Ադրբեջանում հաշվում են երեկվա երկրաշարժի վնասներն ու հետեւանքները (լուսանկարներ)

Երեկ՝ հունիսի 5-ին, ժամը 22:40 –ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը Զագատալե ադրեջանական բնակավայրն է եղել:

Ադրբեջանական լրատվական կայքերը, հաշվելով վնասները, ներկայացնում են ամփոփ տեղեկատվություն:Այսպես, Զագատալեում երկրաշարժը եղել է 6 բալ ուժգնությամբ, այս գյուղում մի քանի տնտեսություններում ավերվել են ոչ քարե հավաբներն ու հարմարեցված շինությունները, մի շարք քարաշեն տներում խոշոր ճաքեր են գոյացել, ստեղծվել է վթարային իրավիճակ:

Ցնցումներց հետո զգալի աճել է  շտապ օգնության ահազանգերի քանակը՝ Գախի ու Զագատալե բնակավայրերում:Գախիի 13-ամյա բնակչուհի Գյուլյար Դուրմուշզադեն, խուճապի մեջ փորձելով տանից ցատկել, կոտրել է ոտքը, տեղափոխվել հիվանդանոց:

Գյոյամ գյուղի 63-ամյա մի բնակիչ էլ՝ Սոլթան Գանդախովը, սրտի կաթված է ստացել՝ ցնցման ժամանակ ուժգին վախից:

Զգալի ավերածություններ երկրաշարժի հետեւանքով չկան:Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.55 0 և արևելյան երկայնության 46.86 0 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ:Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի մարզում 2-3 բալ, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում՝ 2-3 բալ:

Տպել
5894 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա