Ռեյտինգային ընտրակարգը դոգմա չէ, որ պետք է մնա. Վահրամ Բաղդասարյան

Մայիսի 31-ին ՀՀԿ ԳՄ նիստի քննարկման թիվ մեկ թեման եղել է արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցը: Այս հարցն անսպասելի ՀՀԿ-ի օրակարգում հայտնվել է, երբ տարբեր ՀՀԿ-ականներ սկսել են խմբակցությունից դուրս գալու դիմումներ ներկայացնել: Արդեն պարզ է, որ Ֆելքիս Ցոլակյանը, Արթուր Գեւորգյանը եւ Շիրակ Թորոսյանը խմբակցությանը չեն «ենթարկվում» եւ առաջիկա օրենսդրական նախագծերին քվեարկելու են ազատ: ՀՀԿ-ում մտավախություն ունեն, որ նոր կառավարության համար այլեւս խնդիր չէ ՀՀԿ-ից 4 պատգամավոր եւս «պոկելն» ու նախընտրած նախագծերն անցկացնելը:

Նիստից հետո ՀՀԿ ԳՄ-ի անդամ Դավիթ Հարությունյանն անսպասելի հայտարարեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներ անցկացնել ինչպես կառավարության, այնպես էլ խորհրդարանական բոլոր ուժերի հետ:

«Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների, բայց այն պետք է տեղի ունենա ԱԺ բոլոր քաղաքական ուժերի միջեւ: Սակայն, մենք մինչեւ հիմա որեւէ քննարկման հրավեր չենք ստացել: Մենք ողջունում ենք Փաշինյանի այն միտքը, որ պետք է ընտրություններն անցկացնենք մի քանի մեխանիզմներ փոփոխելով: Նա խոսում է մատնահետքերի մեկ միասնական համակարգի ներդրման մասին, ողջունում ենք»,- մասնավորապես ասաց Դավիթ Հարությունյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ արտահերթ ընտրությունների մասին լսում են, բայց դեռ որեւէ փաստաթուղթ չեն տեսել, որի շուրջ կարող են քննարկումներ իրականացնել:

«Մենք պատրաստ ենք, բայց որեւէ առաջարկություն չենք տեսել: Ի՞նչ ֆորմատով են ուզում անցկացնել, որտեղ է այդ փաստաթուղթը»,- ասաց նա:

Հարցին՝ ՀՀԿ-ն պատրա՞ստ է նաեւ աշնանը ընտրություններին մասնակցել, եթե քննարկումներն ընթանան հարթ, Բաղդասարյանը պատասխանեց. «Տեխնիկապես ես դրա հնարավորությունը չեմ տեսնում, որովհետեւ այն նույն խողովակները, որոնցով պետք է քննարկումները կազմակերպենք՝ միջազգային կազմակերպություններ, Վենետիկի հանձնաժողով, դրանք կարող են պարզապես ժամանակատար լինել»:

ՀՀԿ-ն Դավիթ Հարությունյանի բերանով ասաց նաեւ, որ ողջունում է Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն տեսակետը, որ պետք է ընտրությունները անցկացվեն մի քանի մեխանիզմներ ներդնելով:

«Պարոն Փաշինյանը նշել է, որ պետք է լինի մատնահետքերի մեկ միասնական առցանց, միմյանց հետ փոխկապակցված բազա, և մենք համարում ենք, որ սա շատ օգտակար առաջարկություն է, և պատրաստ ենք մասնակցելու Ընտրական օրենսգրքին, հատկապես պաշտպանելով պարոն Փաշինյանի արտահայտած այդ դրույթը, ինչպես նաև մեկ այլ դրույթ, համաձայն որի՝ պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը, այսինքն՝ համակարգը պետք է փոխկապակցված լինի սահմանային անցումային կետերին, և եթե որևէ մեկ անձ անցնում է սահմանը՝ Հայաստանից դուրս, նրա քվեարկության հնարավորությունը պետք է ավտոմատ կերպով արգելափակվի: Մենք ողջունում ենք նաև այս առաջարկությունը պարոն Փաշինյանի և միանշանակ պաշտպանելու ենք այն»,- ընդգծեց Հարությունյանը եւ խոսելով այն մասին, որ Փաշինյանի կառավարությունը չի ցանկանում արտահերթ ընտրությունների գնալ ռեյտինգային ընտրակարգով, Հարությունյանն ասաց.

«Ինչ վերաբերում է այսպես կոչված ռեյտինգային համակարգին, մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ այդ համակարգը շատ օգտակար համակարգ է»:

Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիներ, որոնք հիմա կառավարության մաս են կազմում, հայտարարում են, որ ՀՀԿ-ն վերջնականապես հեղինակազրկված է եւ չի կարող ապահովել նաեւ հինգ տոկոս անցողիկ շեմը: Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստ է մի քանի ամիս անց մասնակցել ընտրություններին եւ անցողիկ քվե ապահովել:

«Մենք արդյոք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, թե՝ ոչ, ես արդեն նշեցի՝ ցանկացած արտահերթ ընտրություն պետք է լինի քաղաքական քննարկումների առարկա, մենք չենք տեսնում այս պահին որևէ արգելք, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ»:

Վահրամ Բաղդասարյանն էլ, խոսելով ռեյտինգային ընտրակարգի մասին, նշեց, որ այն համահունչ է խորհրդարանական կառավարման երկրներին. «Բայց միաժամանակ ասեմ՝ ռեյտինգային ընտրակարգը դոգմա չէ, որ պետք է մնա նույնությամբ: 2017 թվականի ընտրությունների փուլը մենք անցել ենք եւ հաջորդ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ նաեւ այդ հարցը քննարկման առարկա կլինի»:

ՀԺ-ի հարցին՝ քաղաքական այս իրավիճակում, եթե որոշվի, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, ապա ՀՀԿ-ն շանսեր ունի խորհրդարան անցնելու, Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք ենթադրությունների գիրկն եք ընկնում, մենք նման կանխատեսումներ չենք անում: ՀՀԿ-ն այժմ հայտարարում է, որ կողմ է Փաշինյանի հայտարարած մեխանիզմները Ընտրական օրենսգիրք ներառելուն»: Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե ինչու՞  նախկինում այդ դրույթները իրենց առաջարկությամբ չեն մտել Ընտրական օրենսգիրք:

«Մենք այդ առաջարկություններին դեռ այն ժամանակ էլ ենք կողմ եղել, պարզապես ժամանակի հետ կապված ժամանակատար են եղել այդ առաջարկները: Եթե իրենք կարող են ժամանակի մեջ տեղավորվել, կարող են գումարները հայթայթել, մենք պատրաստ ենք»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

Տպել
6677 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ