Իմ 3-րդ տեղակալը ՀՀԿ-ական է լինելու. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան

Մենք չենք ուզում, որպեսզի ԱԱԾ-ով ահ ու սարսափ տարածենք դպրոցներում եւ բուհերում, բայց ամեն դեպքում բոլորը պետք է իմանան, որ այլեւս օրենքը գործում է եւ խախտումների դեպքում համապատասխան գնահատական եւ ընթացակարգեր կլինեն: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ունի նամակներ, որտեղ կոնկրետ փաստեր են կոռուպցիոն մեխանիզմների մասին:

«Դրանք հանձնվելու են իրավապահներին: Տարբեր տեղեր անցկացվում են աուդիտ ստուգումներ: Կան խնդիրներ, եթե վերջնական լինեն. կուսումնասիրենք եւ նոր իրավապահներին կհանձնենք դրանք»,- ասաց նա:

Հարությունյանն, անդրադառնալով տնօրենների միջամտությանը ընտրություններին, եւ հնարավոր միջամտության վերաբերյալ արտահերթ ընտրություններին նշեց, որ այնքան էլ հեշտ գործ չէ դա բացառելը:

«Իհարկե, երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով՝ իշխանությունների մոտ քաղաքական կամք կա դա վերացնելու, դա էլ է ազդում նման երեւույթների վրա, չեմ բացառում, որ ինչ-որ տեղերում կարձանագրվեն նման դեպքեր արտահերթ ընտրություններում»,- ասաց նախարարը:

Հարցին՝ հանրապետական ուսուցիչներին ի՞նչ ճակատագիր է սպասվում, արդյո՞ք նրանք կհեռացվեն, նախարարն արձագանքեց.

«Որեւէ մեկը կուսակցական պատկանելիության հետ կապված չի հեռացվելու աշխատանքից: Կուսակցական պատկանելությունը Սահմանադրությամբ ամրագրված իրավունք է, այստեղ որեւէ մեկը նման քայլի չի կարող դիմել, եթե տվյալ անձը օրենքով պատժելի արարք չի արել: Ասեմ ավելին՝ ես հիմա շատ լուրջ քննարկում եմ ԿԳ նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մի մարդու, ով ՀՀԿ անդամ է»:

Իսկ թե ով է լինելու փոխնախարարը, նա ասաց, որ չի բարձրաձայնի դա, քանի որ մի քանի անձանց անուն է քննարկվում: Հարությունյանն ընդգծեց, որ նախկինում մարդիկ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցականացվել: Նրա կարծիքով՝ կուսակցական պատկանելությունը որեւէ կապ չպետք է ունենա այդ գործընթացների հետ:

Տպել
4624 դիտում

Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Թուրքիան պիտի Վաշինգտոնին ցույց տար ուղղությո՞ւն. ԱՄՆ-ը զորքերը Սիրիայից տեղափոխում է Իրաք

Ինձ համար էլ էր նորություն թայֆայաբազության եւ կոռումպացվածության մասին Սարհատ Պետրոսյանի հայտարարությունը․ Ավինյան

Հակակոռուպցիոն բարեփոխումների փաթեթ. Լիբանանի վարչապետը համաձայնել է մասնակիորեն կատարել ցուցարարների պահանջները

Տպավորություն է, որ այս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել ՍԴ-ում․ Տիգրան Ավինյան

Կադաստրը միայն գրանցող մարմին չէ, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար. Սարհատ Պետրոսյանը հեռանում է

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է աշակերտի հարցերին. Երեւանում անցկացվում է կրթական համաժողով

Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով

«Nouvelles d’Arménie»-ի դեմ հարձակումը պայմանավորված է խմբագրի գործունեությամբ. ամսագրի հայաստանյան թղթակից

Կան մի շարք բացահայտված հանգամանքներ․ ՔԿ նախագահը՝ Վանեցյանի եւ Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ գործի մասին

Թղթային արխիվներն անցյալ կդառնան. Սարհատ Պետրոսյանը «Թայեքս»-ի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի մասով ծառայողական քննությունն ավարտվել է․ ՔԿ նախագահ

ՀՖՖ-ն դեռ հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու չունի, իսկ Եվրո 2020-ի մյուս խաղին մնացել է 1 ամսից քիչ

Սեյրան Օհանյանը մի քանի օրով մեկնել է Գերմանիա՝ բուժման նպատակով

ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով եւ քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի․ Սասուն Խաչատրյան

Ի՞նչ նոր կարգավորումներ են նախատեսվում ՀՀ-ում ինտերնետ ծառայություններ մատուցողների համար. պարզաբանում

Երբ նպատակահարմար գտնեն ինձ ազատել, այն ժամանակ կխոսենք. ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյան

Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում

Գեւորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Սասուն Խաչատրյան

Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ ՄԻՊ-ի առաջարկներն ընդունվել են