Հարկային «խաղի կանոններ» բանավոր պայմանավորվածություններով

30/05/2018 schedule22:05

ՀՀ նոր կառավարությունը, ինչպես եւ սպասվում էր, սկսել է համեմատաբար կոշտ գործողություններ օլիգարխիայի դեմ: Սա ավելի քան բնական է: Հայաստանի գերկենտրոնացած տնտեսությունը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է մի քանի խոշոր գործարարների կողմից: Վերջիններս ավանդաբար մեծ ազդեցություն են ունեցել քաղաքական իշխանության վրա, նույնիսկ անպարկեշտության աստիճան սերտաճած են եղել քաղաքական իշխանության հետ եւ այնքան էլ լավ չեն պատկերացնում իրենց կարգավիճակը թավշյա հեղափոխությունից հետո: Դա էլ է հասկանալի: Այդպիսին է եղել ՀՀ տնտեսության ամբողջ կառուցվածքը, եւ օլիգարխիան ավանդույթի ուժով փորձում է շարունակել ապրել խաղի հին կանոններով:

Իսկ Հայաստանում արդեն գործում են խաղի բոլորովին նոր կանոններ, որոնք հրապարակային են, թափանցիկ, հասկանալի... Այդ խաղի կանոնները ամրագրված են թե Սահմանադրությամբ, եւ թե այլ օրենքներով: Բիզնեսը եւ առաջին հերթին խոշոր բիզնեսը այսուհետ պետք է աշխատի ստվերից դուրս, մրցակցային հավասար պայմաններում, առանց հովանավորչության: 

«Այն, ինչ որ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ։ Հանկարծ որեւէ մեկը սա չփորձի ընկալել որպես թուլության նշան։ Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։ Եթե որեւէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա, եւ սրանում համոզված եղեք, - երեկ Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց:- Ոչ մեկը թող չմտածի, թե կարող է խաբել պետությանը: Ես բոլորին կոչ եմ անում, որ կամավոր գան հարկային դաշտ եւ նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեն: ԱԱԾ-ն կլուծի այդ խնդիրը շատ արագ, կոշտ եւ օրինական ճանապարհով, բայց ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»:

Փաշինյանը նաեւ մի կարեւոր հանգամանք արձանագրեց. «Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան եւ պետության նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ։ Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից»,- ասաց նա: Այսինքն ակնարկը թափանցիկ է՝ խոշոր տնտեսվարողները առաջ «մուծվում էին» այս կամ այն «դրամարկղներին», կաշառքներ էին տալիս, ֆինանսավորում իշխանությունների վերընտրությունը, իրենց վրա էին վերցնում իշխանավորների այս կամ այն ծախսերը, իսկ հիմա նման վճարումներ այլեւս չեն լինելու, եւ այդ գումարները պետք է ուղղվեն պետական բյուջե:

Այստեղ թերեւս տարընթերցումների տեղ չկա: Եթե թավշյա հեղափոխությունը չհասնի այս նպատակին, արմատախիլ չանի այս տնտեսության ոլորտում գործող նախկին՝ գրեթե միջնադարյան խաղի կանոնները եւ չհաստատի օրենքի գերիշխանություն, ապա կարող ենք արձանագրել, որ այդ հեղափոխությունը մեծ մասամբ անիմաստ է եղել: Այս տեսանկյունից նոր կառավարության կոշտությունը լրիվ հասկանալի է:

Բայց միեւնույն ժամանակ սա այս փուլի խնդիր է միայն: Հետագայում հարցը դրվելու է, պատկերավոր ասած, ինստիտուցիոնալ հարթության վրա: Ո՞րն է խնդիրը: Դժվար է ասել՝ դիտավորյա՞լ, թե՞ պատահական մեր հարկային օրենսդրությունը այնպիսի դրույթներ է պարունակում, որոնք կարող էին խախտվել բանավոր համաձայնություններով ու պայմանավորվածություններով: Օրինակ, եթե սուպերմարկետներում վաճառվում է գյուղացիների արտադրած կանաչին, խնձորը կամ լոբին, ապա դա որոշակի խնդիրներ է հարուցում: Այս պահին շատ չխորանալով մասնագիտական մանրուքների մեջ, ընդամենը նշենք հետեւյալը. մինչեւ գյուղացու աճեցրած կանաչին հայտնվում է սուպերմարկետում, անցնում է հարկային օրենսդրության տեսանկյունից բավականին բարդ շղթայով: Այդ ճանապարհին հայտնվում էին ֆիկտիվ ԱՁ-ներ, որոնք հանդես էին գալիս որպես վերավաճառողներ: Այստեղ կան հարկային օրենսդրության հետ կապված որոշակի խնդիրներ, բայց դա արվում էր նախկին իշխանությունների հետ բանավոր համաձայնության հիման վրա: Երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց ՀՀ պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանը, նշելով, որ սուպերմարկետներին 3-5 օր ժամանակ է տրվել հարցը կարգավորելու համար: Թե ինչ լուծումներ կգտնվեն, այս պահին դժվար է ասել, բայց խնդիրը արմատական լուծումների կարիք ունի՝ օրենսդրական փոփոխությունների մակարդակով:  Ու այնպես չէ, որ գործող օրենքում մեկ-երկու նախադասություն փոխելով, ամեն ինչ կարելի է շտկել: Նմանատիպ խնդիրները շղթայական կապերով կապված են բազմաթիվ դրույթների հետ, որոնք պահանջում են համակարգային մոտեցումներ: Իսկ դա էլ իր հերթին պահանջում է բավական երկար ժամանակ:

Ինչո՞ւ դրանք մինչեւ հիմա չեն լուծվել: Այստեղ, անշուշտ, կան տեխնիկական բնույթի հարցեր, օրինակ այն, որ Հայաստանում գյուղատնտեսությունը չի հաշվառվում եւ գտնվում է հարկային դաշտից դուրս: Բայց գոյության իրավունք ունեն նաեւ այն պնդումները, որ նմանատիպ հարցերը չէին լուծվում իշխանության եւ գործարար աշխարհի միջեւ բանավոր համաձայնությունների, օրենքով չկարգավորվող պայմանավորվածությունների լայն դաշտ ունենալու համար: Դրանով գործարարները հնարավորություն էին ստանում հայտնվել մրցակցությունից դուրս եւ ունենալ ավելի արտոնյալ պայմաններ իշխանությանը ավելի լավ ծառայելու շնորհիվ: Այդ իրավիճակը անհրաժեշտ է թողնել անցյալում:

Տպել
5756 դիտում

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ է նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից