ԱԻ նախարարն այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն եւ Գառնիի երկրաֆիզիկական դիտարան

31/05/2018 schedule23:20

Մայիսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Այցելության առաջին կանգառը արտակարգ իրավիճակների նախարարության Լուսակերտ ուսումնական կենտրոնում էր, որտեղ նախարարը ծանոթացավ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը: Նախարար Ռոստոմյանը շրջեց ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացավ շինությունների գույքային ապահովվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը: ԱԻ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց տարածքի բարեկարգման, շինությունների գույքային վիճակի եւ տեխնիկական հագեցվածության բարելավման վերաբերյալ: շ

Հրաչյա Ռոստոմյանի հաջորդ կանգառը ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում էր: Նախարարը շրջեց դիտարանի հորանի ամբողջ տարածքում: Այն ունի 375 մետր երկարություն, մաքսիմալ խորությունը երկրի մակերսից 67 մետր է, ջերմաստիճանը հաստատուն է` ողջ տարի 14 աստիճան տաքություն: Հրաչյա Ռոստոմյանին ներկայացվեցին դիտարանի առանձնահատկությունները: Դիտարանը տեղակայված է Գառնու ակտիվ խզվածքի գոտում, ունի սեյսմիկ եւ այլ խոտորումների ցածր մակարդակ, Երեւանին սպառնացող ամենավտանգավոր երկրաշարժերի օջախային գոտին վերահսկելու հնարավորություն: Դիտարանում տեղադրված է եզակի դեֆորմոգրաֆ, որը ունի 372 մետր երկարություն եւ առավել մեծ ճշգրտությամբ է ցույց տալիս երկրակեղեւի շարժը: 

Արտակարգ իրավիճակների նախարարը ծանոթացավ Գառնիի դիտարանում տեղադրված լազերային ինկլինոմետրի աշխատանքին, որը առաջին անգամ տեղադրվել է Հայաստանում: Այն նախատեսված է միջնաժամկետ եւ երկարաժամկետ սեյսմիկ վտանգը գնահատելու համար, հնարավորություն է ընձեռում կատարյալ ճշտությամբ հետեւել երկրակեղեւի անկյունային տատանումներին մեկ տասներորդ նանոռադիանի ճշտությամբ, որը մեծ ձեռքբերում է նաեւ երկրաշարժերի հավանական կանխատեսման տեսանկյունից: Նախարարը եղավ դիտարանի տվյալների հավաքման եւ մշակման ստորաբաժանումներում, ինչպես նաեւ` ծանոթացավ Գառնու դիտարանի երկրաքիմիական լաբորատորիայի աշխատանքին, որտեղ փորձաքննության են ենթարկվում ջրի բաղադրությունը եւ դրա փոփոխությունները: 

Հրաչյա Ռոստոմյանը խորհրդակցություն անցկացրեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի ղեկավար կազմի, գիտնականների ու մասնագետների հետ, որի ժամանակ քննարկվեցին դիտարանի գործունեության, կադրային քաղաքականության, աշխատակիցների մասնագիտական կարողությունների հետ կապված հարցեր:

Տպել
2208 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել