Թանգարանային գիշերն այցելությունների թիվն ակնհայտ նվազել է. դա ունի իր պատճառները

Մայիսի 18-ին Հայաստանում 15-րդ անգամ նշվեց Թանգարանների միջազգային օրը եւ Թանգարանային գիշեր մշակութային տոնը: Մայիսի 18-ին եւ 19-ին թանգարանների դռները անվճար բաց էին բոլոր այցելուների առաջ։

Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սեւակ Ղազարյանի փոխանցած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարանների այցելության ընդհանուր թիվն այս տարի հասել է 67 հազար 574-ի, մայիսի 18-ին թանգարաններն ունեցել են 14 հազար 242, իսկ 19-ին այցելությունների թիվը կտրուկ աճել է հասնելով՝ 53 հազար 332 այցելուի:

Սեւակ Ղազարյանի խոսքով՝ վերջին երեք տարիներին Թանգարանների միջազգային օրը այցելությունների ակնհայտ նվազում է նկատվում, սակայն տարեկան կտրվածքով թանգարան այցելուների թիվը կրկնապատկվել է. «Եթե նախկինում մարդիկ միայն այդ օրերին էին գնում թանգարաններ, այժմ տարվա ընթացքում են ավելի շատ այցելում: Մարդիկ ողջ տարին չեն սպասում, թե երբ են անվճար թանգարաններ այցելելու»:

Համաձայն Սեւակ Ղազարյանի՝ 2016 թվականին թանգարանների տարեկան այցելությունների թիվը կազմել է 713 հազար այցելու, իսկ 2017 թվականին ավելացել 923 հազարով: Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի վստահեցմամբ՝ տարեկան կտրվածքով թանգարանների հետ քաղաքացիների շփումն աճել է, ինչով էլ բացատրվում է Թանգարանների միջազգային օրվա այցելությունների թվի նվազումը:

Մշակույթի նախարարությունն առանձին տեղեկատվություն է փոխանցել նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի եւ մասնաճյուղերի այցելությունների ընդհանուր թվաքանակի մասին: 2018 թվականի Թանգարանների միջազգային օրվա եւ Թանգարանային գիշեր միջոցառումներին մասնակցած Ազգային պատկերասրահի այցելուների ընդհանուր թվաքանակը հասել է 6 հազար 568-ի, մայիսի 18-ին Պատկերասրահն ունեցել է 1786 այցելու, իսկ մայիսի 19-ին՝ 4782:

Ազգային պատկերասրահի մասնաճյուղերից ամենասակավ այցելությունները գրանցվել են Ջերմուկի պատկերասրահում (42 այցելու) եւ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարանում (50 այցելու): Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ Ազգային պատկերասրահի բոլոր մասնաճյուղերի այցելությունները՝

Արա Սարգսյան եւ Հակոբ Կոջոյանի թանգարանը մայիսի 18-ին ունեցել է 98, իսկ 19-ին՝ 412 այցելու:

Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարան՝ մայիսի 18-ին՝ 150, իսկ 19-ին՝ 430 այցելու:

Մհեր Աբեղյան թանգարան՝ մայիսի 18-ին՝ 150, 19-ին՝ 650 այցելու:

Էջմիածնի պատկերասրահ՝ մայիսի 18-ին՝ 120, 19-ին՝ 597 այցելու:

Եղեգնաձորի պատկերասրահ՝ մայիսի 18-ին՝ 38, 19-ին՝ 42 այցելու:

Սիսիանի պատկերասրահ՝ մայիսի 18-ին՝ 170, 19-ին՝ 281 այցելու:

Մարտունու պատկերասրահ՝ մայիսի 18-ին՝ 190, 19-ին՝ 0 այցելու:

Գավառի պատկերասրահ՝ մայիսի 18-ին՝ 56, 19-ին՝ 93 այցելու:

Ալավերդու պատկերասրահ՝ մայիսի 18-ին՝ 402, 19-ին՝ 506 այցելու:

Մինաս Ավետիսյանի թանգարան՝ մայիսի 18-ին՝ 0 այցելու, 19-ին՝ 50 այցելու:

Գեւորգ Գրիգորյանի արվեստանոց-թանգարան՝  մայիսի 18-ին` 150, իսկ 19-ին՝ 403 այցելու:

Ջերմուկի պատկերասրահ՝ մայիսի 18-ին՝ 30, իսկ 19-ին՝ 12 այցելու:

Այս տարի թանգարանների այցելության թվով առաջատարներից է Հայաստանի պատմության թանգարանը, մայիսի 18-ին թանգարանն ունեցել է 1077 այցելու, 19-ին այցելությունների թիվը հասել է 9116-ի:

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը մայիսի 18-ին ունեցել է 250, իսկ 19-ին՝ 4000 այցելու:

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը մայիսի 18-ին ունեցել է 29, իսկ 19-ին՝ 207 այցելու:

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը մայիսի 18-ին ունեցել է 100, իսկ 19-ին՝ 120 այցելու:  

Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան՝ մայիսի՝ 18-ին՝ 50 այցելու, իսկ 19-ին՝ 210:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժող. ստեղծագործության կենտրոն՝ մայիսի 18-ին՝ 282, իսկ 19-ին՝ 672 այցելու:

Ստեփանավանի մշակույթի եւ ժամանցի կենտրոն՝ մայիսի 18-ին՝ 95, իսկ 19-ին՝ 120 այցելու:

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան՝ մայիսի 18-ին՝ 216, իսկ 19-ին՝ 426 այցելու:

Հրազդանի երկրագիտական թանգարան՝ մայիսի 18-ին՝ 112, իսկ 19-ին՝ 184 այցելու:

Գրատպության թանգարան՝ մայիսի 18-ին՝ 60, իսկ 19-ին՝ 207 այցելու:

Հովհաննես Թումանյանի թանգարան՝ մայիսի 18-ին՝ 1523, իսկ 19-ին՝ 4474 այցելու:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան՝ մայիսի 18-ին՝ 1040, իսկ 19-ին՝ 6300 այցելու: 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան՝ մայիսի 18-ին՝ 252, իսկ 19-ին՝ 5228 այցելու:

Երվանդ Քոչարի թանգարան՝ մայիսի 18-ին՝ 596, իսկ 19-ին՝ 2141 այցելու:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան՝ մայիսի 18-ին՝ 600, իսկ 19-ին՝ 2300 այցելու:

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան՝ մայիսի 18-ին՝ 50, իսկ 19-ին՝ 120 այցելու:

Օրբելի եղբայրների տուն-թանգարան՝ մայիսի 18-ին՝ 28, իսկ 19-ին՝ 204 այցելու:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների  այցելությունների թվերը տխրեցնող են հատկապես տխրեցնող են «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարանի եւ «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի թվերը:

«Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարանը մայիսի 18-ին ունեցել է 29 այցելու, իսկ 19-ին՝ 15 այցելու:

«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը մայիսի 18-ին՝ 20, իսկ 19-ին՝ 21 այցելու:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ մայիսի 18-ին 1412 այցելու, իսկ 19-ին՝ 996

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ մայիսի 18-ին՝ 1000, իսկ 19-ին՝ 1500 այցելու:

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց՝ մայիսի 18-ին՝ 36, իսկ 19-ին՝ 349:

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ մայիսի 18-ին՝ 170, իսկ 19-ին՝ 180:

«Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ մայիսի 18-ին՝ 120, իսկ 19-ին՝ 300 այցելու:

Տպել
4349 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան