Արցախում «Ղարաբաղ տելեկոմ»-ի մենաշնորհը վերանալո՞ւ է. հուլիսի 1-ից սակագները կիջնեն

Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ Արցախի Հանրապետությունում բջջային կապի միակ օպերատոր՝ «Ղարաբաղ տելեկոմ»-ից պահանջելով վերջ տալ թալանին եւ վերանայել գնային քաղաքականությունը:

Ակցիայի նախաձեռնողները նշում էին, որ դա զուտ քաղաքացիական նախաձեռնություն է, եւ ամեն բան արվելու է օրենքի սահմաններում։ Նրանք երթ իրականացրեցին Հադրութի Ազատության հրապարակից՝ շարժվելով դեպի «Ղարաբաղ տելեկոմ»-ի մասնաշենք:

Արցախցիները ընկերության տնօրենին ուղղված գրավոր պահանջ են ներկայացրել՝ հունիսի 5-ից Արցախում էլ սահմանել Հայաստանի Հանրապետությունում մատուցվող կապի որակն ու գործող սակագները, բացառել ՀՀ-ի ու Արցախի միջեւ ռոումինգի առկայությունը:

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության կապի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Կարեն Գրիգորյանը պատասխանել է ՀԺ-ի հարցերին:

- Պարոն Գրիգորյան, մայիսի 29-ին Արցախի քաղաքացիները բողոքի ցույց էին կազմակերպել՝ բջջային կապի միակ օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ»-ից պահանջելով վերանայել գնային քաղաքականությունը եւ բացառել ՀՀ-ի ու Արցախի միջեւ ռոումինգի առկայությունը, դուք որպես կապի բաժնի պետ, ինչ-որ քայլեր ձեռնարկե՞լ եք խնդրի լուծման համար:

- Քայլեր ձեռնարկվել են, այո` սակագների հետ կապված, որպեսզի գները իջնեն:

- Հնարավոր չէ՞ ռոումինգը վերացնել Հայաստանի հետ:

- Մենք էլ ենք ասել, որ «097» կոդը, որը «Ղարաբաղ տելեկոմ»-ը օգտագործում է, դա Հայաստանի կոդն է: Մենք նույն խոսակցությունը իրենց հետ տարել ենք՝ նշելով, որ ինչպե՞ս կարող է մի հանրապետության տարածքում նույն կոդն օգտագործելու ժամանակ օգտագործվի նաեւ ռոումինգ:

- «Ղարաբակ տելեկոմ» ՓԲԸ ղեկավարության հետ եք քննարկե՞լ այդ հարցը:

- Այո, այդ գործով արդեն զբաղվում է մեր հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակությունը կարգավորող պետական հանձնաժողովը: Իրենք հիմա արդեն պայմանագիր են կնքում, որպեսզի սակագների հետ կապված հարցը մինչեւ հունիսի սկիզբ լուծվի:

- Ինչքա՞ն կիջնի սակագինը:

- Հիմա տեղեկություն չունեմ այդ մասին:

- Այսինքն, հունիսի սկզբին սակագներն իջնելու են, սակայն ռոումինգի վերանալու հետ կապված հարցը դեռ չի՞ լուծվելու:

- Այո, վերանալու մասին դեռ խոսք չկա, այդ հարցը պետք է պետական բարձր մակարդակով լուծվի:

Թե ինչքանո՞վ են իջնելու «Ղարաբաղ տելեկոմ»-ի սակագները՝ մանրամասնեց Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի գլխավոր մասնագետ Արեւիկ Հակոբյանը:

Հակոբյանը նշեց, որ արդեն հաստատված է, եւ հուլիսի 1-ից սակագներն իջնելու են՝ հավելելով, որ սեպտեմբերից նույնպես սպասվում է սակագների իջեցում:

Ստորեւ ներկայացնում ենք Հակոբյանի ներկայացրած փոփոխությունների ցանկը, որը հուլիսի 1-ից տեղի կունենա:

ԼՂՀ բջջային հետվճարային հեռախոսահամարներից դեպի ՀՀ ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարելիս մեկ րոպեի դիմաց գործող 34 դրամը կդառնա 32 դրամ:

ԼՂՀ բջջային կանխավճարային հեռախոսահամարներից դեպի ՀՀ ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարելիս մեկ րոպեի դիմաց գործող 40 դրամը կդառնա 38 դրամ:

ԼՂՀ բջջային հետվճարային հեռախոսահամարներից դեպի ՀՀ բջջային հեռախոսահամարներին զանգահարելիս մեկ րոպեի դիմաց գործող 36 դրամը կդառնա 34 դրամ:

ԼՂՀ բջջային կանխավճարային հեռախոսահամարներից դեպի ՀՀ բջջային հեռախոսահամարներին զանգահարելիս մեկ րոպեի դիմաց գործող 44 դրամը կդառնա 43 դրամ:

ԼՂՀ կանխավճարային հեռախոսահամարներից դեպի ՀՀ բջջային հեռախոսահամարներ ՍՄՍ ուղարկելը նախկին 15 դրամի փոխարեն կարժենա 12 դրամ:

ԼՂՀ հետվճարային հեռախոսահամարներից դեպի ՀՀ բջջային հեռախոսահամարներին ՍՄՍ ուղարկելը նախկին 15 դրամի փոխարեն կարժենա 12 դրամ:

Բացի սրանից հարցի վերաբերյալ Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Ղարաբաղ տելեկոմ»-ի մենաշնորհը շուտով կվերանա, քանի որ Արցախի պետական նախարարը` Արայիկ Հարությունյանը, դիմել է ՀՀ 3 բջջային օպերատորներին՝ Արցախում եւս կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով»:

«Քիչ առաջ ավարտվեց պետական նախարար Արայիկ Հարությունյանի հրավիրած մամուլի ասուլիսը: Ընդհանուր առմամբ նշեմ կարեւոր ուղերձները՝ Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը, լրագրողների ներկայությամբ պետնախարարը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ-ում գործող 3 օպերատորներին՝ Արցախում եւս կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով:

Բացի դրանից, գործող բաժանորդավճարը շուտով կնվազի 50 տոկոսով, սակագները րոպեավճարի մասով կնվազեն 20 տոկոսով, ռոումնիգի մասով կրկին 20 տոկոս նվազում կլինի, իսկ մինչեւ տարեվերջ կունենանք ավելի էժան ու որակյալ ինտերնետ կապ՝ ընկերության կողմից լրացուցիչ շուրջ 11 մլն եվրոյի ներդրման շնորհիվ», - գրել է Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Տպել
9061 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները