ԱՄՆ-Չինաստան առեւտրային հակամարտությունը կարող է վերածվել առեւտրային պատերազմի

05/06/2018 schedule11:10

Կիրակի օրն առանց որեւէ արդյունքի ավարտվեցին Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջեւ առեւտրի հարցերով անցկացված բանակցությունները: Կողմերը քննարկում էին ԱՄՆ-ի նկատմամբ Չինաստանի առեւտրային ծավալների առավելությունը հավասարակշռելու խնդիրները:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, այդ առավելությունն անցյալ տարի կազմել է 375 միլիարդ դոլար: Չինաստանը համաձայնել է գնել ավելի մեծ ծավալով ամերիկյան ապրանքներ, սակայն պայմանով, որ ԱՄՆ-ը չսահմանի նոր սակագներ Չինաստանից ներկրվող ապրանքների վրա:

ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբըր Ռոսի ու Չինաստանի փոխվարչապետ Լիու Հիի միջեւ անցկացված բանակցություններից հետո կողմերը հանդես չեկան համատեղ հայտարարությամբ: Սակայն չինական կողմն ավելի ուշ հայտարարեց, թե երկու կողմերում էլ գրանցվել է դրական տրամադրվածություն:

Միջազգային առեւտրի չինական ընկերակցության տնտեսագետներից Լի Յոնգի խոսքերով՝ «շատ օգտակար կլիներ հարգել կյանքը բարելավելու չինացիների պահանջը եւ տնտեսությունը զարգացնել ներկրումներին զարկ տալու միջոցով»:

Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը սպառնացել է 25 տոկոս սակագին սահմանել Չինաստանից ամեն տարի 50 միլիարդ դոլարի ծավալով ներկրումների վրա եւ ավելացնել 150 միլիարդ դոլար կազմող չինական ապրանքների վրա դրված մաքսը:

Չինաստանը խոստացել է դիմել հակակշիռ քայլերի` ամերիկյան այնպիսի ներկրումների վրա մաքսեր սահմանելով, ինչպիսիք են սոյան, եգիպտացորենը եւ գյուղատնտեսական այլ ապրանքներ: Սա մեծ մտահոգության առարկա է դարձել ամերիկացի ֆերմերների համար:

Խոզի մսամթերման ընկերակցությունից Ալ Ջուքեի խոսքերով. «Ամբողջ վերին արեւմտյան նահանգներն են տուժելու, որոնց համար գլխավորը գյուղատնտեսությունն է: Մենք տնտեսապես շատ ամուր ենք կապված իրար հետ»: Սակայն այլոք ասում են, թե երկարաժամկետ կտրվածքով ԱՄՆ-ի տնտեսությունը կշահի մեծապես:

Քենթաքի նահանգի Հանրապետական կուսակցության նախագահ Մաք Բրաունի խոսքերով օրինակ, «Տնտեսությանը զարկ տալու համար հարկավոր է նայել ապագա արդյունքներին: Եթե խոսքը վերաբերում է հաջորդ սերունդներին, ուրեմն այսօր գնում ենք ճիշտ ուղղությամբ»:

Չինաստանը հայտարարում է, թե մտադիր է մեծացնել այլ երկրներից իրականացվող ներկրումների ծավալները:

Տպել
3079 դիտում

Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ