Հաշված օրեր են մնացել մարզական աշխարհի կարեւորագույն իրադարձություններից մեկի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում ուժեղագույն հավաքականները կպայքարեն աշխարհի 2018 թ. չեմպիոնի կոչման համար: Նրանք արդեն սկսել են ուսումնամարզական հավաքներն ու նախապատրաստական ընկերական հանդիպումները:

Մրցավայրը

Ռուսաստանն առաջին անգամ է հյուրընկալելու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այդ իրավունքն ստացել է 2010 թ. դեկտեմբերի 2-ին: ԱԱ-ն անցկացնելու իրավունքին հավակնել են նաեւ Պորտուգալիան ու Իսպանիան համատեղ հայտով, Հոլանդիան ու Բելգիան՝ նույնպես համատեղ հայտով եւ Անգլիան:

Աշխարհի 2018 թ. առաջնությունն անց է կացվելու Ռուսաստանի 11 քաղաքներում: Դրանք են՝ Մոսկվա, Կալինինգրադ, Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ, Վոլգոգրադ, Կազան, Սամարա, Սարանսկ, Դոնի Ռոստով, Սոչի, Եկատերինբուրգ:

Խմբերը

Մրցաշարի եզրափակիչ փուլի խմբերը ձեւավորվել են 2017 թ. դեկտեմբերի 1-ին Մոսկվայում՝ Կրեմլում, կայացած վիճակահանության ժամանակ: 32 թիմերը բաժանվել են 8 խմբի: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան Մեքսիկայի, Շվեդիայի եւ Հարավային Կորեայի հետ հայտնվել է F խմբում: Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան էլ B խմբում է Իսպանիայի, Մարոկկոյի եւ Իրանի հետ:

Խմբերն ոնեն հետեւյալ տեսքը.

A-1.Ռուսաստան, 2.Սաուդյան Արաբիա, 3.Եգիպտոս, 4.Ուրուգվայ

B-1.Պորտուգալիա, 2.Իսպանիա, 3.Մարոկկո, 4.Իրան

C-1.Ֆրանսիա, 2.Ավստրալիա, 3.Պերու, 4.Դանիա

D-1.Արգենտինա, 2.Իսլանդիա, 3.Խորվաթիա, 4.Նիգերիա

E-1.Բրազիլիա, 2.Շվեյցարիա, 3.Կոստա Ռիկա, 4.Սերբիա

F-1.Գերմանիա, 2.Մեքսիկա, 3.Շվեդիա, 4.Հարավային Կորեա

G-1.Բելգիա, 2.Պանամա, 3.Թունիս, 4.Անգլիա

H-1.Լեհաստան, 2.Սենեգալ, 3.Կոլումբիա, 4.Ճապոնիա

Բացման խաղում միմյանց դեմ մրցելու են Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 14-ի Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

Խորհրդանիշը

Մրցաշարի խորհրդանիշը Զաբիվալկա անունով գայլն է: Այն ընտրվել է «Վեչերնի Ուրգանտ» հաղորդման ընթացքում քվեարկության արդյունքում: Դրա շնորհանդեսին ներկա են եղել հայտնի ֆուտբոլիստներ բրազիլացի Ռոնալդուն եւ խորվաթ Զվանոմիր Բոբանը:

Աշխարհի գավաթը

ՖԻՖԱ աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում: Մինչեւ մայիս այն պետք է այցելեր 91 քաղաք՝ ճանապարհորդելով ավելի քան 126 000 կմ:

Աշխարհի գավաթը Երեւանում

Պաշտոնական շրջագայության շրջանակներում առաջին անգամ այն եղել է նաեւ Հայաստանում: Այս տարվա փետրվարի 7-ին այն Երեւանում ներկայացրեց Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 1998 թ. չեմպիոն Քրիստիան Կարամբիոն:

Ազատության հրապարակում տեղի ունեցավ գավաթի հանրային ցուցադրությունը, որի ընթացքում բազմաթիվ հայաստանցիներ դրա հետ լուսանկարվելու հնարավորություն ունեցան

Այս պահին գավաթը Սանկտ Պետերբուրգում է: Այնտեղ կմնա մինչեւ հունիսի 2-ը: Շրջագայության վերջին հանգրվան՝ Մոսկվա, կտարվի հունիսի 3-ի:

Տպել
2893 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին