Առաջիկայում ուզում եմ հանդիպում ունենալ «Այբ» դպրոցի աշակերտների հետ. Արայիկ Հարությունյան

«Առաջիկայում ուզում եմ հանդիպում ունենալ «Այբ» դպրոցի աշակերտների եւ «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ»,- հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցին:

ԿԳ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը հստակեցրել է, որ խնդիրը ոչ թե «Այբ» դպրոցի գործունեությանն է վերաբերում, այլ «Արարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրին, որի իրականացման համար «Այբ»   հիմնադրամին պետական բյուջեից խոշոր հատկացումներ են արվել` պայմանավորված ՀՀ նախկին նախագահի կրթության հարցերով խորհրդականի անձով. «2017 թվականին պետական բյուջեից 617 մլն դրամ գումար է հատկացվել «Արարատյան բակալավրիատ» ծրագրին. արդյունքում ունենք թարգմանված ծրագրեր եւ վերապատրաստված մոտ 100 ուսուցիչ:

Ծրագիրը նախատեսում էր գերազանցության կենտրոններ հիմնել Հայաստանի ընդամենը 20 դպրոցում: Սա այն դեպքում, երբ կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ գործող Կրթության ազգային ինստիտուտին հատկացվել է 638 մլն դրամ` Հայաստանի բոլոր դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելու, ինչպես նաեւ կրթության ամբողջ ծրագրերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Այսինքն` 20 դպրոցի եւ 100 ուսուցչի մասնագիտական կատարելագործման համար հատկացվել է գրեթե նույնքան գումար, որքան շուրջ 1400 դպրոցի եւ տասնյակ հազարավոր ուսուցիչների: Իմ հակասությունն այս ծրագրի հետ կապված պայմանավորված է եղել այս անհավասար մոտեցմամբ»,- նշել է Արայիկ Հարությունյանը եւ հավելել, որ հատկացված միջոցների արդյունավետ օգտագործման հարցին կանդրադառնա աուդիտի ուսումնասիրության ավարտից հետո: Միաժամանակ ԿԳ նախարարը շեշտել է, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագրով վերապատրաստված մանկավարժների մասնագիտական ներուժը, անպայման օգտագործվելու է կրթության զարգացման նպատակով. «Ես պատրաստվում եմ հանդիպել «Այբ» դպրոցի աշակերտների հետ` թյուրընկալումները բացառելու նպատակով»,- շեշտել է նախարարը:

Անդրադառնալով ավագ դպրոցների կրթական ծրագրի արդյունավետությանը եւ 12-ամյա կրթության համակարգի փոփոխության հնարավորությանը` նախարարը նշել է, որ 12-ամյա կրթության համակարգն արդարացված է, այլ հարց, որ այսօր ավագ դպրոցը չի կատարում իր բովանադակային գործառույթը եւ չի ապահովում պատշաճ որակ. «Ավագ դպրոցի նպատակը 15-16 տարեկան սովորողների նախամասնագիտական կողմնորոշման ապահովումն ու բուհի ընդունելությանը նախապատրաստելն է: Կրտսեր դպրոցում` 1-4-րդ դասարաններում ունենք բարձր որակի կրթություն, դրանից հետո անկում է սկսվում: Բավարար որակ չունենալու պատճառով կրկնուսույցներից հրաժարվել դեռ չի հաջողվում: Բայց մենք ավագ դպրոցի կրթության որակին լուրջ նշանակություն ենք տալիս եւ բարեփոխումների մեջ դա առանցքային խնդիր ենք դիտարկում»,- ասել է ԿԳ նախարարը:

Դասական ուղղագրության եւ Լեզվի պետական տեսչության հետագա գործունեության վերաբերյալ հարցերի առնչությամբ` ԿԳ նախարարը նշել է, որ առաջիկա 1-2 տարիներին հայերենի միասնական ուղղագրության հարցը հրատապ չի համարում. «Որպես նախարար ինձ համար առաջնային խնդիր է օտարագիր, մասնավորապես լատինատառ հայերենի դեմ պայքարը: Մենք պետք է համատեղ ուժերով հասնենք այն բանին, որ հայ մարդը համացանցում գրի գրագետ եւ հայատառ»,- շեշտել է նա: Ինչ վերաբերում է Լեզվի պետական տեսչության աշխատանքի արդյունավետությանը` նախարարի գնահատմամբ կառույցը մատնված է եղել անգործության եւ ոչինչ չանելու համար պետական բյուջեից ստացել է տարեկան մոտ 70 մլն դրամ ֆինանսավորում. «Լեզվի տեսչության աշխատանքի լավագույն գնահատականը հայերենի համատարած ոտնահարումն է` սկսած սոցցանցերում ոչ հայատառ գրելուց մինչեւ օտարալեզու գովազդներ, հեռուստատեսության եւ այլ լրատվամիջոցների լեզու»,- նշել է նախարարը: 

Տպել
2798 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում