Խուզարկություն Քեթրինի Միհրանի 2 ընկերությունում. փնտրել են «Պորշ» մակնիշի մեքենաներ

Մեր տեղեկություններով, այսօր քննիչները խուզարկություններ են կատարել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրանին) պատկանող երկու ընկերությունում:

Խուզարկությունները կատարվել են ապրիլի 21-ին Կ. Ուլնեցու փողոցում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Խուզարկությունները կատարվել է «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենայի հայտնաբերման նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում՝ այն «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենայի հայտնաբերելու ուղղությամբ,որոնց մեջ գտնվել են քաղաքացիների ավտոմեքենաներին մահակներով հարվածող անձինք։

Քննությամբ պարզվել է ավտոմեքենաներից մեկի համարանիշը եւ օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ՝ ավտոմեքենան հայտնաբերելու համար։

Այս գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է Միհրան Պողոսյանի օգնականը՝ Անդրանիկ Իսոյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) նախատեսված հանցանքը կատարելու համար:

Տպել
10978 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին