ՀՀԿ-ական օլիգարխները կուսակցության քաղաքական դեմքերից օգնություն են խնդրել եւ մերժվել

Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող վերջին գործողությունները, մասնավորապես, մեծահարուստների բիզնեսներում մեծամասշտաբ ստուգումները շատերին են սկսել անհանգստացնել: Ամենազգուշավորը դարձել են Հանրապետական կուսակցության օլիգարխները: ՀՀԿ-ի քաղաքական դեմքերից մեկը ՀԺ-ի հետ մասնավոր զրույցում երեկ փոխանցեց, որ գործարար թեւի որոշ պատգամավորներ «օգնություն» են խնդրել քաղաքական թիմի ներկայացուցիչներից: Մասնավորապես, Արտակ Սարգսյանը, Նահապետ Գեւորգյանը, Արկադի Համբարձումյանը, Արայիկ Գրիգորյանը, Միհրան Պողոսյանը եւ այլք խիստ անհանգստացած են: Նրանք ամեն րոպե սպասում են, որ ԱԱԾ-ի դիմակավորված աշխատակիցները մտնելու են իրենց «տարածք» եւ նրանք արժանանալու են Սամվել Ալեքսանյանի ճակատագրին:

ՀՀԿ-ական մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքական թեւը, այսպես ասած, մերժել է գործարար թեւին եւ ասել՝ ոչնչով չի կարող օգնել, երկրում իշխանություն չունենալու պատճառով: Սրան զուգահեռ էլ գործարար թեւը նրանց երեսով է տվել այն փաստը, որ անհրաժեշտության դեպքում կուսակցության համար միշտ «մուծվել են»: Երեկ որեւէ Հանրապետականի հետ ԱԺ-ում պաշտոնապես չհաջողվեց զրուցել: Նրանք խուճապի մեջ են եւ դա թաքցնել չեն էլ փորձում:

Այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էլ ՀԺ-ի հետ զրույցում ասում էին, որ ԱԱԾ-ի ստուգումները պետք է շարունակվեն եւ որեւէ մեկին չպետք է շրջանցեն: Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում տեղի ունեցած ստուգումների համատեքստում ՀԺ-ն Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք պետք է բոլոր գործարար պատգամավորների օբյեկտներում նմանատիպ ստուգումներ անցկացվեն: Մասնավորապես, հավասարության սկզբունքով Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսները եւս պետք է ներառվե՞ն, թե՞ ոչ:

Բագրատյանը նշեց, որ այդ ստուգումները բոլորին են վերաբերելու, ոչ մի տարբերակում չի լինելու ու բոլոր խոշոր գործարարները պետք է անցնեն այդ ստուգումները:

«Վստահ եմ, որ նաեւ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները պիտի ստուգվեն։ Գագիկ Ծառուկյանի հիմնարկ-ձեռնարկություններում տեւական ստուգումներ իրականացվել են 2015 թվականի հայտնի դեպքերից հետո։ Դրանք տեւել են ավելի քան մեկ տարի։ Որոշ մարդիկ հայտարարում էին, որ օդում կախված խնդիրներ կան եւ այլն, բայց պարզվեց, որ ոչինչ չկար»,- ասաց Բագրատյանը եւ ընդգծեց, որ Ծառուկյանը չունի առեւտրային ցանցեր, որտեղ հնարավոր կլիներ համաձայնության գալ եւ 20-ի փոխարեն 5 տոկոս հարկ վճարել:

Դիտարկմանը, որ հնարավոր է Ծառուկյանի այլ բիզնեսների համար էլ ուրիշ համաձայնության մեթոդներ են եղել, Բագրատյանն ասաց. «Պետք է ստուգել»:

Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ առաջնային ստուգումները լինելու են այն անձանց բիզնեսներում, որոնք իշխանության հովանու տակ են աշխատել:

«Գործող իշխանության տակ աշխատող ձեռներեցները կոչվում են օլիգարխներ, որոնք պաշտպանված են ուժային կառույցներով, գործում են մենաշնորհային դաշտում: Նրանք որեւէ խնդիր չունեն հարկերը ժամանակին վճարելու, աշխատողին գրանցել-չգրանցելու հարցում: Սրան ռիսկային են»,- ասաց նա:

ՀԺ-ի հարցին էլ, որ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում 2015-ի հայտնի դեպքերից հետո մեծածավալ ստուգումներ իրականացվեցին, բայց հետո որեւէ խնդրի մասին չբարձրաձայնվեց, արդյո՞ք քաղաքական պայմանավորվածության արդյունք չէր, Բագրատյանը պատասխանեց.

«Քաղաքական պայմանավորվածություն եղավ, թե չեղավ, մի բան հաստատ է, որ ստուգումներ իրականացրած իշխանությունը հայտարարեց, որ ոչ մի բան չի գտել»:

Մեր դիտարկմանը, որ «ոչ մի բան չգտնելուց» հետո Ծառուկյանն էլ հայտարարեց, որ իշխանափոխություն չի պահանջում, Բագրատյանն ասաց. «Տնտեսական եւ քաղաքական բաղադրիչը պետք է առանձնացնենք: Դուք կապում եք իրար հետ, բայց այն կապ չուներ, որովհետեւ պարոն Ծառուկյանն ասել էր՝ դուրս է գալու քաղաքականությունից: Այսինքն՝ իր բիզնեսն ազատ էր ստուգումների համար: Նա ազդեցություն չուներ»:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահ, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ՀԺ-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե նախապես հայտարարվել էր, որ վենդետա չի լինելու, բայց տեսնում ենք, որ ՀՀԿ-ի օլիգարխները պատժվում են, ասաց.

«Կուսակցական պատկանելիությունը որեւէ նշանակալից դերակատարում չունի: Մենք նախկինում նշել ենք, որ չեն լինելու քաղաքական վենդետաներ եւ չի լինելու: Այն, ինչը հիմա տեղի է ունենում Հայաստանում, դա օրենքի տառը պահելու համար է: Եթե ասում ենք, որ վենդետա չի լինելու, դա չի նշանակում, որ օրինազանցներն անպատիժ են մնալու: Հստակ փաստենք, որ օրենքի գերակայության Հայաստանում ենք մենք ապրում»,- ասաց Պապիկյանը եւ ընդգծեց, որ այս գործողությունն այն շարքից է, որ բյուջե չմտած գումարները պետք է հետ բերել:

Երեկ փորձեցինք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հստակ պատասխան ստանալ, թե արդյո՞ք «Երեւան սիթի»-ում ԱՁ-ներ գրանցելով 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս հարկ վճարելն ապօրինություն է, թե՝ ոչ:

ԱԱԾ-ն հայտնել է, որ «Երեւան սիթի»-ում այդ գործընթացը տեղի է ունեցել ՊԵԿ նախկին ղեկավարության իմացությամբ, իսկ այս կառույցի նոր ղեկավար կազմը նշում է, որ իրենց համար գաղտնիք չի եղել այդ սխեման, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ պնդել է, որ այդ հարցով քննարկումներ են եղել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ այդ քննարկումներին մասնակցել են ՊԵԿ նախկին ղեկավարն ու հենց Ատոմ Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարն ասաց.

«Ես չեմ եղել այդպիսի քննարկման, ի պաշտոնե էլ չէի կարող լինել, որովհետեւ դա չի վերաբերել այն բնագավառին, որով ես զբաղված եմ եղել: Դժվար թե Վահրամ Բաղդասարյանն ասած լինի, որ ես ներկա եմ եղել: Ես որեւէ նման քննարկման չեմ մասնակցել: Խնդիրները, որոնք վերաբերել են փաստաթղթավորմանը, տարբեր առիթներով քննարկվել են եւ այն խնդիրներին, որոնք փաստաթղթավորման անհրաժեշտության հետ են կապված եղել, ես տարբեր ժամանակներում մասնակցել եմ»:

Ատոմ Ջանջուղազյանը հստակ պատասխան չտվեց հարցին, թե «Երեւան սիթի»-ի ղեկավարության կողմից նման սխեմաների կիրառումն անօրինակա՞ն է, թե՞ օրենքով է արվել:

«Չի կարող օրենքը թույլ տալ 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս վճարել: Այլ խնդիր է, թե արդյո՞ք օրենքը թույլ է տվել, որ օգտագործելով սողանքները՝ ամբողջը բաժանես մասերի, որ ավելի քիչ ռիսկեր առաջանան»,- ասաց ֆինանսների նախարարը:

Տպել
8920 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ