ թվում՝ օգտագործելով մեր ստեղծած առիթները, իսկ միջազգային լրատվամիջոցներն այդ ժամանակ էլ կլուսաբանեն ռազմական գործողությունների ընթացքը, ոչինչ ավելին։

գ. Միֆ 3. Սփյուռքից շուտով կգան մեծ ներդրումներ եւ պատերազմի դեպքում ամբողջ աշխարհից կգան կռվելու։ Սփյուռքից եւ ոչ միայն այնտեղից, ներդրումներ կլինեն, եթե երկրում լինի կայուն վիճակ եւ եկամտաբեր բիզնեսի հնարավորություն։ Ինչ վերաբերում է զենքով հայրենիքը պաշտպանելուն, ապա հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը եւ Արցախը պաշտպանելու են բացառապես մեր բանակը եւ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը ու հատուկենտ անհատներ սփյուռքից։ 

Ամփոփում

Քանի որ իրադարձությունները Հայաստանում արագ են զարգանում, անընդհատ նոր իրականություն է ձեւավորվում, անընդհատ առաջանալու է հարցերի նոր ցանկ, որոնք պահանջելու են սառը հայացք, գնահատականներ։ Ես շատ կցանկանայի, որ նրանք, ովքեր նույնիսկ այս պայմաններում կարողանում են սթափ վերլուծել ու հասկանում են, որ կան լուրջ մարտահրավերներ, սկսեն բարձրաձայնել դրանց մասին։ Նրանք, ովքեր հավատում են բացառապես անամպ ապագային կամ հակառակը՝ կուրորեն հավատում են, որ հնարավոր է վերադարձ անցյալին, այս գործին օգտակար լինել չեն կարող։

Տպել
1578 դիտում

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է