Քչերը նշեցին Քաջազնունու 150-ամյակը. համաշխարհային մամուլի անդրադարձը Հանրապետության օրվան

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառումները արձագանք են ստացել նաեւ հեռավոր արտերկրի մամուլում: Բացի տարբեր երկրներում հայ համայնքների անցկացված միջոցառումների մասին հաղորդումներից, արտասահմանյան մամուլում հանդիպում են նաեւ Առաջին Հանրապետության հարյուրամյակին ընդառաջ արված վերլուծություններ եւ պատմական ակնարկներ:

Ֆիլիպինական Manila bulletin թերթը շնորհավորել է հայ ժողովրդին տոնի առթիվ եւ ներկայացրել հայոց պետականության կորստի եւ վերականգնման պատմությունը:

«1918 թ. մայիսի 28-ին Հայաստանի Ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը առաջին ժամանակակից հայկական պետությունն էր` 1375 թ. Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո: 1920 թ. այն նվաճվեց Խորհրդային Կարմիր բանակի կողմից: 1991 թ. Հայաստանը վերականգնեց իր անկախությունը որպես ներկայիս Հայաստանի Հանրապետություն», - գրել է թերթը:

Ամերիկյան Daily Beast վերլուծական-տեղեկատվական պարբերականի կայքում հայտնի  պատմաբան Ջիլ Թրոյի հրապարակած հոդվածում խոսքը գնում է Հվհաննես Քաազնունու մասին: Հեղինակը նշում է, որ Առաջին հանրապետության հիմնադիր հայրը այսօր բավականաչափ ուշադրության չի արժանանում:

«Հայերից քչերը նշեցին Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150-ամյակը: Ոչ ոք չգիտի անգամ, թե որտեղ է նա թաղված: Դա պետք է փոխվի», - գրել է Թրոյը:

Թրոյը՝ լինելով սիոնիզմի ակտիվ հետեւորդ, չէր կարող շրջանցել նաեւ հայերի եւ հրեաների բազմաթիվ նմանությունները՝ «հպարտ ու հարգալից ժողովուրդներ, որոնք կապված են թշնամի հարեւաններով շրջապատված հին հայրենիքների հետ»:

Չինական Xinhua պարբերականը, անդրադառնալով Առաջին հանրապետությանը, գրել է, որ դա 600 տարի առաջ կորսված պետականության վերականգնումն էր: Xinhua-ն անդրադարձել է նաեւ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած տոնական արարողությանը եւ «փոքրիկ զորահանդեսին»՝ նշելով, որ «Սարդարապատը 1918 թ. մայիսին հայ եւ օսմանյան զորքերի միջեւ տեղի ունեցած որոշիչ ճակատամարտի վայրն էր, որն էլ ի վերջո հանգեցրեց կարճատեւ անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը»:

Տպել
1715 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)