Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի սպասվում

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կամ երկու երկրների ղեկավարների հանդիպում չի նախատեսվում։ 

«Այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կամ ավելի բարձր մակարդակով ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի ղեկավարի հանդիպման վերաբերյալ չկա պայմանավորվածություն»,- ասաց Բալայանը եւ այնուհետ հավելեց․ «Հունիսի 13-ին Մինսկի խմբի համանախագահները գալու են Երեւան, դա կլինի փաստացի դեմ առ դեմ առաջին շփումը համանախագահների ու Հայաստանի նոր իշխանությունների միջեւ, որից հետո արդեն կծրագրվեն հանդիպումները»։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված նոր առաջարկներ, ըստ Բալայանի, հիմա չկան։ «Գիտեք՝ կան առաջարկություններ համանախագահների, որոնց հիմնական մասը արտացոլված է 5 հայտնի հայտարարություններում, որոնց հիմքը կազմում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները, դրանք ունեն հավասարազոր ուժ»,- ասաց Տիգրան Բալայանը։

Ադրբեջանական Trend գործակալության լրագրողի հարցն էլ՝ ուղղված ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Արտյոմ Կոժինին, Տիգրան Բալայանը որակեց սադրիչ՝ նշելով, որ դա հերթական սադրանքն էր, որին պարբերաբար դիմում են ադրբեջանցի լրագրողները՝ օգտագործելով Ռուսաստանի արտգործնախարարության հարթակը։ «Նման փորձեր կատարվել են տարիներ ի վեր, երբ ԱԳՆ ճեպազրույցներն իրականացնում էր Մարիա Զախարովան, դրանից առաջ Լուկաշեւիչը եւ այդպես շարունակ։ Եղել է, կարծում եմ, հերթական սադրանքի փորձը, որը մեր ռուս գործընկերները կանխել են»,- ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Տպել
6569 դիտում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Հրդեհ Կայանավան գյուղում. այրվել է անասնագոմ ու խոտածածկ տարածք

Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. նախարարությունը հերքում է տարածվող լուրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին

Թուրքիա-Իրան սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ

«Ասում եմ՝ այո». Հայկ Ստվերի երգը պատրաստ է (տեսանյութ)

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. Գյումրիում տոնվեց Բուն Բարեկենդանը (լուսանկարներ, տեսանյութ)

Երկրաշարժ է եղել Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Շիրակի մարզում

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում է. արգելվում է նաեւ Մեղրիով մուտքը Հայաստան. վարչապետ

Թուրքիան ու Աֆղանստանը փակել են Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին

Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման առնչությամբ

Հրդեհ Տաշիր քաղաքում. այրվել է կուտակված անասնակեր

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համար

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն