Վարչապետը Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում բուռն ընդունելության է արժանացել (լուսանկարներ)

Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա եւ Ախալքալաք քաղաքներում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն: 

Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին: Ախալքալաքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

«Ուրախ եմ այստեղ հաստատված մթնոլորտի համար: Ես մեծ հրճվանքով էի հետեւում, թե ինչպես էին պարոն փոխվարչապետի ելույթի ամեն պարբերությունից հետո դահլիճում հնչում բուռն ծափահարություններ, եւ այդ ծափահարություններն իսկապես անկեղծ էին: 
Սա իմ առաջին պաշտոնական այցն է վարչապետի կարգավիճակում, եւ դուք գիտեք բոլորդ, որ ես վարչապետ եմ դարձել ժողովրդի կամքով մի քաղաքական գործընթացի արդյունքում, որը կոչվեց սիրո եւ համերաշխության հեղափոխություն: Եվ ես Վրաստան պաշտոնական այցով եկել եմ հենց Վրաստան պետությանը, վրաց ժողովրդին ուղղված սիրո եւ համերաշխության ուղերձով եւ չափազանց երջանիկ եմ՝ տեսնելով, որ այդ ուղերձը տեղ է հասել, եւ համարում եմ, որ այսօրվա դահլիճի մթնոլորտը հենց այդ ուղերձի ամենակարեւոր արտահայտումն է: 


Վրաստանի վարչապետի, նախագահի հետ հանդիպումների ընթացքում մենք շատ արագ այդ պաշտոնական, արարողակարգային թղթերը դնում էինք մի կողմ եւ անցնում էինք ուղիղ խոսակցության՝ բաց, անկեղծ եղբայրական խոսակցության, որովհետեւ կարծում եմ, որ փաստաթղթերից, պայմանագրերից առավել կարեւոր է, որ կա հնարավորություն նայելու ուղիղ իրար աչքերի մեջ եւ տեսնելու, թե ինչ է արտահայտում հայացքը: Ես եկել էի, այո՛, սիրո եւ համերաշխության ուղերձով, ես եկել էի Վրաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների աչքերի մեջ ուղիղ նայելու, որպեսզի նրանք տեսնեն, համոզվեն եւ կարողանան ընթերցել, թե ինչ է գրված այդ հայացքի մեջ: Իսկ այդ հայացքի մեջ գրված է մի բան, որ մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու, մեր հարաբերություններում նոր էջ բացելու եւ մեր ժողովուրդներին բարեկամության եւ եղբայրության նոր լիցք եւ նոր էներգիա հաղորդելու: 


Ես լիովին համաձայն եմ պարոն փոխվարչապետի արտահայտած այն մտքի հետ, որ Վրաստանի հզորությունը Հայաստանի հզորությունն է, Հայաստանի հզորությունը Վրաստանի հզորությունն է: 
Երբ այս տեսակետից ենք նայում իրավիճակին եւ խնդրին, մեր անելիքը շատ պարզ է դառնում, մեր անելիքը հստակ է՝ ամուր, պինդ կանգնել կողք կողքի, ուս ուսի եւ՛ հզորացնել մեր պետությունները, եւ՛ հզորացնել մեր ժողովուրդներին, եւ՛ հզորացնել մեր հավատը, ՛եւ հզորացնել մեր վստահությունը դեպի ընդհանուր ապագա: 

Ես այս այցի արդյունքներով համոզվել եմ, որ այսօր Վրաստանում հաստատված է Հայաստանի Հանրապետության համար բարեկամ իշխանություն, հայ ժողովրդի համար բարեկամ իշխանություն: Եվ ես որեւէ կասկած չունեմ, որ Վրաստանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի հզորացմանը, հայ ժողովրդի հզորացմանը, բարգավաճմանն ու երջանկությանն աջակցելու համար, ինչպես եւ մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք վրաց պետության հզորացման եւ վրաց ժողովրդի երջանկության համար: 

Նաեւ մի այսպիսի դիտարկում եմ ուզում անել՝ գիտեք, որ մեզ համար հիմա կարեւորագույն առաջնահերթություն է, որ Հայաստանից արտագաղթը դադարի, եւ ընդհակառակը՝ սկսվի ներգաղթ, այսինքն՝ բոլոր հեռացածները վերադառնան հայրենիք: Մենք Հայաստանի Հանրապետությունում այսպիսի քաղաքականություն ենք վարում»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Իր ողջույնի խոսքում Վրաստանի փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում եւ նշել , որ Վրաստանի կառավարությունը առաջիկայում հայտարարելու է Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերակառուցման ծրագրի մրցույթը: Փոխվարչապետ Ջանելիձեն ընդգծել է, որ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում նախատեսվում են ենթակառուցվածքային նոր ծրագրեր, որոնք կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տարածաշրջանի զարգացմանը:«Չնայած մեր ձեռքբերումներին՝ երեկվա քննարկումների ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ շատ բան ունենք անելու մեր երկրների առաջընթացի, երկու երկրների հարաբերությունների խորացման համար եւ ամեն ինչ կանենք, որպեսզի առավել զարգացնենք մեր երկու հարեւան բարեկամ պետությունների հարաբերությունները:



Մենք կառուցում ենք ապագայի Վրաստան, մեր հարեւան Հայաստանը եւս պարոն Փաշինյանի ղեկավարությամբ կառուցում է ժամանակակից Հայաստան, եւ մենք միմյանց կողք կողքի կանգնած կկառուցենք լավագույն, զարգացած, ապագայի համար պատրաստ Վրաստան եւ Հայաստան: Մենք այս ամենը կանենք բարեկամաբար, եղբայրաբար, միասին, սիրով, կողք կողքի եւ ի բարօրություն երկու երկրների»,-ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Տպել
2596 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)