Ես օլիգարխ ասելով հասկանում եմ պետական տանիքի ներքո աշխատող. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը (գարեջրի բիզնեսով զբաղվող) մտավախություն չունի, որ ԱԱԾ-ի լայնամասշտաբ ստուգումները կհասեն իրեն: Նա «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պնդում էր, որ աշխատում է օրինական դաշտում:

«Ես 100 տոկոս օրինական դաշտում եմ»,- ասաց պատգամավորը:

- Պարոն Հակոբյան, ԱԱԾ-ն Ձեր գործընկեր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումներ է անում եւ պարզվել է, որ ընդամենը 5 տոկոս հարկ են վճարել, 20-ի փոխարեն: Նման մտավախություն չունե՞ք:

- Ես դա կարդացել եմ, ինձ համար դա անհասկանալի է: Օրենքով նման բան չի կարող լինել: Կազմակերպությունն աշխատում է կամ ԱԱՀ-ով կամ շրջանառության հարկով, որը փաստաթղթերով կանոնակարգված է:

- Նախկին իշխանությունների հետ պայմանավորվածությո՞ւն է եղել:

- Ես բիզնեսին մոտ կանգնած անձ, ինչքան էլ պայմանավորվածություն լինի, ես նման բան չեմ անի, օրենքը դա թույլ չի տալիս:

- Ձեր ընկերությունները նման պայմանավորվածություն երբեւէ ձեռք չեն բերե՞լ:

Ես բիզնեսով սկսել եմ զբաղվել նախորդ դարում եւ որեւէ իշխանության հետ չեմ համագործակցել՝ անօրինական աշխատելու համար:

- Օրենքը թույլ չի տալիս, որ Դուք բիզնեսով զբաղվեք, որովհետեւ պատգամավոր եք:

Ես 10 տարի, լինելով պատգամավոր, իմ բաժնեմասերը հավատարմագրային կառավարման եմ տվել: Հիմա էլ նույնը կատարել եւ եկել եմ ԱԺ:

- Ասում եք՝ նորմալ է, որ գործարարը մտնի ԱԺ եւ օրենսդրական գործունեությամբ զբաղվի: Այստեղ շահերի բախում չի առաջանո՞ւմ:

- Եթե իմ 10 տարվա պատգամավորի աշխատանքը ուսումնասիրեք, նման հարցեր չեք տա: Իմ անձնական շահը երբեք ԱԺ-ում չեմ ներկայացրել: Ինձ համար գոյություն ունի երկրի շահը, որն ամեն ինչից վեր է:

- Նոր կառավարությունն ասում է, որ օլիգարխը չպետք է լինի գործադիրում եւ օրենսդիրում:

Օլիգարխ ասելով ի՞նչ եք հասկանում:

- Մեծահարուստ, որը զբաղվում է բիզնեսով, քաղաքականությամբ:

Ես օլիգարխն այդպես չեմ հասկանում: Ես օլիգարխ ասելով հասկանում եմ, որ պետական տանիքի ներքո են աշխատում: Ես նման մարդ չեմ եղել, ես օլիգարխ չեմ, գործարար եմ: Կարող ես փորձառու լինել եւ բիզնեսմեն եւ լինես ԱԺ-ում:

- Գուցե անձեռնամխելիության համար եք ուզում պատգամավոր լինել:

Ոչ: Դուք ուրիշ ձեւ եք մտածում, ես՝ ուրիշ: Դուք քիչ եք տեսնում մարդկանց, որոնց սիրտը ցավում է երկրի համար: Իմ սիրտը իմ երկրի համար ցավում է:

- Արդեն որոշե՞լ եք՝ ինչ օրենսդրական նախագծերով եք ներկայանալու, աշխատանքները սկսե՞լ եք:

- Ճիշտն ասած, կաբինետս կահավորելու խնդիր ունեմ, 10 օրվա ընթացքում կկահավորեմ: Մի երկու հարց արդեն նախատեսել եմ: Մի հարցը կառավարության հետ է կապված, որը բարձրաձայնել եմ եւ ՊԵԿ նախագահն ասաց, որ նախագիծն արդեն կա:

- Ձեր միջոցներով եք կահավորո՞ւմ Ձեր աշխատանսենյակը:

Ես դիմել եմ ԱԺ-ին, որ վերանորոգման հարցեր կան, վերանորոգեն:

- Ճոխ աշխատասենյակ է լինելո՞ւ:

- Ոչ, երբ պատրաստ լինի՝ կնայես:

Տպել
5321 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ