Եգիպտոսի դարպասապահը կդառնա ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ամենատարեց ֆուտբոլիստը

Եգիպտոսի հավաքականի դարպասապահ Էսամ Էլ-Հադարին կարող է դառնալ ֆուտբոլի աշխարհի առաջնություններին մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կայանալիք մրցաշարում նա 45 տարեկան կլինի: Այդպիսով նա կգերազանցի Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Ֆարիդ Մոնդրագոնի ռեկորդը, որը 2014 թ. Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցեց 43 տարեկանում:

Բացի այս փաստից՝ A խմբում, որտեղ ընդգրկված է նաեւ ԱԱ հյուրընկալող երկիրը՝ Ռուսաստանը, հավաքականների վերաբերյալ կարելի է առանձնացնել եւս մի քանի հետաքրքիր տվյալներ: Սաուդիան Արաբիան կդառնա ասիական առաջին երկիրը, որը կմասնակցի աշխարհի առաջնության բացման խաղին: Հունիսի 14-ին խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում ուժերը կչափի Ռուսաստանի հետ:

Եգիպտոսի համար էլ սա կլինի աշխարհի առաջին առաջնությունը 1990 թվականից հետո: Ստացվում է, որ թիմի առաջատար Մոհամեդ Սալահը, որը հունիսի 15-ին 26 տարեկան կդառնա, նույնիսկ ծնված չի եղել, երբ իր երկրի ընտրանին վերջին անգամ մասնակցել է մրցաշարին: Ինքը՝ Սալահը, այս շրջանում ապաքինվում է: Ուսի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի եզրափակչի «Ռեալի» դեմ խաղում, որում իր «Լիվերպուլը» պարտվեց: Դեռ չի ապաքինվել, սակայն ընդգրկվել է Եգիպտոսի հավաքականի վերջնական հայտացուցակում:

Այս խմբում է նաեւ աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն Ուրուգվայի ընտրանին: «Լա Սելեստեն» հաղթել է աշխարհի առաջին առաջնությունում՝ 1930 թ., եւ 1950 թ.:

Ռուսաստան

Գլխավոր մարզիչ՝ Ստանիսլավ Չերչեսով

ԽՍՀՄ եւ Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ է: Ազգային ընտրանու ղեկն ստանձնել է 2016 թ.:

Թիմի աստղը՝ դարպասապահ Իգոր Ակինֆեեւ

Թիմի ավագն է: Ավելի քան 100 անգամ կրել է հավաքականի մարզաշապիկը:

Սաուդյան Արաբիա

Գլխավոր մարզիչը՝ Խուան Անտոնիո Պիցի

Ընտրանու գլխավոր մարզիչ է նշանակվել 2017 թ.: Մինչեւ այդ Չիլիին հաղթանակի է առաջնորդել Հարավային Ամերիկայի ֆուտբոլային միության հիմնադրման եւ այս մայրցամաքի առաջին առաջնության 100-ամյակին նվիրված մրցաշարում՝ «Copa America Centenario»-ում, սակայն չի կարողացել թիմին դուրս բերել աշխարհի 2018 թ. առաջնության եզրափակիչ փուլ:

Թիմի աստղը՝ հարձակվող Մոհամեդ Ալ-Սահլավի

31-ամյա ֆուտբոլիստը 16 գոլ է խփել աշխարհի առաջնության որակավորման փուլում: Թիմի իսկական առաջատարն է:

Եգիպտոս

Գլխավոր մարզիչ՝ Էկտոր Կուպեր

Արգենտինացի մասնագետը թիմը գլխավորել է 2015-ի մարտին: Նա թիմին օգնել է 28 տարի դադարից հետո կրկին հայտվել ԱԱ եզրափակիչ փուլում:

Թիմի աստղը՝ հարձակվող Մոհամեդ Սալահ

Անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի առաջատարն է: Համաշխարհային մարզական պարբերականներում կա կարծիք, որ բրազիլացի Նեյմարի հետ մեկտեղ նաեւ Սալահը կարող է ձեռնոց նետել այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ արգենտինացի Լիոնել Մեսսիին եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին:

Ուրուգվայ

Գլխավոր մարզիչ՝ Օսկար Տաբարես

Ընտրանին գլխավորել է նաեւ աշխահի 1990, 2010 եւ 2014 թթ. առաջնություններում:

Թիմի աստղը՝ Լուիս Սուարես

Հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, ըստ ՖԻՖԱ-ի: Աշխարհի 2010 թ. առաջնությունում նա դարձավ թիմի հերոսը: Քառորդ եզրափակչի Գանայի դեմ խաղում՝ 1:1 հաշվի ժամանակ դարպասային գծից ձեռքերով դուրս բերեց գնդակը: Ինքը հեռացվեց, Գանայի հավաքականը 11-մետրանոցի հնարավորություն ստացավ, սակայն Ասամոա Գյանը վրիպեց: Խաղը հասավ 11-մետրանոցներին, որում ավելի դիպուկ էին ուորւգվայցիները:

2014 թ. Բրազիլիայում Սուարեսն արդեն հակահերոս դարձավ: Խմբային փուլի Իտալիայի դեմ խաղում նա կծեց մրցակցի պաշտպան Ջորջիո Կյելինիին: Հետագայում ծանր իրավիճակի մեջ դրեց իր հավաքականին, քանի որ խիստ պատժի արժանացավ ՖԻՖԱ-ի կողմից: 4 ամիս զրկվեց ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից, նույնիսկ մարզադաշտեր այցելելը նրան արգելված էր: Հավաքականի մակարդակով էլ որակազրկվեց 9 խաղով:

Տպել
3096 դիտում

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է